Էս «պարկել»-ու պես եղավ, որ լիքը մարդ ռ-ով համարում ա խոսակցական տարբերակ, ինչ ա թե կոպիտ ա հնչում ։)
Ստեղ գոնե սխալ չի, ի տարբերություն «պարկել»-ուն։
Մի քանի սենց բառ էլ կա։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Թեման բարձրացնեմ: Մի տարի ու երկու ամիս ա՝ չեմ ծխում, լրիվ անցել եմ վեյփելուն (կամ «էլեկտրոնային ծխախոտին»): Զրո ցանկություն ունեմ հետ անցնելու անալոգ սիգարետներին: Մինչև էդ մոտ տասը տարի ծխել էի, ընդ որում՝ շատ սիրում էի ծխել:
DIXIcarpe noctem
Աթեիստ (29.08.2018)
boooooooom (29.08.2018), Տրիբուն (29.08.2018)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Դեռ չէ: Որովհետև հաճելի ու հետաքրքիր ա: Սիգարետի նման չի, երբ «Գառնին», «Մարլբորոն» ու քո ձեռքով փաթաթած թութունը համարյա նույն բանն են: Ավելի մոտ ա, ասենք, կոմպ ընտրելուն ու օգտագործելուն. կարող ես էժան օֆիսային բան առնել, կարող ես թանկ, հզոր, գեյմերական կոմպ ունենալ, կարող ես գույնզգույն լույսերով թիթիզ բան քշել, կոմպակտ ու հարմար նոթբուկ ունենալ, կամ էլ նույնիսկ դու քո ձեռքով հավաքել քո կոմպը: Ու բոլորի տված փորձը շատ տարբեր ա: Իմ առաջին վեյփը փոքրիկ, թույլ բան էր՝ քիչ գոլորշիով, որ համարյա նույն էֆեկտն էր տալիս, ինչ սիգարետ քաշելը, դրա համար անցումս հեշտ եղավ: Հաջորդն ավելի հզոր էր, մի քիչ ավելի մեծ, սկզբունքային տարբեր էր (ոչ թե «բերան, հետո թոքեր», այլ «ուղիղ թոքեր»): Հիմա երրորդն եմ առել, սրա դեպքում միջի պարույրն ու բամբակը ես եմ հավաքում-սարքում, ոչ թե պատրաստի առնում եմ, լրացուցիչ հետաքրքրություն ա ավելացել՝ մետաղալարի նյութ, դիմադրություն, մարտկոցներ, վոլտեր-վատտեր, բամբակի տեսակ և այլն: Իսկ ես գաջեթներ սիրում եմ:
Հիմնականում ասում եմ, որ չեմ ուզում թողնել, որովհետև ծխելն էլ չէի ուզում թողնել: Անցել եմ վեյփինգին ոչ թե որովհետև կպած ուզում էի ծխելը թարգել, քռթ թարգել չէի կարողանում ու այլընտրանք էի փնտրում, այլ որովհետև հետաքրքիր էր նոր բան փորձելը: Սպասումներս ավելի քան արդարացան. անհամեմատ ավելի համեղ ա, հագեցնող ու հաճելի, պլյուս՝ լիքը էքսպերիմենտների հնարավորություն ա տալիս՝ հիմնականում նոր համեր ստեղծելու ու փորձելու առումով: Ծխախոտը միշտ ծխախոտ ա, ամենաշատը մենթոլով կամ առանց դրա լինի, իսկ վեյփինգի դեպքում կարող ես գրեթե ցանկացած համ ունենալ կամ ինքդ ստանալ՝ մրգեր, քաղցրավենիք, խմորեղեն, ցիտրուս, կոլա, սառնամանիք, դարչին, պաղպաղակ, կրեմ-բրյուլե, նույնիսկ գարեջուր, վիսկի ու շամպայն, նույնիսկ հենց ծխախոտ, եթե ուզես. հնարավորությունները գրեթե անվերջ են: Ես հիմնականում արևադարձային մրգեր եմ սիրում՝ մի թեթև սառնությամբ:
DIXIcarpe noctem
Իրականում շատ մեծ տարբերություն չեմ զգացել, որովհետև էսքպերիմենտը մաքուր չէր. ծխելը թարգեցի, բայց զուգահեռ էնքան երկար սթրեսների ու զանազան այլ կղանքների մեջ ընկա, որ դժվար ա ասել՝ հիմա ավելի լավ ե՞մ, թե՞ վատ: Ակնհայտ պլյուսներից՝ համի ու հոտի զգացողության վերականգնում, ավելի լավ քնել, ավելի հեշտ արթնանալ, հինգ հարկ բարձրանալուց շունչը չփչել: Գումարած՝ երբ երկար չեմ վեյփում, չեմ մեռնում, իսկ երկար չծխելուց վատանում էի: Ասենք 12 ժամ ինքնաթիռում հանգիստ դիմանում եմ, մտքովս էլ չի անցնում: Ծխելուց առաջացող էն ստանդարտ խնդիրները՝ հազ-բան, չեմ ունեցել, դրա համար դրանց մասին բան չեմ կարող ասել:
DIXIcarpe noctem
Աթեիստ (29.08.2018)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ես չէի դասը վեյփինգը էլ սիգարետների շարքին։ Էտ ավելի շատ օգտագործման մոդելով կալյանիա նման, քան սիգարետի/սխախոտի։
Այ, ամենահաջող փորձը էլ սիգարետ ստեղծելու, որն իրոք գոնե քիչա վնասում թոքերը, շրջապատի մարդկանց, հետնել հոտ չի թողնում, դա իմ կարծիքով այքոսնա։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Հայկօ (01.09.2018)
Արէա (01.09.2018)
Այքոսն ավելի շատա հոտ թողնում քան սիգարետը՞, կամ ավելի շատա վնասում քան սիգարետը՞:
Բրո մեքենայի մեջ հոտ ընդհանրապես չի մնում, տանը չեմ ծխում բայց փակ տարածությունում հոտն ու ծխի քանակը հաստատ չես համեմատի սիգարետի հետ… Մեջը սմալա չկա, բա էլ ո՞նց եղավ սովորական սիգարետից վնասակար...
Վեյփինգի վատն էլ նայա, որ հեղուկներն իրականում ահավոր շատ են կեղծում, ՀՀ ում չգիտեմ, բայց օրինակ Մոսկվայում երևի 80-90 տոկոսը կեղծ են ու անորակ. Ասենք բզբզալու համար վատ չի, բայց դե դրա վատն էլ նայա, որ հաճախակի ես օգտվում, քան նույն այքոսից: Իմ պատկերացմամբ ու փորձով, այքոսից հետո սովորական սիգարետն ահավոր տհաճ ու անտանելի բանա դառնում, իսկ այ վեյփինգից հետո, ուզզում ես մի հատ դուրս գաս մաքուր օդի ծխելու)))
եթե ծխախոտների մեջ դեռ լինում ա ոչ այնքան տհաճ հոտովը, ապա այքոսների մեջ տենց դեռ չի հանդիպել։ Բոլորի հոտն ահավոր զզվելի ա չծխողի համար։
Վնասակարությունը չեմ ասել ծխախոտից վնասակար ա, ասել եմ, որ լավ էլ վնասակար ա, ի տարբերություն վայփի, որի մեջ էդ վնասակար գործոները հասցված են մինիմումի։ Պարզ ա, որ եթե գնաս էժան ու անորակն առնես, համապատասխան արդյունք ես ստանալու, ՀայկՕն ինքն ա պատվիրում, ինքն ա սարքում, կողքի նստողներին էլ բացարձակն տհաճություն չի պատճառում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ