Ո՞վ է օգտագործել:
Ինչպե՞ս են օգտագործում:
Կա՞ արդյունք:
---------------------------
Էսօր աչքովս ընկավ, գնեցի, ու հիմա ոչ մի կերպ չի ստացվում աշխատեցնել:
Զարյադչնիկը միացրել եմ, 3 ժամ զարյադկա, քարթրիջը դրել եմ, ու ծուխ չկա
Ո՞վ է օգտագործել:
Ինչպե՞ս են օգտագործում:
Կա՞ արդյունք:
---------------------------
Էսօր աչքովս ընկավ, գնեցի, ու հիմա ոչ մի կերպ չի ստացվում աշխատեցնել:
Զարյադչնիկը միացրել եմ, 3 ժամ զարյադկա, քարթրիջը դրել եմ, ու ծուխ չկա
Universe (15.08.2012)
ունեմ ծանոթներ, ովքեր ծխելը թարգել են էս ձևով... բայց միևնույն ա կարծում եմ ներշնչանքի հարց ա.
ամեն դեպքում, եթե սա օգնում ա /ինչպես հասկանում եմ տենց էլ կա/ լավ բան ա շատ
Վերջին խմբագրող՝ otar: 15.08.2012, 01:19:
qui sine peccato est?
Ուրեմն ասեմ:
ԱմենաՏԽՈՒՐ բանը էնա, որ ծխում ես էլեկտրոնայինը, ուզում ես կտտացնես չի կտում ու ներվայինությունից հանում իսկականն ես ծխում
Varzor (17.08.2012)
Հետաքրքիր արտահայտություն է. բարի սիգարետ:
Բարի մարդասպան…
Վիճակագրություն:
ա/ Եղբորս կինը թարգեց ծխելը մոտ մեկ տարի առաջ, մեկ, թե երկու շաբաթ էլեկտրոնային սիգարետ ծխելուց հետո:
բ/ Եղբայրս անցել է էլեկտրոնային սիգարետի արդեն մոտ մեկ տարի ու ձեռքից բաց չի թողնում: Մոռանում եմ հարսիս հարցնել. իսկ քնած ժամանակ չի՞ ծխում… Մի խոսքով, դարձել է էլեկտրոնայինսիգարետամոլ, ու կարծում եմ, մոռացել է արդեն, որ դրան անցավ՝ թարգելու նպատակով: Կարծում եմ, թուլամորթ է ուղղակի… Բայց այստեղ մեկը լավ միտք հղացավ, որ սիգարեթը շատերին մոր կուրծքն է հիշեցնում, և այդ է չթարգելու պատճառը: Այնպես որ, որոշել եմ "փոքրիկին" ծննդյանը սոսկա նվիրել. նախ, որ անվտանգ է, և երկրորդ, միգուցէ դա՞ կօգնի:
գ/ Ընկերս մի քանի ամիս էլեկտրոնային ծխելուց հետո, մի կողմ նետեց այն ու նորից սկսես սիգարետ ծխել:
դ/ Ես ու կինս որոշեցինք թարգել ծխելը, և թարգեցինք մեկ վայրկյանում, ուղղակի որոշելով թարգել: Չենք ծխում արդեն մոտ ութ տարի: Ասեմ, որ ես ծխում էի օրեկան երկու-երեք տուփ, իսկ կինս՝ դրա մոտավորապես կեսը: Ծխել եմ մոտ երեսունհինգ տարի:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ինձ թվում է եղբայրդ բավականին կազմակերպված ու կոկիկ մարդ է, որ կարողանում է այդքան երկար ժամանակ էլ. սիգ-ին դեն չնետել, որովհետև ինքը շատ անհարմար բան է, նախ՝ ֆիլտրերը, փոքր բաներ են մի տեղ գնում ես մեռանում ես, կամ երկար ես դուրսը մնում մեջի ձեթատիպը վերջանում է, ավելորդ չի լինում, ուրիշից էլ էդ պահին չես կարող վերցնել, կամ մարտկոցն է վերջանում, հետո՝ սիրտ է պետք, որ էդ ախմախությանը անըդհատ լիցքավորես, հեռախոսի նման չի մի անգամ լիցքավորես, մի երկու օր չմտածես դրա մասին: Սրանք լրիվ նյարդայնացնող բաներ են ու ամեն ինչը տեղնուտեղին անելու համար իրոք պինդ նյարդեր են պետք ու կազմակերպվածություն:Եղբայրս անցել է էլեկտրոնային սիգարետի արդեն մոտ մեկ տարի ու ձեռքից բաց չի թողնում:
Ամուսինս էլ մեկ շաբաթում էլ. սիգ.-ի օգնությամբ թարգեց ծխելը: Ծխում էր երկուսուկեսից-երեք տուփ օրական: Էլ.-ից վազ անցնողը չէր, ուղղակի վերևում նշածներս անելու հավեսը չուներ: Հիմա թեև չի ծխում, բայց հենց պարապ է մնում դատարկություն է զգում ու իրեն մի ուրիշ ընկեր գտավ՝ նարգիլլե: Ծխախոտից լավ է, բայց ոնց եմ նյարդայնանում, որ մի կարևոր բան լսում, մեկ էլ կողքից նարգիլլեյի ջրի բխկբխկոցը...
Վերջին խմբագրող՝ Peace: 16.08.2012, 23:55:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Sambitbaba (17.08.2012)
Ժողովուրդ, իսկ որտեղից կարելի է ճարել էլ. սիգարետի բարակ մոդելների համար նախատեսված կապսուլաներից?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor (18.08.2012)
Իսկ ո՞ր ֆիրմայինը արժի առնել,կամ որոնք են նորմալ բան
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Ահագին շուկան հետազոտելուց ու կարծիքներ կարդալուց հետո գնեցի սա՝
v2cigs.jpg
Երկու շաբաթից ավել թարկել եմ իսկականը անցել եմ սրան:
Ի տարբերություն երկու տարի առաջվա ծխածս էլ. սիգարեթի, սա ապահովում է թոքերը լցնելու ու կոկորդին «խփելու» զգացողությունը լրիվ իսկականի նման:
Էստեղ, ԱՄՆ-ում նույն հաճախությամբ սա ծխելը ավելի էժան է նստում, քան թե իսկական ծխախոտը (իսկականի մի տուփը սկսում է 5-6 դոլարից):
Համերի, նիկոտինի թնդության կարգին ընտրություն կա: Կարելի է նաև ընտրել սիգարեթի գույնը ու երկարությունը, վերջինից կախված է նաև ակումուլյատորի հզորությունը, ես միջինն եմ ընտրել, գոհ եմ:
Ես ծխում եմ նաև տանս մեջ, որտեղ ծխելն արգելված է ու ծխի դետեկտորներ կան: Գործի տեղը դե ամաչում եմ, չնայած ոչ հոտ կա ոչ էլ պասիվ ծխելու պրոբլեմ:
Մի խոսքով բավարարված հաճախորդ եմ :Ճ
Մանրամասների, հարցերի ու գնելու համար այստեղ՝ V2CIGS
Ամեն տեղ առաքում են կարծես թե, միջազգային առաքումը՝ $5:
Առնելուց օգտագործեք զեղչի կուպոն-կոդ (էնտեղ լրացնելու տեղ կա), կստանաք 15% զեղչ: Կուպոնի կոդեր կարելի է քոփի անել ասենք էստեղից՝
http://ecigscoupondepot.com/v2-cigs-coupon/
Բարի նիկոտինային ինգալացիաներ :ճ
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 08.08.2013, 05:47:
Si vis pacem, para bellum
Իսկ Երևանում տեղ գիտես, որ կարելիա գնել նորմալը?
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Եթե չեմ սխալում կիրառվում է բժշկի նշանակությամբ… Հանդիսանում է հոգոբանական փոխարինող միջոց և կիրառվում է ծխելու ցանկություն ունենալու ժամանակ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ