Երևի բոլորտ էլ տեղյակ եք Էլեկտրոնային Սիգարետներից, եթե ոչ խնդրեմ` ծանոթացեք: Ուզում եմ իմ համար գնեմ, ինչ որ մեկը տեղյակ է Հայաստանում վաճառվում է արդյոք և որտեղ? Մեկ էլ մի նրբություն կա, արդյոք նույն սիգարետի կայֆնա?
Երևի բոլորտ էլ տեղյակ եք Էլեկտրոնային Սիգարետներից, եթե ոչ խնդրեմ` ծանոթացեք: Ուզում եմ իմ համար գնեմ, ինչ որ մեկը տեղյակ է Հայաստանում վաճառվում է արդյոք և որտեղ? Մեկ էլ մի նրբություն կա, արդյոք նույն սիգարետի կայֆնա?
էշությունա... ինչ տարբերություն ինչի ռակ... բերանի խոռոչի թե թոքերի...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Մոդերատորական. վերջին երկու գրառումներն այս թեմային միացվել են նորաբաց նույնաբովանդակ թեմայից:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արամ (13.01.2011)
Փորձել եմ: Հիմարություն ա` անհոտ, անհամ ծուխ ես շնչում, ոչ էլ զգում ես, որ ծուխ ա գալիս: Ոնց որ 1/0.1 սիգարետ ծխես, բայց առանց համ ու հոտ: Իմ փորձացը իտալիաից էր բերված` մեջը եսիմ-ինչ էր, որը վերջանում էր իսկ դրա «վերալիցքավորումը» բավականին թանկ էր՝ շպտրեցի գնաց :
Չեմ հասկանում դրա իմաստը... Եթե արտադրված ա հագեցնելու ու բնականաբար` սիգարետ չծխելու համար, ապա չի հագեցնում, սուտ ա:
Չնայած, միգուցե էդքան էլ սուտ չի: Իմ դեպքում իհարկե տենց էր, բայց ես թունդ սիգարետի եմ սովոր + թարգել էդքան էլ չեմ ուզում:
Թարգելու առաջին էտապը ցանկությունն ա, էդ դեպքում միգուցե աշխատի: Սակայն, ամեն դեպքում` ցանկանացողն ու թարգելուն ձկտողը իմ կարծիքով, կարող է թարգել առանց նման ակսեսուարների :
Դրանք թարգելու համար են ? Ես չեմ ուզում թարգեմ, որ ուզենամ թարգեմ, պիտի 8000 փող տամ դրանից առնեմ, ենա մի ամսվա սիգարետիս փողնա Ես գիտեի ուղղակի թիթիզնալու բանա
Արամ (13.01.2011)
Արամ (13.01.2011)
Հիշում եմ, Արամ ջան: Բայց սա հաստատ օպտիմալ տարբերակ չի:
Բացի նրանից, որ սիգարետի կայֆը, համն ու հոտ չկա, նաև ծխելու պրոցեսն ա «անհամ»… Օրինակ, քաշելուց ներս գնացող ծուխի տեղը օդ, ոնց որ հասարակ բերանով շնչելու դեպքում: Քաշելուց վառվող կրակի ու սիգատերի կամաց-կամաց վերջանալու փոխարեն տեսնում ես վառվող կարմիր լույս… Զգում ես, որ քաշելուց մեջը ինչ որ բան ա սկսում աշխատել, այլ ոչ այրվող թութունի ձայնը... Մի խոսքով` Կինդեր Սյուրպրիզ ես ծխում :
Վերջին խմբագրող՝ Ungrateful: 13.01.2011, 01:17:
մի երկու ֆենոմեն էլ ես ավելացնեմ ՝ Երբ բլոտ խաղալուց ծխումես ՝սիգարետը բերանիդ ծայրում դրած ու ծուխը լցվում ա աչքերդ ,եդ արդեն կայֆ ա ու երբ ծխում-պրծնում ես, հավեսով կտցնում ես մի չորս մետր հեռու, կամ նույն հավեսով ճզմում մոխրամանի մեջ... Ու տենց էլի...
Gayl (13.01.2011), Kuk (13.01.2011), Life (13.01.2011), Ungrateful (13.01.2011), Ձայնալար (13.01.2011)
Ոչ մեկին չեմ ցանկանում վիրավորել, սակայն ամենամեծ հիմարությունն այն է, երբ մտադրվել ես սիգարետից ազատվել, ու հույսդ դնում ես ինչ-որ բաների վրա՝ էլեկտրոնային չգիտեմ ինչեր եւ այլն, այդ թվում՝ դեղեր:
Ի՞նչ էիք ցանկանում, որ նման միջոցները Ձեր ուղեղից վերացնեին սիգարետի ու ծխի հետ կապված զգացումնե՞րը: Թե վերացնեք՝ ինքներդ եք վերացնելու, իսկ մյուս ամեն ինչը պարզապես կարող են օգնել կամ էլ կարող են չօգնել:
Այնպես որ, նախ՝ վերջնական տրամադրվեք, ու հետո նոր միայն փորձեք ազատվել սիգարետից:
Թե չէ, ամենահեշտ բանն աշխարհում էն է, որ ասենք՝ էս մեթոդը հիմարություն էր, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԾԽԵԼՍ...
Վեբկայքի կատարելագործման բլոգ | Ողջ լրատվությունը մեկ էջում | Մեր պապերը բլոգ էին գրում հայերեն վորդպրեսով
---
Իմ դեմքը - Իմ ծիտը - Իմ պլյուսը
Freeman (19.04.2011), Sambitbaba (16.08.2012), հովարս (19.04.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ