Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ հայրս չի խփել երբևէ, բայց մայրս մի թե երկու անգամ…

Բայց եղել եմ, կամ ու կլինեմ ա-մաչ-կոտ…
Ինձ որ ռեժիմով ծեծել են, ի՞նչ:
Դրանից ամաչկոտ չեն դառնում, հակառակը...
Կարծում եմ սիրված, փայփայված, բամբակի մեջ նայած երեխաներն ի վերջո ավելի ամաչկոտ ու անվճռական են դառնում:
Իսկ տղամարդու ամաչկոտությունը... Ընդունում եմ:
Ես, ընդհանրապես, մարդկանց ավելի շատ ըստ մասնագիտության եմ դասակարգում: Կան մասնագիտություններ, որոնք անհամատեղելի են ամաչկոտության հետ, իսկ մնացածի դեպքում, կարծում եմ, որ չափավոր ամաչկոտությունը շատ էլ ողջունելի է թե կնոջ, թե տղամարդու մոտ: