Օքսենհեմը հրաշալի խումբ է` որպես իսկապես բարձրորակ ու բարձրաճաշակ երաժշտություն ստեղծող լուրջ երաժիշտների բենդ, բայց ես միշտ դեմ եմ եղել, որ էս խումբը որևէ ռոք համերգի 2 կատարումից ավել նվագի, որովհետև նրանք կոտրում են համերգների ամբողջ տրամադրությունն ու թելադրում իրենցը, իսկ երբ դա տևում է 10-15րոպեից ավել, ուզում ես գնալ ու մոռանալ, որ դեռ ավելի ուրախ ու դրայվով խմբեր են գալու: Նրանց պետք ա կամ քիչ լսել, կամ գնալ իրենց խմբի մենահամերգին ու վայելել...
Բյութիֆայդներին սկզբից էլ չեմ սիրել որպես խումբ` սովորական պանկոտ վիճակներ են, ոչ մի հետաքրքիր բան, երգերի մեծ մասը լացացնում են, իրենք էլ հետը լացում...
Դոգմայի մասին շա~տ էի լսել, իսկ երբ իրենց լսեցի` մի քիչ հիասթափվեցի, որովհետև ավելին էի սպասում: Զառան, կարծում եմ, բեմից դուրս ավելի լավն է` շատ հաճելի, խելացի ու համեստ աղջիկ: Իսկ բեմում ամեն դեպքում մի քիչ էն չի... էս անգամ ոնց որ ընդհանրապես ռոք չերգեր, ոնց որ արագ երգված ժողովրդականը դրված լիներ ռոք երաժշտության տակ:
Որդան Կարմիրին առաջին անգամ էի լսում ու շա~տ հավանեցի!!! Հա'մ երգիչն էր դե~մք, հա'մ երգերը` մանավանդ Մարիոյի երաժշտությամբ երգը

Էջանիշներ