User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 282 հատից

Թեմա: Գուշակություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    * * *

    Եթե ես մի օր
    Ճանկերս խրած մեկի ազդրի մեջ
    Խելագար, վայրի, ահեղ մռնչամ,
    Դուք հասկացեք, որ ես մռնչում եմ
    Ոչ թե ա՛յդ օրվա,
    Այլ հենց այս օրվա՝ այսօրվա համար,
    Որ իմ վայրենին այսօր է ծնվում,
    Այլ ոչ թե քսան,
    Կամ քսան հազար այգաբաց հետո…
    Ի դեպ, թե հանկարծ
    Դուք ինձ խելագար պիտի համարեք,
    Համարեք, խնդրեմ, բարի խելագար,
    Անշառ խելագար,
    Խելագար՝ առանց խելքի նշույլի,
    Քանզի կան նաև չար խելագարներ,
    Որոնք մի քիչ էլ խելք կոչվող գազից
    Պարունակում են ուղեղ անվանվող
    Խելքաստամոքսում
    (Որը, ասում են, ծալքեր էլ ունի…).
    Նրանց չեմ սիրում.
    Շատ են մարդկային:
    Խնդրեմ՝ այդպիսին ինձ չհամարեք…
    Կամ էլ…դո՛ւք գիտեք…ես խելագար եմ…
    Հա, եթե տեսնեք՝ ճանկերս խրած
    Ինչ-որ ազդրի մեջ՝
    Վայրագ ոռնում եմ,
    (Դա ուշ կլինի և դուք ակամա
    Զուր ցավ մի՛ զգացեք ձեր ազդրերի մեջ)
    Հիշեք, որ կային բազմաթիվ օրեր,
    Երբ չէի կարող,
    Եվ չէի անում…
    Եվ օրեր կային,
    Երբ կարող էի,
    Բայց չէի անում…
    Մինչև, վերջապես, այդ օրն արեցի…
    Թող տերը չտա այդ օրն ինձ ու ձեզ:
    Ես վախենում եմ, իսկ դուք՝
    Չգիտեմ…
    Վտանգը ինչքան փոքրիկ է թվում
    Այնքան տուժողն է անխոհեմ կոչվում:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (03.06.2009), cold skin (03.06.2009), comet (03.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), matlev (01.06.2010), murmushka (03.06.2009), Nadine (03.06.2009), rainbow (14.07.2010), Sona_Yar (03.06.2009), Surveyr (04.06.2009), Tig (03.06.2009), Yeghoyan (05.02.2010), Արէա (13.06.2011), Արևածագ (03.02.2010), Երվանդ (03.06.2009), Լուսաբեր (08.12.2009), ԿԳԴ (05.11.2010), Մարկիզ (05.06.2009), Մինա (04.02.2012), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ուլուանա (03.06.2009), Ջուզեպե Բալզամո (03.06.2009), Փոքրիկ (03.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •