Փոշեհողմեր չկան լուսնի վրա
Եվ շատ քիչ բան է պետք
Այս անիծյալ փոշուց
Ազատվելու համար՝
Լոկ մոռանալ է պետք
Օդ շնչելու անմիտ ու հին սովորույթը:
Փոշեհողմեր չկան լուսնի վրա
Եվ շատ քիչ բան է պետք
Այս անիծյալ փոշուց
Ազատվելու համար՝
Լոկ մոռանալ է պետք
Օդ շնչելու անմիտ ու հին սովորույթը:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Նահանջ ես խաղում…
Ես արտաքնապես հզո՜ր եմ թվում,
Եվ քեզ թվում է պետք է հարձակվեմ,
Եվ զարմանում ես՝ ինչու՞ եմ լռում,
Եվ ՏԱՐԱԿՈւՍԱՆՔՆ ԱՆՔՆՆԵԼԻԻ,
Խուտուտ է տալիս ՏԽՐՈւԹՅԱՆ ՈԳՈւԴ
Կողերը փափուկ,
Իսկ տխրությունդ լուռ ծիծաղում է
Բարի թզուկի նեղաչք ծիծաղով…
Ինքդ էլ չես տեսնում, որ քո նահանջը
Ձևափոխվում է ծաղրական քրքջի,
Դու նահանջում ես՝ դու ծիծաղում ես…
Դու արևում ես խավարի կուրծքը
Աչքիդ շաղափով
Եվ քո արևած հսկա անցքի մեջ
Խավար ես կոծկում…
Ինձանից բացի ոչ ոք չի տեսնում,
Թե ինչպես ես դու խավար կարկատում
Եվ ես ուզում եմ գոռալ աշխարհին.
-Նրա խավարին մի հավատացեք,
Նրա խավարը անեղծ չէ, հարթ չէ,
Նրա խավարը կնճիռներ ունի,
Նրա խավարը իր իսկ աչքերով
Արևված անցք է՝ կոծկված խավարով,
Նրա խավարը նահանջից ծնված
Հեգնաժպիտ է,
Որը ծաղրական քրքիջ կդառնա…
Եվ ես կարող եմ շատ բաներ գոռալ
Խավար աշխարհի հսկա ականջում,
Եթե հարձակվեմ…
Բայց չեմ հարձակվում:
Ինչո՞վ հարձակվեմ…
Կորացած հոգուս կոր ողնաշա՞րը
Աղեղ դարձնեմ:
Իսկ նիզա՞կ… հայա՞ցք…
Որտե՞ղ ես տեսել խմորից նիզակ,
Այն ել ու՞մ վրա, նահանջող վագրի՞
(Չե, վագրը, թեկուզ նահանջող լինի,
Իմ կարծիքով միշտ վագր էլ մնում է)
Նիզակ ու՞մ ձեռքում,
Անխելք ոչխարի՞,
Որի հողմահար խելքին փչել է
Վագրին նվաճել…
Ինչո՞վ հարձակվեմ,
Բազմակետ դարձած իմ վերջակետո՞վ,
Որ ԽՈՀԵՄՈւԹՅՈւՆՆ ուղարկել է ինձ
Իբրև սփոփանք,
Որ ինձ փրկում է
Հատու լինելու անանդորր հոգսից,
Մի բան մինչև վերջ ասելու վախից,
Որ ինձ հուշում է.
Լուռ անարգանքին
Գերլուռ դիմանալ,
Գոռ հայհոյանքին
Գերլուռ դիմանալ…
Չե, եռակետիս բութ եռաժանին
Վանում է ինձ միշտ հարձակման մտքից
Եվ որպես վահան իմ ձեռքում դնում
Իմ գերլռության ատոմառումբը,
Որ փորձարկելու իրավունք չունեմ…
Ինչպե՞ս հարձակվեմ…
Ինչո՞վ հարձակվեմ…
Ինչու՜ հարձակվեմ:
Վերջին խմբագրող՝ Եկվոր: 18.05.2009, 11:49:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
CactuSoul (05.02.2010), Chilly (18.05.2009), comet (20.05.2009), Dorian (18.05.2009), E-la Via (11.07.2010), Mari (22.05.2009), Monk (02.06.2009), Morpheus_NS (18.05.2009), murmushka (27.05.2009), Nadine (18.05.2009), rainbow (14.07.2010), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (18.05.2009), Tig (18.05.2009), Անտիգոնե (14.01.2014), Արևածագ (28.09.2010), Գալաթեա (18.05.2009), Երվանդ (18.05.2009), Լուսաբեր (08.12.2009), ԿԳԴ (05.11.2010), Հայկօ (18.05.2009), Մարկիզ (18.05.2009), Մինա (04.02.2012), Նաիրուհի (24.10.2010), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ուլուանա (23.05.2009), Ռուֆուս (18.05.2009)
Պատկերներիդ գեղեցկությունը սպանում ա, Եկ![]()
Կանչիր, և ես կգամ, թեկուզ մահվան միջով,
Թեկուզ արյան գնով, միևնույն է, կգամ,
Միայն կանչող լինի, լինի ինձնով շնչող,
Միայն դա դու՛ լինես, ես անպայման կգամ:
Ասա՝ ես կմեռնեմ, միայն կամքդ լինի,
Կանցնեմ, թող իմ մահով դեմքիդ ժպիտ շողա,
Իսկ երբ կմոռանաս՝ էլ քեզ պետք չեմ լինի՝
Կհառաչեմ թաքուն… սակայն կգամ, կգա՜մ:
Տիեզերքն է շնչում, այդ հրաշքը անշեջ,
Հորինելով կյանքի, հոգու լեգենդը հին,
Կանչիր, և ես կգամ անհունն այդ սրտիս մեջ
Եվ ինձ քե՛զ կզոհեմ, միայն կանչիր, կանչի՜ր:
Վերջին խմբագրող՝ Եկվոր: 22.05.2009, 12:20:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
CactuSoul (05.02.2010), Chilly (29.05.2009), Dorian (03.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Kita (22.05.2009), Monk (02.06.2009), murmushka (27.05.2009), Nadine (23.05.2009), Nareco (24.05.2009), rainbow (14.07.2010), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (22.05.2009), Tig (22.05.2009), Yeghoyan (05.02.2010), Երվանդ (22.05.2009), ԿԳԴ (22.05.2009), Հայկօ (22.05.2009), Մինա (06.02.2012), Նաիրուհի (24.10.2010), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ռուֆուս (22.05.2009)
Եկվոր ջան, էս գրեթե միակ թեման ա, որի վերնագիրը սկսվում ա «Պոեզիա»-ով, և որը ես հետաքրքրությամբ եմ բացում: Հրաշալի ես գրում: Առանց չափազանցնելու. քննադատելու գործում ինձնից բծախնդիր մարդ չկա, բայց իրոք՝ քո ստեղծագործության դեպքում ամեն ինչն է իր բարձրության վրա՝ թե՛ ձևը, թե՛ բովանդակությունը: Շարունակիր նույն ոգով:
Դու տպագրված գիրք չունե՞ս: Անչափ հաճելի կլիներ գրադարանումս քո ժողովածուն էլ ունենալ... Հեղինակի մակագրությամբ:
Եկվոր (22.05.2009)
Հայկօ ջան, շնորհակալ եմ լավ խոսքերի համար, ինձ մոտ անընդհատ այնպիսի զգացողություն է, որ ակումբի իմ ընկերներն ավելի շատ են տալիս ինձ, քան ստանում են ինձանից:
Բանաստեղծություններս, ցավոք սրտի, չեմ տպագրել, մեծագույն հաճույքով կնվիրեի:
Ակումբն այն միակ տեղն է, որտեղ ես երբևէ իմ գրածներն արժանացրել եմ մասսայական ուշադրության: Գուցե և մի քիչ ափսոսում եմ, որ չեմ տպագրել, սակայն հիմա ներքին և արտաքին հնարավորություններ չունեմ այդ անելու: Եթե մեկնումեկն այդ բանն աներ, 1-2 օրինակ էլ ես կգնեի![]()
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Եկվոր (22.05.2009)
Եկվոր (27.05.2009)
Եկվոր (27.05.2009)
Աչքս մտիր, արև, մտիր աչքերիս մեջ՝
Ես կոպերս փակեմ՝ լուսավորվեմ քեզնով,
Ռունգս մտիր, արև, որ քեզ շնչեմ անվերջ
Ու ջերմանամ, ծաղկեմ ու…հառաչեմ քեզնով:
Իմ դարերի, արև, անցյալ վայրկյանների
Կուտակածն այնքան շատ… ու դեռ քիչ է դարձյալ,
Ներսս մտիր, արև, և թող սիրտս այրի
Շիթը քո աչքերի, հուրը քո արծաթյա:
Ես մի կույր եմ, արև, քո լույսն ըմբոշխնելու
Անհագ մի երազանք մատներում անթեղած,
Մերկացիր ինձ, արև, առանց ամաչելու…
Դու արև ես հզոր, ես՝ կույր, եղած-չեղած:
Զիզի քարին իջնես՝ քարն իմն է լինելու,
Վարդը ցողով ցողես՝ ես եմ հոտ քաշելու,
Չգիտեմ, սրանով ես ի՞նչ եմ շինելու,
Բայց շինածս, արև, լոկ դու՛ ես մաշելու:
Մտիր աչքերիս մեջ, ներսս մտիր, արև,
Եվ ես բոժոժ դառնամ՝ ամփոփեմ քեզ իմ մեջ,
Որ ինչ էլ ես անեմ, ինչ էլ ես արարեմ,
Արգասիքը լինի քո կրակի՛ անշեջ:
Խոցիր աչքս, արև, արտասուքով թացիր,
Եվ ցույց տուր ինձ, արև, ցավն ինչպես է ծնվում,
Եվ մի՛ խղճա, արև, ախ, արևը, գիտցիր,
Արտասուքի միջից պայծառ է երևւմ:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Chilly (27.05.2009), comet (03.06.2009), Dorian (03.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), matlev (01.06.2010), Monk (02.06.2009), murmushka (29.05.2009), Nadine (27.05.2009), rainbow (14.07.2010), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (28.05.2009), Tig (27.05.2009), Արևածագ (03.02.2010), Գալաթեա (27.05.2009), Երվանդ (27.05.2009), ԿԳԴ (28.05.2009), Հայկօ (27.05.2009), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ռուֆուս (28.05.2009), Փոքրիկ (27.05.2009)
Եկվոր (27.05.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ