Չորս կարծիք
Առաջին անգամ, երբ աղջիկներին
«Ուրիշ» հայացքով նայեցի արդեն,
Կարծիքներ եղան իմ իսկ հասցեին.
_ Այս տղան արդեն երիտասարդ է:
Երբ այգու կապույտ նստարաններին
Ճաշակում էի համբույրդ շուրթե,
Կազմված կարծիքը փոխվեց հիմնովին.
_ Դե, նա պարզապես երիտասարդ է:
Երբ հիասթափված իմ համբույրներից՝
Խլեցիր ինձնից շուրթերդ վարդե
Խղճացող մարդիկ նորից «կարծեցին».
_ Դե, ոչինչ, նա դեռ երիտասարդ է:
Այժմ, երբ հեռու՜ - հեռու ես, չկաս,
Եվ երբ առանց քեզ սիրտս դատարկ է,
Նույն, այդ նույն մարդիկ կասեն անկասկած.
_ Նա մի ժամանակ երիտասարդ էր:




Մեջբերել






Էջանիշներ