User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 282 հատից

Թեմա: Գուշակություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գուշակություն

    Երբ տխրությունդ խտանա այնքան,
    Որ կարողանաս շոշափել ձեռքով,
    Երբ վարդագույնդ պատանեկության
    Գունաթափ լինի մեռնողի հևքով՝
    դու ինձ կհիշես…

    Լուռ կվերապրես անցածը մի օր
    Ու կզարմանաս՝ ինչու՞ ամեն ինչ
    Այսպես ստացվեց… առօրյադ անդորր
    Կխուժի մի նոր, սառը փոթորիկ
    և դու կարտասվես

    Հետո դու կզգաս, որ սխալ էիր,
    Սխալն այդ ուղղել դու կցանկանաս,
    Ու կցանկանաս ինձ ասել. «ներիր»,
    Բայց ինչ-որ բանից քիչ կվախենաս
    և…կսխալվես

    Քո սիրո վերջին բռնկումը այն
    Շուտով կխամրի, կդառնա մոխիր
    Սիրտդ կդառնա լոկ մի գունդ մկան,
    Ու էլ չես հիշի, որ սեր ունեիր
    դու…կմոռանաս…

  2. Գրառմանը 65 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.02.2009), aragats (09.02.2011), CactuSoul (05.02.2010), Chilly (26.02.2009), Chuk (30.06.2009), Dorian (26.02.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Farfalla (24.07.2010), Harcaser (16.03.2012), impression (25.02.2009), Jarre (26.02.2009), Katka (18.07.2010), Kita (25.02.2009), Kuk (05.03.2010), Lion (11.06.2010), Manya (07.05.2009), Mark Pauler (05.03.2010), MaryMay (20.11.2010), may (28.02.2009), Morpheus_NS (25.02.2009), murmushka (06.03.2009), My World My Space (11.06.2010), Nadine (25.02.2009), Nare-M (01.03.2012), Nareco (11.05.2009), Nimra (15.11.2012), Ohanyan (07.10.2010), rainbow (14.07.2010), Renata (18.09.2011), Rhayader (07.12.2009), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (02.03.2009), Stranger_Friend (01.03.2013), Tig (02.03.2009), Win Wolf (16.06.2011), Yeghoyan (05.02.2010), Yellow Raven (25.02.2009), Անտիգոնե (14.01.2014), Արէա (01.06.2010), Արմինե (25.02.2009), Արևածագ (03.02.2010), Արևհատիկ (05.02.2010), Բարձրահասակ (22.05.2009), Գանգրահեր (12.09.2010), Դատարկություն (24.10.2009), Դեմետրիա (14.11.2010), Երկնային (26.02.2009), Երվանդ (26.02.2009), Էդուարդ_man (09.12.2009), Ժունդիայի (04.03.2010), Ինչուիկ (10.02.2011), Լուսաբեր (02.03.2009), Ծով (02.03.2009), Կաթիլ (11.03.2009), ԿԳԴ (25.02.2009), Մաեստրո (26.05.2011), Մարկիզ (25.02.2009), Մուշու (17.10.2014), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ուլուանա (25.02.2009), Ռուֆուս (26.02.2009), Քամի (25.02.2009), Ֆոտոն (16.08.2009)

  3. #2
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Գեղեցիկ էր, մի տեսակ տերյանական շունչ կար…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (09.03.2009)

  5. #3
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Էս ի՜նչ հաճելի կարդացվեց:
    Ծանոթ ապրումներ էին: Հազար հատ բանաստեղծություն ունեմ էս թեմայով ու երեւի մի հազար հատ էլ կգրեմ:
    Բոլորս էլ կարծում ենք, որ նա առանց մեզ չի կարող, որ մի օր փոշմանելու է, բայց...
    Մի խոսքով, շատ լավն էր ու շատ գրագետ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (09.03.2009)

  7. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    շաաատ լավ է գրված, հարթ, հետաքրքիր համադրություններով, դե թեմա էլ չասեմ
    համ էլ տխուր էր
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (09.03.2009)

  9. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Էս ինձ մի արժանի հակառակորդ էլ ա ավելացել...
    Իսկ եթե ավելի լուրջ լինենք` ապրես: Հուսով եմ դեռ կուրախացնես մեզ քո պոեզիայով:

  10. #6
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Հզոր ա

  11. #7
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    շաաատ լավն էր… ու շաաատ տխուր…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (09.03.2009)

  13. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Շատ լավն էր. պատկերավոր, սահուն, փափուկ, մեղեդային։
    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ի՜նչ հաճելի կարդացվեց:
    Ծանոթ ապրումներ էին: Հազար հատ բանաստեղծություն ունեմ էս թեմայով ու երեւի մի հազար հատ էլ կգրեմ:
    Բոլորս էլ կարծում ենք, որ նա առանց մեզ չի կարող, որ մի օր փոշմանելու է, բայց...
    Մի խոսքով, շատ լավն էր ու շատ գրագետ:
    Ես էլ կարդալիս իմ բանաստեղծություններից մեկը հիշեցի, միայն թե իմը վերացական էր, կոնկրետ մեկին չէր ուղղված, այլ գուցե ցանկացած մարդու։

    Եկվոր, հետաքրքրությամբ կսպասեմ հաջորդ գործերիդ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (09.03.2009)

  15. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարոտ

    Փոքրիկ մասրենի լինեի փշոտ,
    Այգուդ կածանի եզրին ծաղկեի
    Եվ իմ աչքերով վարդագույն, փոշոտ,
    Շուրջս նայելով քեզ որոնեի:

    Ինձ չտեսնեիր, անցնեիր հուշիկ,
    Աչքերդ հառած մութ հեռաստանին,
    Ես իմ փշերով կառչեի փեշիդ,
    Դու վախով, զգույշ ճյուղս բռնեիր…

    Ձ՜եռքս բռնեիր և իմ աչքերը
    Հուզված խամրեին կրքից անսովոր,
    Եվ ես շոյեի քո բաց ոտքերը…
    Տերևներ դարձած հառաչանքներով:

    Բայց դու չզգայիր կիրքն իմ խտացած,
    Հանգիստ, անվրդով փեշդ պոկեիր,
    Առաջ թեքվեիր... և ես արբեցած՝
    Կրծքիդ բացվածքին շուրթս հպեի…

    Փոքրիկ մասրենի լինեի փշոտ,
    Այգուդ կածանի եզրին թոշնեի…
    Դու ինձ ժպտայիր ամեն առավոտ,
    Բայց ո՞վ եմ, ո՞ւր եմ, դու չիմանայիր:
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 26.02.2009, 18:44:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  16. Գրառմանը 45 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (09.02.2011), CactuSoul (05.02.2010), Chilly (27.02.2009), Chuk (30.06.2009), comet (03.06.2009), Dorian (27.02.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), impression (10.03.2009), Jarre (26.02.2009), Kita (27.02.2009), Kuk (05.02.2010), Mariam1556 (05.02.2010), Mark Pauler (05.03.2010), may (28.02.2009), Morpheus_NS (26.02.2009), murmushka (05.03.2009), My World My Space (05.02.2010), Nadine (27.02.2009), Nare-M (01.03.2012), Nareco (11.05.2009), Nimra (14.11.2012), Ohanyan (07.10.2010), rainbow (14.07.2010), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (02.03.2009), StrangeLittleGirl (17.08.2010), Syuni (13.02.2011), Tig (02.03.2009), Yeghoyan (07.10.2010), Արևածագ (03.02.2010), Արևհատիկ (05.02.2010), Գանգրահեր (07.02.2011), Լուսաբեր (02.03.2009), Կաթիլ (11.03.2009), ԿԳԴ (27.02.2009), Մաեստրո (26.05.2011), Մարկիզ (26.02.2009), Մինա (30.01.2012), Նաիրուհի (05.10.2013), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ուլուանա (27.02.2009), Քամի (27.02.2009), Ֆոտոն (16.06.2010)

  17. #10
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Չորս կարծիք

    Առաջին անգամ, երբ աղջիկներին
    «Ուրիշ» հայացքով նայեցի արդեն,
    Կարծիքներ եղան իմ իսկ հասցեին.
    _ Այս տղան արդեն երիտասարդ է:

    Երբ այգու կապույտ նստարաններին
    Ճաշակում էի համբույրդ շուրթե,
    Կազմված կարծիքը փոխվեց հիմնովին.
    _ Դե, նա պարզապես երիտասարդ է:

    Երբ հիասթափված իմ համբույրներից՝
    Խլեցիր ինձնից շուրթերդ վարդե
    Խղճացող մարդիկ նորից «կարծեցին».
    _ Դե, ոչինչ, նա դեռ երիտասարդ է:

    Այժմ, երբ հեռու՜ - հեռու ես, չկաս,
    Եվ երբ առանց քեզ սիրտս դատարկ է,
    Նույն, այդ նույն մարդիկ կասեն անկասկած.
    _ Նա մի ժամանակ երիտասարդ էր:
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 05.03.2009, 14:30:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  18. Գրառմանը 46 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.03.2009), CactuSoul (05.02.2010), Chilly (05.03.2009), comet (03.06.2009), Dorian (06.03.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), impression (10.03.2009), Janita Hero (10.03.2009), Kanamar (28.07.2011), Katka (18.07.2010), Kuk (05.02.2010), Mari (15.05.2009), Mariam1556 (20.04.2009), Mark Pauler (05.03.2010), matlev (01.06.2010), Morg (27.11.2010), Morpheus_NS (05.03.2009), murmushka (06.03.2009), My World My Space (05.02.2010), Nadine (05.03.2009), Nare-M (01.03.2012), Nareco (11.05.2009), rainbow (14.07.2010), Sona_Yar (06.03.2009), Syuni (13.02.2011), Tig (05.03.2009), Yeghoyan (05.02.2010), Անտիգոնե (14.01.2014), Արևածագ (03.02.2010), Արևհատիկ (05.02.2010), Երկնային (06.03.2009), Լուսաբեր (05.03.2009), Կաթիլ (11.03.2009), ԿԳԴ (09.03.2009), Հայկօ (05.03.2009), Մաեստրո (26.05.2011), Մարկիզ (05.03.2009), Միքայէլ (25.06.2009), Մուշու (17.10.2014), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ուլուանա (06.03.2009), Ռուֆուս (06.03.2009), Քամի (05.03.2009), Ֆոտոն (02.11.2009)

  19. #11
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Եկվոր ջան, ասեմ, որ նախավերջինը մնացածից թույլ էր, բայց վերջինը.... վերջինի մասին խոսքեր չեմ գտնում ասելու. հիանալի գործ է: Իսկապես կայացած բանաստեղծ ես:
    Եթե գաղտնիք չի, կասես տարիքդ: Անհամբերությամբ կսպասեմ նոր ստեղծագործություններիդ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  20. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Ապրես, ջամե, շատ լավ ես գրում: Ինձ էլ է հետաքրքիր, թե քանի տարեկան ես և ինչ կրթություն ունես: Վերջն ես: Քեզ պիտի հայ մեծանուն գրողների շարքը դասել, իմ արև...
    Մի խոսքով, ցենտր ա, դզող ա, կայֆ ա, ես կասեի չիկլոկի ա:

  21. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես, ջամե, շատ լավ ես գրում: Ինձ էլ է հետաքրքիր, թե քանի տարեկան ես և ինչ կրթություն ունես: Վերջն ես: Քեզ պիտի հայ մեծանուն գրողների շարքը դասել, իմ արև...
    Մի խոսքով, ցենտր ա, դզող ա, կայֆ ա, ես կասեի չիկլոկի ա:
    Տարիքիս մասին Մորֆիուսին արդեն ասացի, իսկ մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ: Գնահատականներդ չափազանց ճոխ էին, բայց միևնույն է, հաճելի է: Շնորհակալություն
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  22. #14
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Գիշեր է, խավար, միայնակ ենք մենք

    Ալեկոծվում է հուզումը կապույտ,
    Կուրացել եմ ես կրքի հարվածից,
    Թպրտում ինչպես նետահար արտույտ,
    Եվ ախ ես քաշում անաղմուկ, անճիչ:

    Կապույտը խիտ է, դու եղիր ներող...
    Ես եղնիկային քո պարանոցին
    Սրտիդ զարկերն եմ հաշվում շուրթերով.
    ... Երանի նրանց, ովքեր ծնվեցին:

    Կապույտը դառն է, և գինին նույնպես,
    Եվ պատճառն այդ է, որ նրանք խառնվել,
    Ինձ կյանք են տալիս և տանջում են քեզ...
    ... Երանի նրանց, որ պիտի ծնվեն:

    Ճերմակ քո կուրծքն է հևում ու շնչում
    Իմ համբույրները: Համբուրում եմ ես
    Շունչ ու հևքերդ ու մեղմ շշնջում.
    _ Երանի նրանց, որ դու՛ կծնես:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  23. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.02.2010), Chilly (02.07.2010), comet (03.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Garapost (07.12.2010), impression (10.03.2009), Mark Pauler (05.03.2010), matlev (01.06.2010), Morpheus_NS (09.03.2009), murmushka (07.12.2009), My World My Space (05.02.2010), Nadine (11.03.2009), Nimra (15.11.2012), rainbow (14.07.2010), Sona_Yar (22.05.2009), Tig (09.03.2009), Արևածագ (03.02.2010), Երվանդ (10.03.2009), Կաթիլ (11.03.2009), ԿԳԴ (09.03.2009), Մաեստրո (26.05.2011), Միքայէլ (25.06.2009), Մուշու (17.10.2014), Շինարար (06.09.2009), Քամի (09.03.2009)

  24. #15
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկվոր ջան, .............. Եթե գաղտնիք չի, կասես տարիքդ: Անհամբերությամբ կսպասեմ նոր ստեղծագործություններիդ:
    Տարիքս չէի նշել, որպեսզի հույսս, թե ԴԱՐՈւՀԻՆԵՐԻՑ գոնե մեկը երբևէ կսիրահարվի ինձ, իսպառ չմեռնի, այնպես, որ խնդրում եմ բավարարվել «Չորս կարծիք » բանաստեղծությանս երրորդ կարծիքով…
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 06.03.2009, 11:13:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (17.10.2014)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •