Եկվոր ջան, ես պոեզիայի մեծ գիտակ չեմ (չանայած սիրում եմ), բայց ամեն անգամ հաճելի է կարդալ Ձեր ստեղծագործությունները: Այս անգամ չցանկացա լուռ կարդալ ու դուրս գալ: Հարգանքներս Ձեզ![]()
Եկվոր ջան, ես պոեզիայի մեծ գիտակ չեմ (չանայած սիրում եմ), բայց ամեն անգամ հաճելի է կարդալ Ձեր ստեղծագործությունները: Այս անգամ չցանկացա լուռ կարդալ ու դուրս գալ: Հարգանքներս Ձեզ![]()
Եկվոր (23.06.2009)
Այսպես: Բոլորը հավանեցին, գովեցին, ես էլ մի քիչ քննադատեմ: Բնավորությունս է այդպիսին: Առաջին տունը հաջորդ երեք տների հետ չէր սազում: Դուրս էր մնում մի տեսակ: Առաջինի հանգային կառուցվածքը A-A-A-A է, իսկ մյուս երեքինը՝ A-B-A-B, որը, իմ կարծիքով, ավելի գեղեցիկ ու ռիթմիկ է: Վատ չէր լինի, եթե բանաստեղծությունը «համասեռ» լիներ:
DIXIcarpe noctem

Եկվոր (24.06.2009)
Դու չկա՛ս, չես եղել ինձ համար,
Դու երազ, դու տեսիլք ես եղել,
Եվ ես՝ քեզ խենթաբար սիրահար՝
Երազիս խորքից եմ քեզ պեղել:
Արթնացել՝ մենակ եմ գտել ինձ,
Երազ են թե համբույր, թե մերժում…
Դու չկաս, չես եղել, իմ անգին,
Անցյալիս անցողիկ հավերժում:
Դու չկա՞ս…չեմ տեսել, սակայն կաս,
Եվ մի օր կտեսնեմ քեզ ինձ մոտ,
Ինձ ուրախ ու ծանոթ կժպտաս՝
Խոնարհած աչքերը քո շողոտ:
Ես կապշեմ՝ ինչքա՜ն ես ինձ ծանոթ,
Ինչքա՜ն լավ եմ ես քեզ ճանաչում…
Եվ ես քեզ կսիրեմ, իմ կարոտ-
Իսկապես, այլ ոչ թե անուրջում:
Դու չկաս, չես եղել ինձ համար,
Քեզ ինչպե՞ս, ու՞ր փնտրեմ, չգիտեմ,
Քեզ՝ ես միշտ խենթաբար սիրահար,
Չեմ փնտրում, սեր իմ, բայց կգտնեմ
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Ariadna (14.07.2009), comet (01.07.2009), Dorian (30.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), murmushka (24.06.2009), My World My Space (16.07.2010), Nadine (25.06.2009), Ohanyan (07.10.2010), rainbow (14.07.2010), Sona_Yar (25.06.2009), Tig (24.06.2009), Արևածագ (23.12.2010), Երկնային (24.06.2009), Լեո (01.07.2009), Կաթիլ (25.06.2009), ԿԳԴ (24.06.2009), Շինարար (06.09.2009)
Եկվոր (24.06.2009)
Եկվոր (26.06.2009)
Ծառը տարբեր էր բոլոր ծառերից,
Եվ ծառերը լուռ զարմանում էին
Եվ սարսափելով իրենց զարմանքից,
Ծառերը Ծառից հեռանում էին:
Ծառը տնքում էր, տենչում էր մենակ,
Անցած դարերը լեռնանում էին,
Եվ խեղճ ծերուկին երկար ժամանակ
Որպես ծառ տեսնել մոռանում էին:
Ծառն սպասում էր՝ գիտեր որ մի օր
Ծառերը կզգան սխալները հին,
Բայց հույսը նրա քամվեց օրեցօր՝
Լավ ժամանակներն ուշանում էին:
Եվ զգաց Ծառը, որ թուլանում է,
Վշտի սաղմերը արթնանում էին,
Եվ վիշտն աներես-անկոչ բազմում էր
Ծառի կորացած-հոգնած ճյուղերին:
Բայց մի օր Ծառը ցնծաց հրճվանքից.
Ժամանակները նորանում էին՝
Ձգված մայր բնի մեծ ներշնչանքից,
Փոքրիկ շիվերը…ծ ա ռ ա ն ու մ է ի ն:
Այժմ ապրում է Ծառը վաստակած,
Ծաառերը հիմա լուռ ամաչում են.
Ծառի շիվերը հզոր, հաստատված,
Նրանց շիվերը դեռ կանաչում են:
Վերջին խմբագրող՝ Chuk: 30.06.2009, 21:22: Պատճառ: Շտկում՝ հեղինակի խնդրանքով
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Ariadna (14.07.2009), CactuSoul (05.02.2010), Chilly (16.02.2010), Chuk (30.06.2009), cold skin (30.06.2009), comet (01.07.2009), Dorian (30.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Kuk (05.02.2010), Morpheus_NS (13.08.2009), murmushka (01.07.2009), My World My Space (16.07.2010), Nadine (30.06.2009), rainbow (14.07.2010), Sambitbaba (14.09.2010), Sona_Yar (03.07.2009), Tig (30.06.2009), Ungrateful (30.06.2009), Անտիգոնե (12.09.2010), Արէա (13.06.2011), Արևածագ (23.12.2010), Երվանդ (01.07.2009), Լեո (01.07.2009), Լուսաբեր (08.12.2009), Կաթիլ (17.07.2009), ԿԳԴ (05.11.2010), Հայկօ (01.07.2009), Մարկիզ (01.07.2009), Շինարար (06.09.2009), Ուլուանա (01.07.2009), Ջուզեպե Բալզամո (30.06.2009), Ֆրեյա (30.06.2009)
Ընտիր էր, Եկվոր: Հրաշալի ուղղակի: Բրավո:
Բնականաբար՝ դիտողություններ ունեմ (դե առանց դրա ո՞նց կլինի, չէ՞), բայց էս անգամ խոհեմաբար կլռեմ
: Էն տրամաչափը չի, որ իմ ռագատկով կարողանամ դեմն առնել:
DIXIcarpe noctem
My World My Space (16.07.2010), Եկվոր (01.07.2009)

Ինչ լավն էր։Չգիտեմ էլ՝ ոնց արտահայտեմ, թե ինչքան լավն էր։
Համ էլ մի տեսակ սահյանական շունչ զգացի։
Եկվոր, ինձ համար, օրինակ, հետաքրքիր է ստեղծագործություններիդ ժամանակագրությունը։ Ուղղակի ուզում եմ «թաքուն» հետևել ստեղծագործական աճիդ։Որ խնդրեմ, ամեն ստեղծագործությանդ տակ ամսաթիվն էլ կգրե՞ս։
Ի դեպ, կուզենայի արդեն թեմայում դրածդ բանաստեղծությունների ամսաթվերն էլ (եթե մոտդ կան գրված, իհարկե) ինձ նամակով ուղարկեիր, խմբագրեի, ավելացնեի, եթե դեմ չես։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շա՜տ սիրուն էր… ահավոր![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Եկվոր (01.07.2009)
Շնորհակալ եմ, Հայկօ ջան, հաճելի է, երբ հաճելի է…
Ես կարիք ունեմ քննադատության (իհարկե՝ անաչառ) , մանավանդ գիտակ մարդու կողմից, իսկ որ դու գիտակ ես, ես դրանում կասկած չունեմ: Նաև կասկած չունեմ, որ քո մոտ ռագատկա չէ…: Եթե դու ցանկանում ես համեստանալ, արի քո զենքն անվանենք…լազերային արբալետ![]()
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Արտահայտեցիր: Շնորհակալություն
Սահյանին ես պաշտում եմ և պաշտամունքը պաշտամունք չէր լինի, եթե շունչն ինձ հարազատ չլիներ…մանավանդ որ նաև նա իմ հայրենակիցն է
Իսկ թե ինչքանով է այդ շնչահարազատությունը պատշաճի սահմաններում, լավ կլինի այդ մասին դատողություն ե՛ս չանեմ
Ոլուանա ջան, սրանք շատ վաղուց են գրվել և բավականին երկար ժամանակահատվածում, բոլորի ծննդյան օրն էլ հիշում եմ: Սակայն ես գիտեմ, որ այդ խրոնիկան բացահայտելով ես պակասեցնելու եմ վիրտուալության գործոնը, որն ամենաշատն է հրապուրել ինձ ակումբ մտնելիս: Մի՞թե հետաքրքրությունն այնքան ուժեղ է, որ ցանկանաք ավերել արդեն ձևավորվող մի բան: Թաքուն ասեմ նաև, որ ես ունեմ նաև մի իմ կողմից չգնահատվող հատկություն. ես դժվարությամբ եմ մերժում խնդրանքը, մանավանդ՝ կանանց…Արի պայմանավորվենք՝ դու քեզ հարցրու. «Տո ինչի՞ս ա՞ պետք Եկվորի ստեղծագործությունների ժամանակագրությունը» և եթե դու կպատասխանես. «Լավ էլ պետք ա՛», ինձ կասես և ես այդ նամակը կուղարկեմ քեզ: Լա՞վ
Նաև՝ ես ունեմ որոշ գործեր, որոնք չեմ դնում ֆորումում, համարելով, որ թույլ են: Աճիս կամ պարբերաշրջաններիս մասին կարծիք ձևավորելու համար հավանաբար դրանք էլ պետք կգան: Այնպես, որ տուր քեզ վերոնշյալ հարցս ու անկեղծորեն պատասխանիր![]()
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ