User Tag List

Էջ 10 19-ից ԱռաջինԱռաջին ... 67891011121314 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 282 հատից

Թեմա: Գուշակություն

  1. #136
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Եկվոր ջան, ես պոեզիայի մեծ գիտակ չեմ (չանայած սիրում եմ), բայց ամեն անգամ հաճելի է կարդալ Ձեր ստեղծագործությունները: Այս անգամ չցանկացա լուռ կարդալ ու դուրս գալ: Հարգանքներս Ձեզ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (23.06.2009)

  3. #137
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Այսպես: Բոլորը հավանեցին, գովեցին, ես էլ մի քիչ քննադատեմ: Բնավորությունս է այդպիսին: Առաջին տունը հաջորդ երեք տների հետ չէր սազում: Դուրս էր մնում մի տեսակ: Առաջինի հանգային կառուցվածքը A-A-A-A է, իսկ մյուս երեքինը՝ A-B-A-B, որը, իմ կարծիքով, ավելի գեղեցիկ ու ռիթմիկ է: Վատ չէր լինի, եթե բանաստեղծությունը «համասեռ» լիներ:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Եկվոր (24.06.2009), Ուլուանա (24.06.2009)

  5. #138
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսպես: Բոլորը հավանեցին, գովեցին, ես էլ մի քիչ քննադատեմ: Բնավորությունս է այդպիսին: Առաջին տունը հաջորդ երեք տների հետ չէր սազում: Դուրս էր մնում մի տեսակ: Առաջինի հանգային կառուցվածքը A-A-A-A է, իսկ մյուս երեքինը՝ A-B-A-B, որը, իմ կարծիքով, ավելի գեղեցիկ ու ռիթմիկ է: Վատ չէր լինի, եթե բանաստեղծությունը «համասեռ» լիներ:
    Նույն բանն էի մտածում գրել։ Բացի հանգային կառուցվածքից, առաջին տունն ընդհանուր առմամբ էլ մի տեսակ պարզունակ էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (24.06.2009)

  7. #139
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    75
    Գրառումներ
    388
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դու կգա՛ս

    Դու չկա՛ս, չես եղել ինձ համար,
    Դու երազ, դու տեսիլք ես եղել,
    Եվ ես՝ քեզ խենթաբար սիրահար՝
    Երազիս խորքից եմ քեզ պեղել:

    Արթնացել՝ մենակ եմ գտել ինձ,
    Երազ են թե համբույր, թե մերժում…
    Դու չկաս, չես եղել, իմ անգին,
    Անցյալիս անցողիկ հավերժում:

    Դու չկա՞ս…չեմ տեսել, սակայն կաս,
    Եվ մի օր կտեսնեմ քեզ ինձ մոտ,
    Ինձ ուրախ ու ծանոթ կժպտաս՝
    Խոնարհած աչքերը քո շողոտ:

    Ես կապշեմ՝ ինչքա՜ն ես ինձ ծանոթ,
    Ինչքա՜ն լավ եմ ես քեզ ճանաչում…
    Եվ ես քեզ կսիրեմ, իմ կարոտ-
    Իսկապես, այլ ոչ թե անուրջում:

    Դու չկաս, չես եղել ինձ համար,
    Քեզ ինչպե՞ս, ու՞ր փնտրեմ, չգիտեմ,
    Քեզ՝ ես միշտ խենթաբար սիրահար,
    Չեմ փնտրում, սեր իմ, բայց կգտնեմ
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  8. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.07.2009), comet (01.07.2009), Dorian (30.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), murmushka (24.06.2009), My World My Space (16.07.2010), Nadine (25.06.2009), Ohanyan (07.10.2010), rainbow (14.07.2010), Sona_Yar (25.06.2009), Tig (24.06.2009), Արևածագ (23.12.2010), Երկնային (24.06.2009), Լեո (01.07.2009), Կաթիլ (25.06.2009), ԿԳԴ (24.06.2009), Շինարար (06.09.2009)

  9. #140
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու կգա՛ս

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ՝ ես միշտ խենթաբար սիրահար,
    Չեմ փնտրում, սեր իմ, բայց կգտնեմ
    Էս տողերը պետք է ես գրած լինեի,
    Էս ոնց եմ ափսոսում ուշանալու համար
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (24.06.2009)

  11. #141
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու կգա՛ս

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս տողերը պետք է ես գրած լինեի,
    Էս ոնց եմ ափսոսում ուշանալու համար
    Եկվորի դեպքում միշտ տենց ա, Միքայէլ:
    Ինքը մեր բոլորի փոխարեն ու համար ա գրում

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (01.07.2009), matlev (01.06.2010), murmushka (24.06.2009), Եկվոր (24.06.2009), Կաթիլ (25.06.2009), Հայկօ (24.06.2009)

  13. #142
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    75
    Գրառումներ
    388
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու կգա՛ս

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս տողերը պետք է ես գրած լինեի,
    Էս ոնց եմ ափսոսում ուշանալու համար
    Դու չես ուշացել, Միքայել, ես եմ աներեսաբար շտապել
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  14. #143
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    75
    Գրառումներ
    388
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու կգա՛ս

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկվորի դեպքում միշտ տենց ա, Միքայէլ:
    Ինքը մեր բոլորի փոխարեն ու համար ա գրում
    Չնայած կասկածներիս, ես սա գովասանք եմ համարում, Լիլիթ
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  15. #144
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու կգա՛ս

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու չես ուշացել, Միքայել, ես եմ աներեսաբար շտապել
    Բարեբախտաբար միայն ակումբում: Ինքս էլ իրականում ունեմ նմանատիպ տողեր գրած:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (26.06.2009)

  17. #145
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    75
    Գրառումներ
    388
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծառը

    Ծառը տարբեր էր բոլոր ծառերից,
    Եվ ծառերը լուռ զարմանում էին
    Եվ սարսափելով իրենց զարմանքից,
    Ծառերը Ծառից հեռանում էին:

    Ծառը տնքում էր, տենչում էր մենակ,
    Անցած դարերը լեռնանում էին,
    Եվ խեղճ ծերուկին երկար ժամանակ
    Որպես ծառ տեսնել մոռանում էին:

    Ծառն սպասում էր՝ գիտեր որ մի օր
    Ծառերը կզգան սխալները հին,
    Բայց հույսը նրա քամվեց օրեցօր՝
    Լավ ժամանակներն ուշանում էին:

    Եվ զգաց Ծառը, որ թուլանում է,
    Վշտի սաղմերը արթնանում էին,
    Եվ վիշտն աներես-անկոչ բազմում էր
    Ծառի կորացած-հոգնած ճյուղերին:

    Բայց մի օր Ծառը ցնծաց հրճվանքից.
    Ժամանակները նորանում էին՝
    Ձգված մայր բնի մեծ ներշնչանքից,
    Փոքրիկ շիվերը…ծ ա ռ ա ն ու մ է ի ն:

    Այժմ ապրում է Ծառը վաստակած,
    Ծաառերը հիմա լուռ ամաչում են.
    Ծառի շիվերը հզոր, հաստատված,
    Նրանց շիվերը դեռ կանաչում են:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 30.06.2009, 21:22: Պատճառ: Շտկում՝ հեղինակի խնդրանքով
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  18. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.07.2009), CactuSoul (05.02.2010), Chilly (16.02.2010), Chuk (30.06.2009), cold skin (30.06.2009), comet (01.07.2009), Dorian (30.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Kuk (05.02.2010), Morpheus_NS (13.08.2009), murmushka (01.07.2009), My World My Space (16.07.2010), Nadine (30.06.2009), rainbow (14.07.2010), Sambitbaba (14.09.2010), Sona_Yar (03.07.2009), Tig (30.06.2009), Ungrateful (30.06.2009), Անտիգոնե (12.09.2010), Արէա (13.06.2011), Արևածագ (23.12.2010), Երվանդ (01.07.2009), Լեո (01.07.2009), Լուսաբեր (08.12.2009), Կաթիլ (17.07.2009), ԿԳԴ (05.11.2010), Հայկօ (01.07.2009), Մարկիզ (01.07.2009), Շինարար (06.09.2009), Ուլուանա (01.07.2009), Ջուզեպե Բալզամո (30.06.2009), Ֆրեյա (30.06.2009)

  19. #146
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծառը

    Ընտիր էր, Եկվոր: Հրաշալի ուղղակի: Բրավո:

    Բնականաբար՝ դիտողություններ ունեմ (դե առանց դրա ո՞նց կլինի, չէ՞ ), բայց էս անգամ խոհեմաբար կլռեմ : Էն տրամաչափը չի, որ իմ ռագատկով կարողանամ դեմն առնել:
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (16.07.2010), Եկվոր (01.07.2009)

  21. #147
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Ինչ լավն էր։ Չգիտեմ էլ՝ ոնց արտահայտեմ, թե ինչքան լավն էր։
    Համ էլ մի տեսակ սահյանական շունչ զգացի։

    Եկվոր, ինձ համար, օրինակ, հետաքրքիր է ստեղծագործություններիդ ժամանակագրությունը։ Ուղղակի ուզում եմ «թաքուն» հետևել ստեղծագործական աճիդ։ Որ խնդրեմ, ամեն ստեղծագործությանդ տակ ամսաթիվն էլ կգրե՞ս։ Ի դեպ, կուզենայի արդեն թեմայում դրածդ բանաստեղծությունների ամսաթվերն էլ (եթե մոտդ կան գրված, իհարկե) ինձ նամակով ուղարկեիր, խմբագրեի, ավելացնեի, եթե դեմ չես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (01.07.2009), comet (01.07.2009), Եկվոր (01.07.2009)

  23. #148
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Շա՜տ սիրուն էր… ահավոր
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (01.07.2009)

  25. #149
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    75
    Գրառումներ
    388
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծառը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտիր էր, Եկվոր: Հրաշալի ուղղակի: Բրավո:

    Բնականաբար՝ դիտողություններ ունեմ (դե առանց դրա ո՞նց կլինի, չէ՞ ), բայց էս անգամ խոհեմաբար կլռեմ : Էն տրամաչափը չի, որ իմ ռագատկով կարողանամ դեմն առնել:
    Շնորհակալ եմ, Հայկօ ջան, հաճելի է, երբ հաճելի է…
    Ես կարիք ունեմ քննադատության (իհարկե՝ անաչառ) , մանավանդ գիտակ մարդու կողմից, իսկ որ դու գիտակ ես, ես դրանում կասկած չունեմ: Նաև կասկած չունեմ, որ քո մոտ ռագատկա չէ…: Եթե դու ցանկանում ես համեստանալ, արի քո զենքն անվանենք…լազերային արբալետ
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  26. #150
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    75
    Գրառումներ
    388
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավն էր։ Չգիտեմ էլ՝ ոնց արտահայտեմ, թե ինչքան լավն էր։
    Արտահայտեցիր: Շնորհակալություն
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ մի տեսակ սահյանական շունչ զգացի։
    Սահյանին ես պաշտում եմ և պաշտամունքը պաշտամունք չէր լինի, եթե շունչն ինձ հարազատ չլիներ…մանավանդ որ նաև նա իմ հայրենակիցն է
    Իսկ թե ինչքանով է այդ շնչահարազատությունը պատշաճի սահմաններում, լավ կլինի այդ մասին դատողություն ե՛ս չանեմ
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկվոր, ինձ համար, օրինակ, հետաքրքիր է ստեղծագործություններիդ ժամանակագրությունը։ Ուղղակի ուզում եմ «թաքուն» հետևել ստեղծագործական աճիդ։ Որ խնդրեմ, ամեն ստեղծագործությանդ տակ ամսաթիվն էլ կգրե՞ս։ Ի դեպ, կուզենայի արդեն թեմայում դրածդ բանաստեղծությունների ամսաթվերն էլ (եթե մոտդ կան գրված, իհարկե) ինձ նամակով ուղարկեիր, խմբագրեի, ավելացնեի, եթե դեմ չես։
    Ոլուանա ջան, սրանք շատ վաղուց են գրվել և բավականին երկար ժամանակահատվածում, բոլորի ծննդյան օրն էլ հիշում եմ: Սակայն ես գիտեմ, որ այդ խրոնիկան բացահայտելով ես պակասեցնելու եմ վիրտուալության գործոնը, որն ամենաշատն է հրապուրել ինձ ակումբ մտնելիս: Մի՞թե հետաքրքրությունն այնքան ուժեղ է, որ ցանկանաք ավերել արդեն ձևավորվող մի բան: Թաքուն ասեմ նաև, որ ես ունեմ նաև մի իմ կողմից չգնահատվող հատկություն. ես դժվարությամբ եմ մերժում խնդրանքը, մանավանդ՝ կանանց…Արի պայմանավորվենք՝ դու քեզ հարցրու. «Տո ինչի՞ս ա՞ պետք Եկվորի ստեղծագործությունների ժամանակագրությունը» և եթե դու կպատասխանես. «Լավ էլ պետք ա՛», ինձ կասես և ես այդ նամակը կուղարկեմ քեզ: Լա՞վ
    Նաև՝ ես ունեմ որոշ գործեր, որոնք չեմ դնում ֆորումում, համարելով, որ թույլ են: Աճիս կամ պարբերաշրջաններիս մասին կարծիք ձևավորելու համար հավանաբար դրանք էլ պետք կգան: Այնպես, որ տուր քեզ վերոնշյալ հարցս ու անկեղծորեն պատասխանիր
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

Էջ 10 19-ից ԱռաջինԱռաջին ... 67891011121314 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •