User Tag List

Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 282 հատից

Թեմա: Գուշակություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    75
    Գրառումներ
    388
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չքնաղ գեղուհի

    Ես՝տարօրինակ,
    Տգեղ,
    Տղամարդ,
    Ես՝ հեքիաթային այլանդակություն քո փայլի դիմաց,
    Քո քայլի դիմաց՝ ես մի ամբողջ վազք,
    Դու՝ աստվածություն,
    Դու՝ համակ հրաշք,
    Միամիտ զարմանք՝ ծնված անպատեհ սիրո խոստումից,
    Դու՝ արև, դու կյանք,
    Դու՝ պերճ թագուհի ողջ մակդիրների,
    Գտնողի կարկաչ, կորցնողի հառա՜չ…
    Դու՝ իմ հառաչա՜նք…
    Թույլ տուր՝ նետել ինձ քո ոտքերի մոտ
    Եվ հուզված շնչիդ մոտիկությունից՝
    Քեզանով լցնել իմ էությունը:
    Թույլ տուր՝ տեսնել քեզ իմ երազներում
    Եվ լոկ այդքանով վարձահատուցված՝
    Կյանքս խոստանալ հայացքիդ դիմաց…
    Եվ ուրախանալ
    Այդքան ձեռնտու գործարքի համար…
    Ես քեզ սիրում եմ:
    Չգիտեմ, երե՞կ, թե մի դար առաջ,
    Նկատեցի քեզ իմ ճանապարհին,
    Չգիտեմ, մի օ՞ր, թե մի ամբողջ դար
    Դեգերում եմ ես քո ճանապարհին…
    Դու այդ չգիտես,
    Չես տեսել երբեք ինձ, չես ճանաչում,
    Քո աստվածային անհասությունից
    Չեմ երևում ես՝
    Պիղծ մահկանացուս,
    Որ ցանկանում եմ հողոտ շուրթերով
    Աջդ համբուրել,
    Ես, որ սրբապիղծ անպատկառությամբ
    Սիրում եմ սրբիդ…
    Ներիր ինձ, սեր իմ…
    Ներիր ինձ, տեր իմ…
    Ես քեզ սիրում եմ:
    Ինձ էլ, այս սերն ել դու ես արարել,
    Ուրեմն նաև սովորեցրու՝
    Ինչպե՞ս ապրեմ ես քեզանից հեռու,
    Ինչպե՞ս ծիծաղեմ, ժպտամ… առանց քեզ:
    Սովորեցրու և կամ (մեղա՜ քեզ)
    Սիրիր ինձ, տեր իմ…
    Ներիր ինձ, սեր իմ:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  2. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.05.2009), Chilly (15.05.2009), Chuk (30.05.2009), comet (03.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Kuk (05.02.2010), matlev (01.06.2010), Monk (02.06.2009), Morpheus_NS (06.05.2009), murmushka (06.05.2009), Ohanyan (03.11.2010), rainbow (14.07.2010), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (08.05.2009), Tig (06.05.2009), Արևածագ (03.02.2010), Երկնային (06.05.2009), Լուսաբեր (08.12.2009), ԿԳԴ (06.05.2009), Հայկօ (07.12.2009), Մինա (04.02.2012), Նաիրուհի (24.10.2010), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ռուֆուս (06.05.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •