User Tag List

Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 282 հատից

Թեմա: Գուշակություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    75
    Գրառումներ
    388
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմ մահը

    Մի օր ինքս ինձ հետ կհանդիպեմ,
    Կբարևեմ ինձ լուրջ ու հարգալից,
    Հետո…կասկածանքով ի՛նձ կնայեմ
    Ու կհարցաքննեմ հենց այնպես ինձ:

    -Շատ հեռվից ես գալիս, լսիր,- կասեմ,-
    Ի՞նչ ես բերել ինձ այդ հեռուներից…
    Եվ ես ինքս իմ ահից կկակազեմ.
    -Հեռուներից…ես քեզ…ես ինձ…ոչինչ:

    -Իսկ ինչու՞ ես եկել,-կզարմանամ,-
    Այդպես աննպատակ ու հևիհև,
    Մի՞թե չէիր կարող այնտեղ մնալ…
    Թե՞ ուզում ես ինձ էլ քեզ հետ տանել:

    -Ես ցանկանում էի մնալ այնտեղ,
    Բայց ինձ հասկացրին, որ առանց ինձ,
    Դու չես կարող մենակ հասնել այստեղ,
    Եվ ես, հանուն դրա, չմնացի:

    Հետո կբարկանամ, կբողաքեմ
    (Մարդ էլ կխեղճանա՞ ինքն իր դիմաց)
    -Ի՞նչ են տվել ինձ, որ ես ինչ բերեմ,
    Իսկ գողանալ, ավաղ, չհաջողվեց:

    Կյանքս անցավ՝ ձոնված ուրիշներին՝
    Ընկեր, եղբայր, ծանոթ ու անծանոթ,
    Ես երբեք չեմ եղել իմ-քո շահի գերին,
    Դեպ ինձ…մեզ…քաշելը համարել եմ ամոթ:

    -Դու սխալ ես ապրել ուղիղ այնքան,
    Ինչքան՝ ճիշտ ու հաշվով, ե՛ս եմ ապրել
    Թե նպատակ ունես դեռ ինձ հետ գալ,
    Լոկ մի ճանապարհ կա՝ կտրուկ փոխվել:

    Միայն ինձ…մեզ համար պետք է ապրես,
    Հպատակվես միայն իմ-քո շահին,
    Հանուն դրա պետք է աշխարհին ողջ դավես
    Եվ հավերժը զոհես մեր մի պահին…

    Եվ երբ ես հասկանամ այս խոսքերը,
    Կշշնջամ, որ շատ ուշ է արդեն
    Եվ հանգիստ փակելով իմ աչքերը՝
    Ամեհի հարվածով ի՛նձ կապտակեմ:

    Հետո…ես խեղճացած կնայեմ ինձ,
    Լուռ, դառնացած ինձնից ետ կշրջվեմ,
    Անխոս կհեռանամ ինքս ինձնից
    Ու… էլ չեմ հանդիպի երբեք ինձ հետ:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (04.09.2009), cold skin (15.08.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Enigmatic (04.09.2009), Kita (04.09.2009), Mark Pauler (05.03.2010), murmushka (05.09.2009), Nadine (17.08.2009), rainbow (14.07.2010), Renata (14.09.2011), Sona_Yar (04.09.2009), Tig (04.09.2009), Արևածագ (23.12.2010), Լուսաբեր (08.12.2009), Կաթիլ (15.08.2009), ԿԳԴ (05.11.2010), Մանուլ (05.09.2009), Մինա (04.02.2012), Միքայէլ (15.08.2009), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ջուզեպե Բալզամո (26.08.2009), Փոքրիկ (04.09.2009), Քամի (03.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •