User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 261 հատից

Թեմա: Կյանքի խոսք (խարիզմատներ)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղանդները մարդկանց հասցնում են մտախավարման. բացառիկ կադրեր

    «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակում է բացառիկ կադրեր «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության Գյումրիում ամեն շաբաթ անցկացվող հավաքներից մեկից:

    Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է «հոգևոր հովիվ» կոչվող ոմն մեկը մտախավարման հասցնում դահլիճում նստածներին` ձեռքով դիպչելով մարդկանց ճակատին և, անհասկանալի ձևով գցելով հոգեխանգարմունքի մեջ, նրանց անգիտակից վիճակում հատակին փռում:

    «Չենք լռելու»-ի համոզմամբ, տեսանյութը պետք է դառնա նաև իրավապահ մարմինների ուսումնասիրման առարկան:

    Ներկայացվող կադրերն ապշեցնում են նորմալ մարդկանց գիտակցությունը բթացնելու, նրանց իրականությունից կտրելու` աղանդավորների կարողության առումով:

    Տեսանյութի տրամադրման համար «Չենք լռելու»-ն շնորհակալություն է հայտնում Գյումրի քաղաքի իր ակտիվիստներ Աննա Թովմասյանին և Էրիկ Գաբրիելյանին:

    Նախաձեռնությունը խնդրում է բոլորին` աղանդների ծավալած վտանգավոր գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հայտնել [email protected] էլեկտրոնային հասցեով:
    Օտարածին կրոնական աղանդների մերկացումը պետք է դառնա յուրաքանչյուր գիտակից հայի պարտքը: Մեր բազմաթիվ հայրենակիցներ մոլորության մեջ են ընկել:



    http://www.1in.am/arm/armenia_society_29836.html
    Զարմանում եմ, սենց պատասխանատու հայտարարություններին, ինչի՞ են սենց անպատասխանատու մոտենում Չեն կարո՞ւմ մի հատ ճշտեն, թե որ կազմակերպությունն է նոր նման հայտարարություններ տարածեն։



    Այսօր «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածել էր մի հաղորդագրություն և տեսանյութ Գյումրիում կրոնական կազմակերպություններից մեկի կիրակնօրյա մի միջոցառման մասին: Հաղորդագրությունում նշվում էր, որ «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության «հոգևոր հովիվ» կոչվող ոմն մեկը Գյումրիում ամեն շաբաթ անցկացվող հավաքներում մտախավարման է հասցնում դահլիճում նստածներին` ձեռքով դիպչելով մարդկանց ճակատին և, անհասկանալի ձևով գցելով հոգեխանգարմունքի մեջ, նրանց անգիտակից վիճակում հատակին փռում:

    Գյումրիի «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել այս առնչությամբ՝ նշելով, որ տեսանյութը ոչ թե «Կյանքի խոսք», այլ Ավետարանական եկեղեցիներից մեկի կիրակնօրյա մի միջոցառուման մասին է, իսկ քարոզիչը գյումրեցիներին դեռևս Արցախյան շարժումից ծանոթ Վահագն Պողոսյանն է, ով ներկայումս Ավետարանական եկեղեցիներից մեկի հովիվն է:

    Աղբյուր՝ Թերթ.am

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (12.08.2011), Moonwalker (12.08.2011), Skeptic (12.08.2011), Ներսես_AM (12.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրողի խոսք
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 10.01.2014, 08:33
  2. Ռուսերեն խոսք հայկական ալիքներով
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 59
    Վերջինը: 16.11.2010, 19:16
  3. Արձակ. Կյանքի իմաստը...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.05.2010, 00:45
  4. Գրակ և ճանճ. նոր խոսք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 12
    Վերջինը: 24.02.2010, 14:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •