Աստծո խոսքից ներքոհիշյալ մեջբերումը հստակ պատասխանում է այդ հարցին.
Որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի:
Աստծո խոսքից ներքոհիշյալ մեջբերումը հստակ պատասխանում է այդ հարցին.
Որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի:
ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան
Hrayr (23.05.2009)
Հարցը դրա մասին չէ, այլ բնության: Արժի, համենայն դեպս, իմ նշած հղումով անցնել և կարդալ թեմայի վերաբերյալ նյութը:
Քրիստոսի մեջ երկո՞ւ բնություն կար՝ մարդկային և Աստվածային, և դրանք միմյանց դեմ պատերազմո՞ւմ էին: Ըստ Պողոս առաքյալի.
մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ (Գաղ. Ե 17)
Արդյո՞ք Քրիստոսի մեջ հոգու և մարմնի պատերազմ կար, արդյո՞ք նրա Աստվածային էությունը ճնշում էր մարդկայինին և դրա պատճառով նա «Հոգով էր ընթանում». սա է հարցը:
Արս ջան եթե կնդունես իմ խորհուրդը քեզ։
Վարդապետական խորը բաների մեջ մի խորացի, թե չէ կխճճվես ու ունեցածդ դիրքորոշումը փուլ կգա, քեզ հետել շատերը կգայթակղվեն։ Իսկ եթե այնուամենայնիվ ուզում ես այդ մասին մանրամասն իմանալ ուսումնասիրի Աստվածաշունչը, աղոթի թող Աստված քեզ բացի....
Որպեսզի չկարծես թե քեզ արդեն բացվել է, ուղակի ոմանց սխալն ես մատնացույց անում ասեմ.
Որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել. այլ մի այնպիսին,որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի: Խոսքը ֆիզիկական նմանության մասին չէ։
Հիսուսն Աստված է, Սուրբ Հոգին Աստված է, Աստված մեկ է, բայց Հիսուս Սուրբ Հոգով լցվեց....
Հիսուսի մասին ասվում է որ մեծանում էր, հոգիով զորանում էր, իմաստությամբ լեցուն էր ու Աստծո շնորհքը նրա հետ էր...
Սրանք ոչ մեկն էլ հակասություն չունեն իրենց մեջ, անգամ քաղկեդոնի ժողովում մեր՝ հայերիս ունեցած դիրքորոշումը չի հերքում սա։
Կարծում եմ տեղին է ասել մի անգամ ևս կարդա նիկեան հանգանակը, իմիջայլոց բոլոր քրիստոնեաները ընդունում են սա, սա մեր պապերն են գրել ու ընդունել են ամեն մեկին որ ընդունել է այն, իսկ դուք այսօր ցեխ եք շպրտում, մեր պապերին սեփականացնելով իսկ մեզ օտար համարելով։
Թող ինձ ներեն բոլորը. Ասում է մինչև աշխարհի ծայրը գնում եք մինչև մեկին նորահավատ եք անում, բայց վերջում ձեզանից ավելի գեհենի բաժին եք անում։
Ես ավելին քան համոզված եմ որ այս ավանդն ու դավանությունը Աստծո հետ ոչ մի կապ չունի ու բռնելով մարդկային ավանդությունները փորձում եք կրոնավոր ձևանալ։
Կներեք իհարկե անկեղծությանս համար բայց դուք անգամ Աստծո մասին ջիշտ տեղեկություն էլ չունեք ինչ մնաց նրան ճանաչեիք։
Իմ Աստված իրոք տարբերվում է Ձերինից, Նա սիրող Աստված է ու իմ համար Իրա կյանքն է դրել, նա ինձ երբեք չանպատվեց ու դուրս չարեց թեև արժանի էի, նա ինձ անտես չարեց թեև անտեսված էի.... Ես գոհանում եմ նրանից որ նա էապես տարբերվում է մարդկանցից, որ Նա ընդունում է ամեն մեկիս որ իրա կարիքն ունենք։
Մի վշտացրեք Սուրբ Հոգուն, նա ասում էր եթե մեկը այս գրածներից մեկը ավրե Աստված էլ իրա բաժինը պիտի ավրե.... այնպես որ նախքան գրառում անելը մի հատ մտածեք, իսկ միգուցե անիրաություն անեմ կենդանի Աստծո դեմ, իսկ միգուցե սխալ բաներ խոսամ Նրա մասին....
Ինձ կներեք, բայց ստիպեցիք...
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Karina (24.05.2009)
Եթե բարի խորհուրդ է, ինչո՞ւ ոչ:
Սրանք քրիստոնեական հավատքի հիմքերն են: Ծուռ հիմքերի վրա կառուցված տունը կփլվի, ուստի ուղիղ վարդապետական հիմք է պետք:Վարդապետական խորը բաների մեջ մի խորացի, թե չէ կխճճվես ու ունեցածդ դիրքորոշումը փուլ կգա, քեզ հետել շատերը կգայթակղվեն։
Մանրամասն Աստված բացել է Եկեղեցու հայրերին, նրանց միջոցով էլ՝ ինձ:Իսկ եթե այնուամենայնիվ ուզում ես այդ մասին մանրամասն իմանալ ուսումնասիրի Աստվածաշունչը, աղոթի թող Աստված քեզ բացի....
Հրայր, ես Աստվածաշունչը բավականին լավ գիտեմ, այս խոսքն էլ, որ շարունակ մեջբերում եք, նույնպես: Ես հստակ հարց եմ ձևակերպել, ինչո՞ւ եք անընդհատ պտտվում ու պտտվում շուրջը և ոչ մի հստակ պատասխան չեք տալիս: Նորից եմ հարցնում՝ կա՞ր արդյոք Քրիստոսի մեջ հոգու և մարմնի պայքարը: Արդյո՞ք Քրիստոս Հոգով ճնշում էր իր մարմինը և այդպես Աստվածահաճո կյանք վարում:Որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել. այլ մի այնպիսին,որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի:
Ավելի հստակ, եթե կարելի է. ի՞նչ եք ուզում ասել:Խոսքը ֆիզիկական նմանության մասին չէ։
Հիսուսն Աստված է, Սուրբ Հոգին Աստված է, Աստված մեկ է, բայց Հիսուս Սուրբ Հոգով լցվեց....
Հիսուսի մասին ասվում է որ մեծանում էր, հոգիով զորանում էր, իմաստությամբ լեցուն էր ու Աստծո շնորհքը նրա հետ էր...
Նախ, Քաղկեդոնի ժողովին հայերը չեն մասնակցել: Երկրորդ՝ նախորդ գրառումներիցս մեկում արդեն նշել եմ, թե որն է քաղկեդոնյան և ՀԱԵ դիրքորոշման տարբերությունը:Սրանք ոչ մեկն էլ հակասություն չունեն իրենց մեջ, անգամ քաղկեդոնի ժողովում մեր՝ հայերիս ունեցած դիրքորոշումը չի հերքում սա։
Այս հեքիաթը ձեզ ո՞ր օտարերկրյա կազմակերպությունն է պատմել: ՀԱԵ երբեք չի սեփականացրել Նիկիյան հանգանակը: Առավել ևս՝ ցեխ շպրտել: Ցեխը շպրտում են նրանք, ովքեր կեղծավորաբար պնդում են, իբր դավանում են Նիկիո հանգանակը, ասում՝ «հավատամք ի մի մկրտություն», բայց վերցնում ՀԱԵ-ում մկրտվածներին վերամկրտում՝ պարզաբանելով, թե «այն մեկը մկրտություն չէր»:Կարծում եմ տեղին է ասել մի անգամ ևս կարդա նիկեան հանգանակը, իմիջայլոց բոլոր քրիստոնեաները ընդունում են սա, սա մեր պապերն են գրել ու ընդունել են ամեն մեկին որ ընդունել է այն, իսկ դուք այսօր ցեխ եք շպրտում, մեր պապերին սեփականացնելով իսկ մեզ օտար համարելով։
Հասցեով սխալվել եք: ՀԱԵ միշտ քարոզել է իր ժողովրդին, իր երկրի սահմաններում, ի տարբերություն Շվեդիաներից, Ուկրաինաներից և այլ երկրներից (բառիս բուն իմաստով) աշխարհի ծայրը՝ Հայաստան հասած «միսիոներների», որոնք, անկասկած, Տիրոջ խոսքի համաձայն «գեհենի բաժին» են դարձնում մարդկանց՝ խաթարելով նրանց հավատքը:Թող ինձ ներեն բոլորը. Ասում է մինչև աշխարհի ծայրը գնում եք մինչև մեկին նորահավատ եք անում, բայց վերջում ձեզանից ավելի գեհենի բաժին եք անում։
Այստեղ էլ գրեմ, թեև մեկ անգամ ևս գրել եմ: Հրայր, սերը միայն գեղեցիկ խոսքերի, ժպիտների, ցածր ձայնի ու ամեն ինչին «հա, հա» ասելու մեջ չի արտահայտվում: Դու սովոր եք, հավանաբար, այդ ամենին, դրա համար ամեն անհամաձայնություն, կտրուկ խոսք կամ առանց ավելորդ էմոցիաների գրառում ընկալում եք իբրև վիրավորանք: Կրկին բերեմ Հովհաննես Մկրտչի օրինակը, որը ժողովրդին ասում էր «իժերի ծնունդներ», իսկ Քրիստոս հրեաներին ասաց «սատանայի որդիք»: Բայց արդյո՞ք Քրիստոս կամ Հովհաննեսը չէին սիրում մարդկանց, ում դիմում էին: Փորձեք մի կողմ դնել զգացմունքները և հասկանալ գրառումների իմաստը: Բացեք, ինքներդ կարդացեք տվածս հղումները. մեկ անգամ լրիվ ընթերցեք, հետո սկսեք առարկել:Իմ Աստված իրոք տարբերվում է Ձերինից, Նա սիրող Աստված է ու իմ համար Իրա կյանքն է դրել, նա ինձ երբեք չանպատվեց ու դուրս չարեց թեև արժանի էի, նա ինձ անտես չարեց թեև անտեսված էի....
Խնդրեմ, եկեք միասին մտածենք, թե որպեղ է «ավրված» վարդապետությունը, իսկ որտեղ՝ ոչ:Ես գոհանում եմ նրանից որ նա էպես տարբերվում է մարդկանցից, որ Նա ընդունում է ամեն մեկիս որ իրա կարիքն ունենք։ Մի վշտացրեք Սուրբ Հոգուն, նա ասում էր եթե մեկը այս գրածներից մեկը ավրե Աստված էլ իրա բաժինը պիտի ավրե....
Միգուցե, ես սխալական մարդ եմ, չեմ ժխտում:Ուղղողը կուղղի:այնպես որ նախքան գրառում անելը մի հատ մտածեք, իսկ միգուցե անիրաություն անեմ կենդանի Աստծո դեմ, իսկ միգուցե սխալ բաներ խոսամ Նրա մասին....
Խնդիր չկա, Հրայր:Ինձ կներեք, բայց ստիպեցիք...
Monk (24.05.2009)
Արս ջան հենց նոր կարդացի գրառումդ։
Պարզության համար հիշեցնեմ, որ վերոհիշյալ Կյանքի խոսքի հետ կապ չունեմ։ Ես ուրիշ եկեղեցում եմ մասնակցում, որտեղ չեն ընդունում շատ վարդապետական հարցեր, որոնք կան ԿԽ-ում։ Ավելին մեր եկեղեցին գիտակցում է մեր պապերի ավանդը և գնահատում է, փորձում է սուրբ և Աստվածահաճո կյանք վարել։
Ես ԿԾ-ին պաշտպանելու համար չեմ գրում, պարզապես եթե մի բան շինություն չի բերում լսողներին, դեռ ավելին քանդում է պետք չի դրա մասին խոսալ։ Իսկ դու պարզ ապատեղեկատվություն ես տարածում։
Արս ջան հասկացի հավատքը, Աստված միայն հայաստանինը չէ, ավելին այն չի պատկանում ՀԱԵ-ին, այլ հակառակը ՀԱԵ-ն է պատկանում Աստծուն ինչպես մնացած շատ եկեղեցիներ։
Ես ավելին քան համոզված եմ, որ եթե մարդ ուզում է գտնել Աստծուն, Նրա կարիքն ունի կարևոր չէ թե որ եկեղեցում է գտնվում ՀԱԵ-ում, ԿԽ-ում թե ուրիշ եկեղեցում Աստված հայտնվում է նրան, իսկ դրանից հետո թող ինքը որոշի ուր է ուզում գնալ, թող գնա այնտեղ որտեղ Աստծո կենդանի ներկայությունը և Սուրբ Հոգու հաղորդությունը կա, որտեղ Տեր Աստված գործում է զորությամբ։
Մեր մոտ երկօրյա ուսուցումներ էին, ընդհանուր հայաստանյան երիտասարդական, պետք էր տեսնել այն գործը որն անում էր Աստված, այն բազում փրկված հոգիները, որոնց համար Հիսուսը այդքան թանկ գին էր վճարել և վերջապես նրանք էլ մեր քույրերն ու եղբայրներն են։
Փորձես սա առնել անձամբ՝ Աստծուց, այն ժամանակ ավելի հեշտ կլինի զրուցել...
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Karina (24.05.2009)
Եթե գաղտնիք չէ, այդ ո՞ր վարդապետական հարցերն են, որոնք չեք ընդունում (մեկ-երկուսը գոնե):
Ես սա չեմ հասկանում: Աստվածաշնչյան վարդապետության խեղաթյուրումը շինություն է բերում, իսկ դրա բացահայտումը՝ քանդո՞ւմ է:Ես ԿԾ-ին պաշտպանելու համար չեմ գրում, պարզապես եթե մի բան շինություն չի բերում լսողներին, դեռ ավելին քանդում է պետք չի դրա մասին խոսալ։
Եթե խոսքերը պարզապես շաղ չեք տալիս, հիմնավորեք այս հայտարարությունը: Խնդրում եմ չշրջանցեք. ո՞րն է իմ գրածներից ապատեղեկատվություն:Իսկ դու պարզ ապատեղեկատվություն ես տարածում։
Նորից դուք ամեն ինչ տեղափոխում եք այլ հարթություն: Հասկացեք՝ ես մարդկանց դեմ խոսում, նրանց կյանքերը չեմ քննարկում, այլ վարդապետությունը: ԿԽ-ից տարբեր մարդկանց գիտեմ, որոնք բազմաթիվ արժանիքներ և առաքինություններ ունեն, հարցը դա չէ: Փորձեք քննարկել միայն ուսմունքը:Արս ջան հասկացի հավատքը, Աստված միայն հայաստանինը չէ, ավելին այն չի պատկանում ՀԱԵ-ին, այլ հակառակը ՀԱԵ-ն է պատկանում Աստծուն ինչպես մնացած շատ եկեղեցիներ։
Ես ավելին քան համոզված եմ, որ եթե մարդ ուզում է գտնել Աստծուն, Նրա կարիքն ունի կարևոր չէ թե որ եկեղեցում է գտնվում ՀԱԵ-ում, ԿԽ-ում թե ուրիշ եկեղեցում Աստված հայտնվում է նրան, իսկ դրանից հետո թող ինքը որոշի ուր է ուզում գնալ, թող գնա այնտեղ որտեղ Աստծո կենդանի ներկայությունը և Սուրբ Հոգու հաղորդությունը կա, որտեղ Տեր Աստված գործում է զորությամբ։
Հ.Գ. Առաջ քաշած դավանաբանական հարցի պատասխանն այլևս չակնկալե՞մ:
Monk (24.05.2009)
Ապաշխարության մասին
Ձեռքիս է Բիլլ Բրայթի «Ինչպես վայելել Աստծո սերն ու ներումը» գրքույկը: Քույրս է բերել ԿԽ-ից (ուր հաճախում է): Բաժանում են այս գրքույկը անդամներին:
Մի հատված տեղադրեմ և համեմատենք այն ՀԱԵ-ի վարդապետության հետ:
Բիլլ Բրայթ. խոստովանություն և ներում
Եթե դուք քրիստոնյա եք, ուրեմն ձեր անցյալ, ներկա և ապագա մեղքերը ներված են: Աղաչանքները, արցունքները, անձնական ջանքերն ու ծիսական արարողությունները չեն կարող Աստծո հետ հաշտեցնել: Դրանց կարիքը չկա: Հավատը, պարզապես, Հիսուս Քրիստոսի ասածներին և մեզ համար արդեն իսկ արածների ճշմարտացիությանը վստահելն ու այն պահանջելն է: (ապշեցուցիչ վարդապետություն է, դեռ մի բան էլ Աստված քեզ պարտք է մնում)
Հավատը մեզ հնարավորություն է ընձեռում, որ ինքներս մեզ տեսնենք այնպիսին, ինչպիսին Աստված է տեսնում՝ որպես սիրված, ներված և մաքրված զավակներ: Հավատը մեզ ապաշխարության է դրդում: Ապաշխարությունը, որ հունարենում «մտքի փոփոխություն» է նշանակում, Սուրբ Հոգու միջոցով փոխում է մեր վարքագիծը: Մենք այլևս չենք անում Աստծուն տհաճ որևէ բան և անում ենք միայն Աստծո ուզածը:
...
Ինչու է խոստովանությունն անհրաժեշտ
Կարող է հետևյալ հարցը ծագել. ի՞նչ կարիք կա, որ քրիստոնյա լինելով՝ խոստովանենք, եթե Քրիստոսն արդեն կրել է մեր մեղքերի պատիժը: Հարկ է հասկանալ, որ խոստովանությամբ նոր ներում չենք ստանում, որովհետև Քրիստոսը մեզ, ըստ Եբրայեցիներին 10, մեկընդմիշտ ներել է: Խոստովանությունն անհրաժեշտ է որպես հավատի դրսևորում, և հնազանդվելու այս արարքով Աստծո խոստումն է իրականանում մեր կյանքում: (Ֆանտաստիկ միտք է. ստացվում է, որ խոստովանությունն ընդամենը շահավետ ծես է, որին դիմում են Աստծուց՝ Նրա խոստումների իրականացումը կորզելու համար)
Ս. Գրիգոր Լուսավորիչ. Հորդորակ խոստովանական ապաշխարութեան (Գանձասար, հատոր Դ, էջեր 154-163)
... ծոյլերն ու անհնազանդները, որոնք արհամարհեցին ճշմարտութեան խօսքը և խափանեցին արդարութեան պտուղը, չարաչար սերմերն ընդունեցին թշնամուց եւ, մոլորուած ուղիղ ճանապարհներից, մեղանչեցին ճշմարտութեան աւանդի եւ խնամակալ սիրոյ առջեւ, նրանց վախճանը կորստեան վիհի մեջ է:
Սակայն բարերար Աստուծոյ խնամքը չի անտեսում նրանց, ովքեր դառնում են դէպի Նա: Բացում է ողորմութեան շնորհի դռները, ընդունում է գթութեամբ, երախտաւոր սուրբ սիրով...Եւ երբ սգաւորը զղջում է ճշմարիտ խոստովանութեան խոնարհված ու փշրուած սրտով, Փրկիչը գթում է նրան, ողորմում և այցելում:
Ապաշխարութեան ժամանակ նախ, առաջինը, պետք է զղջալ, հանցանքները խոստովանել, անձն արտասուքի ընդունարան դարձնել անդադար աղօթքներով, տքնութեամբ ու միշտ պահքով եւ մեծ ապաշաւանքով հանապազ սգալ գործած յանցանքները: Երկրորդ՝ ըստ բոլոր վնասների ատել մեղքերն ու մեղքերի գործակիցներին եւ կշտամբել միտքն ու զգայութիւնները, որոնք դէպի չարը հակամիտեցին և չպահեցին հոգեւոր օրէնքները, որոնք նրանց աւադուեցին Արարչից: Երրորդ՝ սիրել արդարներին ու առաքինիներին եւ նրանց գործակից դարձնել առ Աստուած աղօթքներով ու բոլոր բարի գործերում, որ յորդորում են դէպի ճշմարտութեան կարդերի աւանդները: Չորրորդ՝ յանցավորներից խորշել մտքով, խօսքով, ամօթով ու պարկեշտ տեսութեամբ, ավելի լավ համարել նեղութիւն կրել արդարների հետ, քան հանգիստ՝ անիրավների հետ: Հինգերորդ՝ Տիրոջ ահի ու երկիւղի մէջ կրթուել, մտքից բաց չթողնել վախճանի օրը, այլեւ՝ մեղաւորների պատիժնեչը, եւ մեռցնել անդամները կրքերով ու ցանկութիւններով հանդերձ: Վեցերորդ՝ օր ու գիշեր հսկել անձի փրկութեան համար, թէ ինչպէս կարելի է մեղքերը խափանել ու փրկուել բարկությունից, որ գալու է չապաշխարողների վրայ: Եօթերորդ՝ չմոռանալ սեփական անձի անկումը, չպղերգանալ բարեպաշտութեան ճգնութիւններում, չվերադառնալ նոյն վնասին՝ չկարենալով վերստին բժկուել: Ութերորդ՝ առողջացած, զգաստացած, սրբուած՝ ճանաչել ներքին ու արտաքին մարդուն եւ ճշմարիտ ապաշխարողներին խոստացած աւետիսների յիշատակները: Իններորդ՝ ըստ հոգեւոր օրէնքի եւ Քրիստոսի Աւետարանի կատարելով բոլոր հրամայուածները՝ վերստին նորոգման սպասել քաւութեան Պատարագի միջոցով: Տասներորդ՝ երեւելի եւ աներեւոյթ առաքինություններով աճելով բոլոր բարեգործությունների մէջ, հոգու եւ մարմնի սպիերը ջնջելով եւ ապաշխարութեան հանդէսում յաղթող դառնալով՝ կարենալ համարձակութիւն ունենալ մեղսաքավիչ, կենդանարար Խորհրդի հանդէպ եւ հաղորդակից, մասնակից ու կցորդ լինել անճառելիներին: Եւ այնուհետ վերինը խորհել, ուր Քրիստոս է նստում, Նրա հետ նաեւ՝ սուրբերը՝ որպէս երանութեան առհաւատչեայ:
Ոչ մի տարբերություն չի՞ զգացվում;
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ