may (06.03.2009)
Ինչ խոսք, հայերենս շատ հարուստա,չեմ թաքցնում
բայց և կառծումեմ որ Ձեզ պես նրբանկատ ու Բարի Քրիստոնեա-ի հետ շփվելով ավելի կհարստացնեմ, եթե իհարկե չզլանաք միշտ Կարմիր կարմիր նեկեք իմ Ռասիստական գրառումների մեչ առկա տառասխալները. Ու սրա հետ կապված մի առաջարկ ունեմ
Եկեք միհատ թեմա բացենք, Անունը դնենք "Մոգուսին Հայերեն ենք սովորեցնում ակումբցիներով"ես չեմ ամաչի
, հա բայց մի պայմանով, որ ետ թեման Կրոն Բաժնում բացենք
թե Խի՞ ետ առթեն դուք մտածեք
ինչ վերաբերումա հակա Ազգային -ին գոյություն ունի մի շաատ հին Կանոն ԲԱԺԱՆԻՐ ՈՐ ՏԻՐԵՍ
ու ինչ ազգի մասինա խոսքը՞ ձեր համա՞ր որ միհատել խանգառե՞ք, Կներես Հարգելիս բայց եթե մարդ կայացած ազգային մտածելակերպ ունենա ոչ մի Ըսենց ԿԽ-ների ու ՅՎ-ների գերի չի դառնա,
դեպք եմ պատմում, Իրական, առանց Հրաշքների ու առանց աստծո կամքի,
Հիցունական մի աղանդավոր գառնուկի պատճառով ղարաբաղի 1-ին գծում 12 զոհ. Հայ ջահել երեխեք.
հա մեկել մի հառց եթե կարելիա. Դուք զենք վեռցնումե՞ք թե ձեր աստվածը դեմա դրա՞ն
Քանի դեռ ուզածիս պես չեմ պայքարում ու չեմ տեսնում են պահը թե ոնցեն փախնում հայատանից Ետ Բիզնեսմեն ու Շպիոն հոքեվոր հովիվները ու մյուս բոլլոր հակա հայկական տարրերը, Կարելիա ասել Ոչ մի բանել չեմ արել հայրենիքիս համար.
Վերջին խմբագրող՝ Mogus: 06.03.2009, 18:22:
Արյունալի աղետներով, աղմուկներով ահարակու,
Արևմուտքի ստրուկները մեքենայի և ոսկու,
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային` հայրենիքը իմ հոգու…
Monk (07.03.2009)
Մայ ջան. խոսքս հենց կոնկրետ էլ ասել եմ։ ՙեկեղեցու հայր՚անվանման մեջ եմ տեսնում խորթություն։ և նորից հարցնեմ Ո՞վ է իրավասու կոչվել եկեղեցու հայր եթե ոչ Աստված։միայն թէ. չեմ ուզում լսել այսպիսի պատասխանՙդե՛ սա այն չէ ինչ որ ասում ենք.կամ. սա ուրիշ ձև պետք է հասկանալ և այլն՚ կա ՛ հստակ պատվիրան՛ հայր չկոչվելու .եկեք Աստծո պատվիրանը զանց չանենք։
Karina (06.03.2009)
Այդտեղ նախ ընդհանրապես հաղորդություն չկա:
Երկրորդ այդ հղումներում իմ եկեղեցու հիմնադիրը չի:
Ու ընդհանրապես թե ինչ նպատակով է արված այդ ծաղրանքով լի տեսահալավակները չգիտեմ/ հատկապես դրանցից մեկը: Չնայած գիտեմ հենց պարզապես սևացնելու համար է:
Նախ եթե խոսքը քո ասած երգերի մասին չէ, ապա դա լրիվ ուրիշ հարց է: Ուրիշ հարց է, որ եկեղեցում լսվի ինչ որ ոչ հոգևոր բովանդակությամբ աշխարհիկ երգ , լրիվ ուրիշ որ լինի այլ ոճի հոգևոր երգ: Երաժշտության տեսակը կապ չունի, կարևորը երաժշտությունը Աստծուն մեծարի: Ու այդ երաժշտությունը աղբ չէ ամենևին, այդ բոլոր երգերը սրբության ու Աստծո սիրո մասին են: Ու հաղորդությանն էլ հատուկ երգեր են ընտրվում Հիսուսի մահվան և արյան մասին: Որոնք հիշեցնում են հենց այդ խորհուրդը :
Այնպես էք խոսում կարծես բոլորդ առավոտ- իրիկուն միայն հայկական տաղեր էք լսում:
Love has an enemy, but it is already defeated!
Առաջին հոլովակը խնդրում եմ շաաաատ ուշադիր նայիր տես էն չաղ-չաղ պապիկն ովա՞: Ու համեմատիր այս պապիկի հետ տես ինէնա թե ոչ:
http://en.wikipedia.org/wiki/Kenneth_E._Hagin
Շատ ուրախ եմ որ դուք էլ եք ընդունում, որ սա մեղմ ասած խայտառակություն է: Ու եթե չէիք հասկանում ինչ էր կատարվում ասեմ մարդիկ առանց գինու արբել էին ու իրենց ցույց էին տալիս որ արբած էն Սուրբ հոգուց:
Տաղեր չեմ լսում տանը, բայց ռոք ու փոփ էլ եկեղեցում չեմ լսում:
Monk (07.03.2009)
Ի՞նչ հեշտ է չէ զրպարտելը:
Ռասիզմին վերաբերվող բառերը հատուկ հաստ տառերով նշել էի, որպեսզի առավել քան հասկանալի լիներչնայած հասկացողը առանց դրա էլ գլխի կնկներ:
Բայց արի ու տես այսքանից հետո ինչ են ասում, նման թյուրիմացության արդյունք է նաև այս ողջ մեղադրանքները ավետարանականների հասցեին: Կարելի պարզապես պարզ հետևություն անել, որ այս սկզբունքով է մեկնաբանվում ամենինինչ:
Մայ ջան, ես Մոգուսի ոչ ամբողջ գրառումն էի մեջ բերել, եթե նկատել ես![]()
Love has an enemy, but it is already defeated!
Ես վարվեցի նույն կերպ ինչ դուք Մոգուսի գրառմանը՝ պիտակելով այն ամբողջությամբ «ռասիզմով լեցուն երկար անիմաստ տեքստ»: Միթե մինիմում գրառման երկրերդ կեսում որևէ արժեքավոր միտք, էլ չեմ ասում որ դա Հայաստանի պատմության փառավոր էջերից մեկի նկարագրությունն էր: Ու այն ամբողջությամբ պիտակեցիք անիմաստ գրառում:
Monk (07.03.2009)
Եթե ամեն ինչ այդքան ուղիղ իմաստով եք ըմբռնում, ապա թույլ տվեք հարցնել, իսկ էլեկտրոնային գործիքներ (ионика) կամ ժամանակակից Sound Forge-ով ստացված «ցքը-ցքը-ցքը»տակտը ինչո՞ւ եք օգտագործում, չէ որ այդ մասին այդ սաղմոսում չկա:
Հերիք է ամեն ինչ մեկնաբանեք, ինչպես որ ձեռք է տալիս: Հոգևոր երաժշտությունը թո'ղ լինի իր տեղում, դասականը իր, մնացած ոճերը իր, բայց ես չեմ հասկանում, երբ իոնիկայով կամ այլ ժամանակակից գործիքով, լրիվ ուրիշ ոճի մեջ մեկը Աստծուն «փառաբանում» է, հիմա կասեք ինչ կապ ունի ինչ գործիքի երաժշտության տակ ենք Աստծուն «փառաբանում», քույրիկս դե որ այդպես է Թաթուլը, Վլեն ու մնացյալ ռաբիզամուղամները երգեր ունեն, որ միայն Աստծո մասին է: Դրանք էլ եք լսու՞մ ու դրա տակ փառաբանում:![]()
Վերջին խմբագրող՝ Nareco: 06.03.2009, 19:37: Պատճառ: շտկում...
Գիտես Մուգուս գնալով զարմանում եմ թե մարդիկ ինչու են մի բանից անտեղյակ պնդումներ շարունակում անել: Դու անգամ չես տարբերում Եհովայի վկաներին քրիստոնայաներից: Շատ ցավալի է գիտես դու ուղղակի անտեղյակ կրակում ես, առանց փաստերի ամենինչ խառնում իրար...
Եհովայի վկաները ըդհանրապես կապ չունեն ավետարանական քրիստոնյաների հետ: Ի գիտություն քեզ ասեմ, որ ավետարանան հավատացյալները այդ թվում/ և հիսունակաները ԿԽ-ն/ ուղղադավան քրիստոնայաներ են որոնք ընդունում են Նիկեան հավատո հանգանակը: Որոնք հավատում են Սուրբ երրերդությանը և այլն: Ու ըստ ավետարանի փրկված են քանի որ ընդունում են Հիսուսին որպես ճշմարիտ Աստված և փրկիչ : Իսկ այս կամ այն ավանդական կամ այլ անհամաձայնություններն ու տարբերությունները ինչպիսիք են օրինակ խաչակնքվելը, մոմ վառելը, կամ երաժշտության տեսակ ընդհանրապես պատճառ չեն կարող լինել աղանդ համարելու:
Այսքանը քեզ ի գիտություն Մոգուս ջան:
Իսկ այն որ քո ազգի բազում զավակների ամբարո, թմրամոլ, հարբեցող կյանքերը փոխվում են այդ եկեղեցիների միջոցով, դառնում օրինապահ ընտանիքի անդամներ ու երկրի քաղաքացիներ, - դա արդեն դու դատիր նպաստ է ազգիդ թե վնաս:
Love has an enemy, but it is already defeated!
ՀԱՅՐ բառն օգտագործվում է
1. Աստծուն բնորոշելու համար, Նրա հոգատարությունը և սերը մատնացույց անելով(օրինակ Տերունական աղոթքի մեջ):
2. Առաջնորդին, ուսուցանողին, Աստծու խոսքը մեզ փոխանցողին բնորոշելու համար (Ա. Կորնթ. 10.1; Հռոմ.4.14; Ա Թես. 2.11 և այլն):
3. Մեր ֆիզիկական ծնողին (կարող ենք տեսնել յուրաքանչյուրի Ծննդականում ՀԱՅՐԱՆՈՒՆ բառը):
4. Մյուս իմասներին կարող ես ծանոթանալ բառարաններում:
Եթե բառացի հասկանանք, ինչպես դու ես հորդորում, ուրեմն պետք է աշխարհի բոլոր հայրերին նոր տերմինով դիմենք?
Ուրեմն Պողոս առաքյալը բազմիցս զանց է առել այս պատվիրանը (տես մեջբերված հատվածները):
Միայն թե չասես` դա ուրիշ իմաստ ունի և այլն
Նա, ով իր կյանքն է նվիրում Աստծուն, Նրա խոսքի քարոզչությանը` մարդկանց առաջնորդելով դեպի Երկնավոր Հայրը, թարգմանելով Սուրբ գիրքը, բացատրելով այն, իր բարի վարքով օրինակ դառնալով հավատացյալների համար, հանապազ աղոթելով իմ պես մեղավորների փրկության համար: Դեռ երկար կարելի է խոսել, բայց եթե մտքիտ տեղ լինի, այսքանն էլ բավական է:
Հիմա խնդրում եմ ասա, թե ինչպես են կոչվում Ազատ եկեղեցիների առաջնորդները, և ովքեր են իրավասու այդ կոչումներն ստանալու?
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Մայ ջան.հուսով եմ մեր զրույցը ծաղրի չես վերածում։ իմ ասածը ՙհոգևոր հայրերի՚ մասին է .իսկ դու ինձ բառարանի տեղն ե՞ս ցույց տալիս։ միթէ՞ ես ասեցի. որ մարմնավոր հորը պետք չէ հայր անվանել ՝իհարկե պետք է։և քո նշած մեջբերումներում էլ Պողոս առաքյալը հենց մարմնավոր հայրերին՝այսինքն նախնիներին ի նկատի ունի։ասածիս որպես հիմնավորում հիշեցնեմ.որ Մովսեսի ժամանակ եկեղեցի հասկացողություն չի եղել. առավել ևս եկեղեցու հայրեր հասկացողություն։
ինչպես բազմաթիվ տեղեր նշվում է գործք առաքելոցում՝ բոլոր եկեղեցու անդամնեը Քրիստոսով ՝քույրեր և եղբայրներ են։ իսկ եկեղեցու սպասավորները նույնպես անվանվում են ըստ գրվածքի՝ սարկավագներ.հովիվներ .երեցներ.....։
Բնավ ոչ.
Քիչ առաջ հարցնում էիր <<Եկեղեցական հայր>> բառակապակցության մասին, հիմա ասում ես <<Հոգևոր հայր>>: Խնդրում եմ հստակեցրու:
Շնորհակալ եմ հարցիս առաջին մասին պատասխանելու համար, խնդրում եմ պատասխանիր նաև երկրորդ մասին. <<ովքեր են իրավասու այդ կոչումներն ստանալու?>>
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ