User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 261 հատից

Թեմա: Կյանքի խոսք (խարիզմատներ)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Գրառումս հասցեագրում եմ Կյանքի խոսքի և նմանատիպ ուղղությունների հետևորդներին ու պաշտպաններին. ես բավականին պասսիվ եմ այս թեմայում, քանի որ գրեթե բոլորն էլ գիտեն, որ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորական եմ, և հետևաբար չի բացառվում, որ ասածներս ընկալվելու են իբրև սուբյեկտիվ մոտեցման արդյունք: Պարզապես տեղեկացման կարգով ասեմ, որ ժամանակին, երբ հոգևոր ճանապարհի որոնումների մեջ էի, միառժամանակ սերտ առնչություն եմ ունեցել <Սրբության շարժման> երևի ամենալիբերալ ճյուղի` հիսունականության հետ, որի նեո տարբերակն է ԿԽ-ն: Ինչ որ է, մտադրություն չունեմ ոչ կյանքս պատմելու, ոչ էլ այս ուղությունների վրա հարձակվելու: Ուղղակի ուզում եմ մի խորհուրդ տալ` հնարավորինս մնալով օբյեկտիվության սահմաններում: Բացում եք Գուգլ համակարգը և որոնում եք տալիս glossolalia բառը: Սա նույն լեզվախոսության երևույթն է, որի վրա մեծ շեշտադրում են այս ուղղությունները և այն համարում են Սուրբ Հոգու շնորհ` նույնացնելով սուրբգրային լեզվախոսության հետ: Ասեմ, որ բավականին թվով ինֆորմացիա է բերելու: Դուք պարզապես անտեսեք բոլոր այն մեկնաբանություններն ու տեսակտեները, որ կյանդիպեք այդ երևույթի հետ կապված: Կապ չունի, դա կլինի առաքելահաստատ եկեղեցիների, բողոքականների, այլ դավանաքների կամ պարզապես աթեիստ մասնագետների հայացքներ: Դուք ուսումնասիրեք օբյեկտիվ ինֆորմացիան: Գուցե մի քիչ զարմանալի կամ անսպասելի կլինի ձեզ համար, երբ նկատեք նույն երևույթը ոչ քրիստոնեական կրոններում և կրոնական ուղղություններում, անգամ շամանական և սատանայապաշտական կրոնական համակարգերում: Համեմատական կարգով ուսումնասիրեք այդ երևույթները ձեր դավանած կամ համակրած ուղղություններում և վերոնշյալ ոչ քրիստոնեական համակարգերում: Ուշադրություն դարձրեք տվյալ երևույթի դրսևորւմներին, դրան հասնելու ճանապարհներին ու մեթոդներին, էական հատկանիշներին: Եվ այնուհետև համեմատեք այն առաքյալների ու աշակերտների վրա իջած Սուրբ Հոգու շնորհի հետ: Բավականին դժվար ու մանրազնին աշխատանք պահանջող գործընթաց է: Դրա համար պետք է նաև ձերբազատվել մինչ այդ կրած ազդեցություններից և կանխակալ մոտեցումներից: Ի վերջո խոսքը դատարկ բանի մասին չէ, այլ քրիստոնյայի համար առանցքային խնդրի` ճշմարիտ ճանապարհի և հոգու փրկության: Հակասուրբգրային որևէ բան արած չեք լինի, ի վերջո Սուրբ Գիրքն ինքն է պատվիրում ամեն ինչ փորձել, բայց բարին ամուր բռնել: Իսկ թե ինչն է Քրիստոս համարում աններելի մեղք, կարծում եմ հիշեցնելու կարիք չկա:
    Չգիտեմ, թե խորհուրդս ինչքանով ձեր սրտով կլինի կամ ինչքանով հարկ կհամարեք հետևել դրան: Ասեմ, որ անպտուղ վիճաբանությունների բռնվել չեմ ցանկանում: Ես ձեզ ուղղակի ներկայացրել եմ մի հատված իմ անցած ճանապարհից: Եթե այն անտեղի էր, ապա կներեք:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (05.03.2009), karina13 (05.03.2009), may (05.03.2009), Nareco (05.03.2009), Sunny Stream (05.03.2009), Բարձրահասակ (06.03.2009), հովարս (30.04.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրողի խոսք
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 10.01.2014, 08:33
  2. Ռուսերեն խոսք հայկական ալիքներով
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 59
    Վերջինը: 16.11.2010, 19:16
  3. Արձակ. Կյանքի իմաստը...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.05.2010, 00:45
  4. Գրակ և ճանճ. նոր խոսք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 12
    Վերջինը: 24.02.2010, 14:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •