Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
այոև ինչպես որոշեցիք բարեկամս.Աստծո փոխարեն.որ Վարդան Մամիկոնյանը կամ Սարգիսը Սուրբեր են ։
Լավ, խոսենք Աստվածաշնչյան ցիտատներով: Վարդան Մամիկոնյանի մասին:

Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը։ Ով այս աշխարհի բարիքներից ունենայ եւ տեսնի իր եղբօրը մի բանի կարօտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սէրը ինչպէ՞ս կարող է բնակուել նրա մէջ։ Որդեակնե՛ր, խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ։ Եւ հէնց դրանո՛վ ճանաչած կը լինենք, որ ճշմարտութիւնից ենք, եւ Նրա առաջ կանգնելու վստահութիւն կ՚ունենան մեր սրտերը։
(Ա Հովհ. Գ 16-19)
Հիմա քննենք Վարդան Մամիկոնյանի և նրա հետ նահատակված սրբերի կյանքի Ավարայրի ճակատամարտի դրվագը: Իրենց կյանքերը տվեցի՞ն հանուն իրենց ժողովրդի, հետագա սերունդների /մեզ էլ ներառյալ/: Սրանից ավելի մեծ սիրո դրսևորում ըստ Քրիստոսի լինել չի կարող.
Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար։ (Հովհ. ԺԵ 13)

դատաստանից առաջ չե՞ք ընկնում արդյո՞ք։
Թե ինչպես կլինի նրանց դատաստանը, միայն Աստված է իրավասու որոշելու, բայց մեր տեսակետից այս մարդիկ սուրբ պետք է լինեն, քանի որ ուղղակիորեն կատարեցին Քրիստոսի պատվիրանը մեր հանդեպ: Կարծում եմ՝ Աստծո մոտ էլ սուրբ են նրանք, ովքեր հետևում են Իր պատվիրաններին:
Այստեղ դատել-չդատելու հարց չկա: Մենք ոչ թե մեկին կամ մյուսին ինքնակամ սուրբ ենք համարում, այլ հիմնվում ենք Աստծո խոսքի վրա: Ընդունել կամ չընդունելը նաև ցույց է տալիս մեր վերաբերմունքը Աստծո պատվիրանների և նրա սուրբերի նկատմամբ:

Ավելին, ես սուրբ եմ համարում /չնայած Եկեղեցու կողմից կանոնակարգված չեն այդ մարդիկ/ արցախյան ազատամարտիկ մեր եղբայրներին, Երկրորդ համաշխարհայինում զոհված մեր պապերին, և այլն: Մենք այսօր տաք-տաք նստած ենք ու խոսում ենք քրիստոնեական հավատքի մաքրությունից: Իսկ այդ մարդիկ երկար ճառեր չեն ասել /ինձ նման, օրինակ/, այլ կյանքերն են տվել, որպեսզի իրենք զավակները ապրեն: Էլ դրանից ավել հավատքի ի՞նչ ապացույց լինի:

խարիզմատները. ինձ ոչինչ էլ չեն համոզի։
Աստված միշտ պահպանի մոլորություններից:

ցավում եմ.բայց ինձ ճիշտ չես հասկացել։
Միգուցե:

ես չեմ ասում. որ Տաթևացին բարդ է և չի լինում նրան հասկանալ։ այլ ասում եմ ՝ոչ թէ հիմնվենք ուրիշի մեկնությունների վրա .այլ Սուրբ հոգու առաջնորդությունը խնդրենք.
Տաթևացուն նույն Սուրբ Հոգին է բացել մեկնություննրի նյութը: Ինչպես Պողոս առաքյալն է գրել, ասենք, թեսաղոիկեցիներին, այնպես էլ Տաթևացին է գրել մեզ համար: Նույն Հոգով: Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները որ եկել են մեզ մոտ, հո Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղված նամակով չե՞ն եկել: Իրենք իրենց տրված առաքելական շնորհով քարոզել են՝ նույն Հոգով: Տաթևացին էլ նրանց հետևորն է, աշակերտը, ինչպես Տիմոթեոսը Պողոսինը, օրինակ: Ինչո՞ւ եք դուք համեմատում մեկը մյուսի հետ այնպես, կարծես թե դրանք իրար հակասում են /Տաթևացու սովորեցրածը և Սուրբ Հոգու բացածը/:
Մի հարց էլ, եթե կարելի է՝ ի՞նչ եք կարդացել կամ լսել Տաթևացու գրածներից կամ քարոզներից: Նախապես շնորհակալություն պատասխանի համար: