մեջբերում եմ իմ գրառումը
Պնդում եմ որովհետև գիտեմ, թե ինչ է տասանորդը ու ինչի համար է այն օգտագործվում: Իսկ դու ինչ գիտե՞ս, դու պարզապես ենթադրում ես, բայց պետք է վախենալ, չէ որ ամեն մի անտեղի խոսքի համար պատասխան ենք տալու

Համենայնդեպս քեզ համար ասեմ որ տասնանորդն օգտագործվում է եկեղեցու պետքերի, աղքատների, որբերի վրա : Իսկ թե ինչն է դրա իմաստը դա նույնպես կարդա Աստվածաշնչում- դրա վերաբերյալ համարները բավական շատ են
Իսկ ինչ վերաբերվում է առաքելական եկեղեցու սխալներին- համաձայն եմ որ ոչ ոք էլ անսխալական չէ , բայց հետաքրքիրն այն է որ դուք դա անմիջապես արդարացում եք բերում , իսկ երբ հերթը հասնում է այլ եկեղեցու սխալներին դրանք պետք չէ հասկանալ ու ներել:
Այո այս մեջբերումները հերիք են որպեսզի հասկանալի լինի որ օտար լեզուներով խոսելու պարգևը Աստվածաշնչյան է
Փաստորեն այն ժամանակ առաքյալնե՞րն էին հնարել այդ լեզուները

Իսկ այդ քո ասած մեկնաբանությունները մի տեսակ ոնց ասեմ...

ստիպված եմ էլի հիշեցնեմ Աստվածաշնչյան խոսքերը դրա նպատակի համար «Այպես էլ Հոգին օգնում է մեր տկարությունների որովհետև ինչ բանի համար պիտի աղոթք անենք ՝ ինչպես արժան է, չգիտենք. բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում»
Իսկ հրեշտակային լեզու տերմինը եկել է հենց Պողոս առաքյալի այն խոսքից որ ասում է «եթե հրեշտակային լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ» : Սակայն Գ. առաքելոց 2րդ գլխում տեսնում ենք որ Առաքյալները խոսում էին հասկանալի գործող լեզուներով/ որոնք սակայն իրենք չգիտեին:
Մի խոսքով այն կարող է տարբեր լինել ըստ Աստվածաշնչի:
Իսկ թե ինչու՞ Հիսուսը չէր խոսում այդ լեզուներով - արդեն անիմաստ հարց է

, բա ինչու՞ էին առաքյալները խոսում: Բայց պատասխանն այնուամենայնիվ այն է, որ Հիսուսն ասաց, որ «ես կգնամ և մխիթարիչը կուղարկեմ ձեզ համար»: Իսկ լեզուներով խոսելը Սուրբ հոգու պարգևն է, որը ինչպես և Հիսուսը խոստացել էր եկավ և պարգևեց :
Կրկին անգամ ներողություն եմ խնդրում անուշադրությանս համար :
Հարգանքներով

Էջանիշներ