Ամեն ինչն է կարևոր: Երբ տաճար էր շինվում Հին Ուխտում, Աստված մանրամասն նկարագրում է, թե ինչպես պետք է այն շինված լինի: Կարող էր ասել՝ «մի շքեղ դղյակ կառուցեք, կարևորը, որ Իմ անունով լինի», ու վերջ: Բայց ոչ՝ մանրամասն նկարագրվում է ամեն ինչ: Նույնը և հոգևոր երաժշտության մեջ: Յուրաքանչյուր նոտաների դասավորություն «հոգևոր երաժշտություն» անվանել չի լինի: Մի օրինակ ևս: Այդպիսի «հոգևոր երգերից» մեկի երաժշտությունը /բողոքական կազմակերպություններից մեկի անդամների մեջ շրջանառվող/ Ֆիլիպ Կիրկորովի "Я поднимаю свой бокал" երգինն է: Երբ լսում ես, ակամա ասոցիացիաներ են առաջանում այդ երգի հետ և հիշում ես դրա բառերը: Երգը նվիրված է կնոջ, որով երգիչը հույս ունի «հարբած լինել մինչև լուսաբաց» /...Чтоб я остался пьян тобою до зари.../: Հիմա ինչքանո՞վ էր սա հոգևոր երգ:
Եթե մի քիչ խորը նայեք, կտեսնեք, թե ինչի հետ է փոխանակվում մեր հայրերի հավատը, մեր արժեքավոր հոգևոր մշակույթը: Ջիմիների, Մայքլների գրած «թեթև ռոքը» /որի դեմ բան չունեմ, բայց չեմ ընկալում այն որպես «հոգևոր երգ»/ համարվում է հոգևոր երաժշտություն, իսկ «Տեր ողորմեան», որ մեր հայրերն ու տատերն են երգել՝ նախապաշարմունք, որն «Աստծուց չի»:ars83 ջան եթե ուշադիր ու խորը նայենք ապա կհասկանանք, որ դրանք 2րդ-ական բաներ են: Հասկանում ես սա ընդամենը նախապաշարմունք է ավանդույթից եկած, ոչ թե Աստծուց![]()
Հ.Գ. Ի դեպ, կարծում եմ, եթե Լյութերին էլ խարիզմատիզմը ներկայացնեին, նա էլ այն աղանդ կհամարեր:
Լյութերանականների մոտ գիտե՞ք՝ ինչ երաժշտություն է հնչել ժամերգության /месса/ ընթացքում: Յ.Ս. Բախի «Страсти по Матфею»-ն: Առանց ծափերի ու պարերի: Խարիզմատներից քանի՞սը «կդիմանային» այս ստեղծագործությանը:
Էջանիշներ