Իսկ կարող ա՞ հիշես, էդ դեպքում որ բողոք բացեցիր, քեզ վաճառողը ինչ-որ բան գրե՞ց, թե՞ միանգամից AliExpress-ը որոշում կայացրեց։
Օրինակ՝ էն օրը մի հատ բան ստացա, որը տարբերվում էր իմ պատվիրածից, բողոք բացեցի մասնակի փոխհատուցման պահանջով, ֆոտոներ դրեցի ու գրեցի, որ եթե վաճառողն ուզում ա, կարա նորից ուղարկի էն, ինչ պատվիրել եմ, ժամկետը երկարացնի, կարամ երկու ամիս էլ սպասեմ ու էս բողոքը քենսլ կանեմ, բայց հաջորդ օրը AilExpress-ը որոշեց բավարարի փոխհատուցման պահանջը։ Վաճառողն էլ, փատորեն ընդհանրապես չէր տեսել իմ գրածը, ինձ նամակով գրել էր, թե ինչի եմ դիսպուտ բացել, բան, բացատրեցի, գրածիս սքրինշոթը ուղարկեցի, թե չէ մտածում էր՝ իրան քցում ենք ես ու Ալին։
Էջանիշներ