Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Անցած տարի ապրանք էի պատվիրել ebay-ից, երկու ամիս անցավ, ոչ մի տեղեկություն չկար։ Գրեցի վաճառողին, խնդրեց 10 օր էլ սպասել։ 10 օր անց էլի գրեցի, որ ապրանքը չի հասել, գումարը հետ ուղարկեց։ 55$: Մի քանի օր հետո ապրանքը հասավ
Միանգամից գումարը հետ ուղարկեցի վաճառողին։ Մի քեֆ, մի ուրախություն։ Հավես էր

Ճիշտ նման դեպք երեկ եղավ, էս անգամ ավելի քիչ էր գումարը, 5$: Էլի մի 2 ամիս ապրանքը չէր գալիս, գրեցի, 1 շաբաթ ժամանակ խնդրեց, հետո գումարը հետ վերադարձրեց։ Երեկ ստացա ապրանքս։ Էլի գումարը հետ ուղարկեցի։ Մինչև հիմա շնորհակալական նամակներ ա, որ ուղարկում ա
նույն բանը էլի երկու անգամ իմ հետ ա եղել: երոկւ դեպքում էլ Չինաստանից էր: ընդ որում երկու դեպքում էլ հենց որ գումարը ուղարկեց հետ, նույւն օրը ստացա ծանրոցը: երկրորդ դեպքում երբ որ իր տվյալներն էր խնդրում որ գումարը հետ ուղարկեմ, ասում էր պետք չի, նեղություն մի քաշի ընդունիր սա որպես նվեր :փողը ուղարկեցի իր իբեյում հայտնի հաշվի վրա:
դրանից հետո էլ փողը հետ չեմ ուզում, ու ճիշտ էլ անում եմ: գնում եմ իբեյից մենակ չինացիքից ու ապրանքը ուշ թե շուտ միշտ էլ գալիս ա: զգացել եմ որ իրանց մեղքով չի ուշացումը լինում, այլ մաքսատներն են բացում ու երկար ժամանակով անտեր գցում մի յանի վրա: