0david0 (08.04.2014)
սենց սինգապուրի track կոդ լինումա?
RC8*96*9*79CN
աստղանիշերի տեղը թվերա ելի իհարկե![]()
Ժող հայփոստի էս նոր սարքած կայքում տռեկ անել լինումա? Օրինակ հները էլ չի բերում, չնայած հները էլ պետք էլ չի, բայց նորերը նորմալ անցկացնում են?![]()
0david0 (14.05.2014)
0david0 (15.05.2014)
Ժող, նոր նկատեցի, որ ՖԲ-ում շուխուռ ա ընկել իբր թե ebay-ը ենթարկվել ա մեծամասշտաբ խակերային հարձակման ու էսօր հայտարերել են, որ փետրված ամսվանից խակերները դոստուպ ունեն բոլոր 140 միլիոնից ավել օգտատերերի անձնական ինֆորմացիային։
Մտա NY Times ու էտ տեղեկությունը էնտեղ էլ կա։
Հոդվածում գրված էր, որ հակերները օգտատերերի ֆինանսական տվյալների բազան չեն ջարդել։ Բայց այնուամենայնիվ խորհուրդ էր տալիս փոխել PayPal-ի գաղտնաբառը, եթե դա նույն գաղտնաբառն է ինչ ebay-ինը։ Նաև հարկավոր է շատ զգույշ լինել այն դեպքերում, երբ ստանում ենք նամակ ebay-ից, որում մեզ խնդրում են log in լինել կամ մտցնել մեր ֆինանսական տվյալները։
Անձամբ ես ebay-ին good bye արեցի։ Խայտառակություն ա......
մենակ իբեյը չի, շատ հայտնի կայքեր, էսա կփորձեմ հոդվածն ամբողջությամբ գտնել
Jarre (22.05.2014)
Ժող, ովա խաբար էս որոշումից?
Հոդված 20. Օրենսգրքի 105-րդ հոդվածի.
1. 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար, մաքսատուրքը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափերով.
ա) 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կգ, իսկ ձեռքբերման արժեքը չի գերազանցում 150 հազ. դրամը,
բ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կգ, իսկ ձեռքբերման արժեքը գերազանցում է 150 հազ. դրամը, բայց չի գերազանցում 300 հազ դրամը,
գ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 50 կգ, բայց ձեռքբերման արժեքը չի գերազանցում 300 հազ դրամը:
Սույն հոդվածի «բ» եւ «գ» կետերով սահմանված պարզեցված դրույքաչափով մաքսատուրքը հաշվարկվում է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների արժեքի եւ սույն հոդվածի «ա» կետում սահմանված արժեքի դրական տարբերության նկատմամբ:
2. Ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափերով.
ա) 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կգ, իսկ ձեռքբերման արժեքը չի գերազանցում 150 հազ. դրամը,
բ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կգ, իսկ ձեռքբերման արժեքը գերազանցում է 150 հազ. դրամը, սակայն չի գերազանցում 300 հազ դրամը:
Սույն հոդվածի «բ» կետով սահմանված պարզեցված դրույքաչափով մաքսատուրքը հաշվարկվում է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների արժեքի եւ սույն հոդվածի «ա» կետում սահմանված արժեքի դրական տարբերության նկատմամբ:
3. 8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել: (8. Նույն անձը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արտոնությունից 180 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծվող սահմանամերձ առևտրի շուկաների, երբ նույն անձը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունից մեկ ամսվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ)
http://www.parliament.am/drafts.php?...6770&Reading=1
Bruno (22.05.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ