Անպայման: Էդ ինվոյսն էլ կապ չունի: Մի հատ սիրուն թիվ կնկարեն կասեն դե մուծի:
Ավելի լավա ընդեղից եկող գտի թող հետն ուղարկեն:
Անպայման: Էդ ինվոյսն էլ կապ չունի: Մի հատ սիրուն թիվ կնկարեն կասեն դե մուծի:
Ավելի լավա ընդեղից եկող գտի թող հետն ուղարկեն:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Շատ հարմար է գնումներ կատարելու համար , բայց շատ անհարմար երբ հասնում է Հայաստան , իմ խորհուրդները բոլոր նրանց ովքեր առաջին անգամ են գնումներ կատարում ,
Ձգտեք որ ձեր գնված ապրանքի և ճանապարհածախսի հանրագումարը չգերազանցի 50.000 ՀՀ դրամը, և գնումներ կատարեք 180 օրը մեկ ,որովհետև գնված ապրանքը կառաքվի ձեր նշված հասցե առանց ավելորդ վճարումների,, բայց եթե դժբախտաբար դեպք պատահի, որ պետք է ձեր ոտքը ներս դնեք այդ <<Կարգո Տերմինալ >> կոչված մաքսային կետից ներս , ապա զինվեք համբերությամբ, այն ձեզ շատ պետք կգա , որովհետև ավելի բյուրոկրատական վայր դեռ բարեբախտաբար չեմ այցելել, և հնարավորինս չափ հետևեք իմ խորհրդին
1 այցելելուց առաջ մի քիչ ուսումնասիրեք ձեր իրավունքները և պարտականությունները
2 բրոքերներին պետք է վճարել 10.000 հհ դրամ նվազագույն վճար
3 իմացեք որ գրքերի համար պետք է վճարել ընդհանուր գումարի 20 տոկոսը
4 հետո ուղարկում են 214 սենյակ, այնտեղից բանկ վճարումների
ուշադրություն, բանկի պահանջված գումարը փոքր ինչ ավել է թղթին հանձնված գումարից , անպայման վճարեք թղթի վրա պաշտոնապես նշված գումարը ,
5 նորից 214 գրասենյակ այնտեղից մաքսազննման իսկ այստեղից դիմացի պատուհանը պահեստի գումար վճարելու որը կազմում է 6065 , բայց գանձում են 6100 , իսկ եթե մեծ գումար եք տալիս մանրին մի սպասեք, կատակ, մանր դրամ վերցրեք ձեզ հետ ,
հետո Վիվասելի կետ են ուղարկում պատճենահանման , որտեղ 3 էջի համար գանձում են 120 դրամ,,
6 նորից մաքսազննման , նոր պահեստ պահեստապետի մոտ , ձեր բեռը ստուգում է մաքսային աշխատողը և կնիքում թուղթը , որը պետք է տալ պահեստապետին,
կան բաներ որոնք ես մոռացել եմ , այնքան շատ էի ջղայնացած , կխնդրեի ուղղել , կամ ավելացնել
Հ.Գ. Չզարմանաք եթե այդ տերմինալի աշխատողները չափից շատ հետաքրքրասեր լինեն, և շատ դանդաղաշարժ.
Ի դեպ այսպսի անբարեխիղճ աշխատանք կատարում են 3րդ կարգի երկրներում , և հատկապես հետխորհրդային երկրներում, մի քանիսի համար դեռ սովետ է
Ես Ֆրանսիայից գնել եմ 446,7 եվրոյի գրքեր , այստեղ համենայն դեպս ծախսեցի 75.000 հազար դրամ, ...... չհաշվա 3,5 ժամ , այն էլ այն պայմաններում , երբ հերթ այդքան էլ չկար
Վերջին խմբագրող՝ mkofranc: 10.02.2010, 23:09:
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Ժողովուրդ, կարճ ասած էժան պանիր մկան թակարդումա լինում Հասցրիր թռցնես լավ, թե չէ...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Քանի որ Հայաստանը հենց 3-րդ կարգի երկիրա, ուրեմն բողոքելու տեղ չունենք:
ՎԵրջապես իմ ապրանքն էլ տեղ հասավ ու ես էլ ընկա մաքսայինի դռները: Մի քանի խորհուրդ էլ ես տամ:
Եթե ապրանքը ուղարկում են Priority Mail International Parcels-ով, ապա խանութը կամ paypal-ը ձեզ կոդ է տալիս, որի օգնությամբ http://www.usps.com/ կայքով կարող եք իմանալ, թէ ապրանքը ուր է հասել: Երբ այդ կայքում կտեսնեք Out of Foreign Customs, ուրեմն ապրանքը հասել է մաքսատուն և 1-2 օրից ձեզ նամակ կգա, որով պետք է գնաք Տիգրան Մեծի 1, փոստային-մաքսային բաժանմունք: Չմոռանաք ձեզ հետ վերցնել անձնագիր և սոցիալական քարտ: Այդտեղ ձեր ներկայությամբ բացում են ծանրոցը, եթե ապրանքը մաքսազերծման կարիք ունի, ձեզ ուղարկում են Արարատյանի վրայի մաքսատուն:
Եթե այդ ապրանքից առաջին անգամ է Հայաստան մտնում, ապա այդ օրը մաքսազերծում չեն անում, քանի որ չգիտեն այդ ապրանքի գինը: 24-ժամվա մեջ որոշում են ապրանքի գինը և զանգում կանչում են:
Եթե գնում եք այնպիսի ապրանք, որ գիտեք որ Հայաստանում դրանից չկա, ապա խանութին խնդրեք, որ INVOICE-ի մեջ ապրանքի գինը գրի 2-3 անգամ էժան: Որոշ դեպքերում դրա վրա հիմնվում են:
Ասեմ որ բանկը, քսերոքսը գտնվում են հենց մաքսայինի շենքում: Այնպես որ 1-2 ժամ մաքսայինում ֆրֆրալուց հետո, թղթերով հանդերձ նորից գնում եք Տիգրան Մեծ և ստանում ծանրոցը:
Եթե չհաշվենք, վազվզոցն ու հերթերը, ասեմ որ բավականին հաճելի էր: Բոլորը հետս ջանով, ղուրբանով ու կատակներով էին խոսում:
Մի բան էլ ավելացնեմ, հեռուստացույցները, մոնիտորները, արբանյակային ընդունիչները ևս 20 % են մաքսվում:
Վերջին խմբագրող՝ terev: 23.02.2010, 15:35:
One_Way_Ticket (23.02.2010)
իսկ են օրենքը վերջը ոնց էր ամենինչեին մաքսազերծում,թե մենակ 50000ից բարձրը? մեկել ինչքան նստեց մաքսազերծումտ ու ինչ էր,եթե գաղտնիք չի
AkOPs ջան մի հարցը մի անգամ են տալիս:
http://www.akumb.am/showthread.php/4...=1#post1940722
40000, արբանյակային ընդունիչ
Որպես փորձառու այս գործում,մոտ 280 դոլարանոց ֆոտոկամերան ինչքան կարժենա ի վերջո? և հնարավոր է այն բերել Հայաստան?
նախօրոք շնորհակալություն!
Եսիմ ես ռիսկ չէի անի թանկ տեխնիկան օնլայն գնել: Բա որ ճանապարհին մի բան եղավ... կամ գործարանային դեֆեկտ ունեցավ..
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
իսկ էդ ռիսկերը կառավարելի չեն? ոչ մի ձևով..? թե թանկ են արժենում?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Իսկ էդ մոդելին ծանոթ ես որ ուզում ես?Կարողա նենց ստացվի, որ օգտագործես հետո դուրդ չգա?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ