Ebay-ում վերջերս հաշիվ (account) բացեցի ու երբ փորձեցի մի բան առնել, սխալ տվեց թե անվտանգությունից ելնելով ժամանակավորապես իմ գործարքը արգելվում է, առաջարկվում է մի որոշ ժամանակ անց փորձել։ Իսկ ես paypal-ով, հասցեով, նորմալ գրանցվել հաստատվել եմ իբր։ Փնտրեցի տվյալ սխալի մասին էբայի ֆորումում, մեկը ասում էր, որ նման դեպքում իրեն օգնել է նաև վաճառող գրանցվելը, և նվաստս փորձեցի որպես վաճառող էլ գրանցվել, և գրանցվեցի, նամակն եկավ որ ամեն ինչ կարգին է, ես նաև վաճառող եմ (seller): Իսկ բառացիորեն մի 10 րոպեից ստացա նամակ, որ իմ հաշիվը արգելափակված է
: Եվ ես ստիպված նամակ եմ գրում իրենց, թե՝ մէն, ուա՞թս ափ, ուաթ դը հելլ ուազ մայ ըքաունթ սըսփենդիդ... դե քաղաքավարի իհարկե խնդրում եմ օգնել, քանի որ չեմ հասկանում թե ինչու է այդպես եղել... իսկ պատասխանեցին, և բանից պարզվում է իմ հաշիվը արգելափակվել է ինչ-որ «abusing ebay» «հոդվածով»
Ու որպեսզի իմ հաշիվը նորից բացեն, անհրաժեշտ է նրանց ֆաքս ուղարկել իմ տվյալները, բանկի քաղվածքի մի օրինակ, ու ասենք իմ վարորդական իրավունքի պատճեն... Հիմա գրողը տանի, մտածում եմ ուղարկեմ իրենց այդ ֆաքսը, թե գրողի ծոցն ուղարկեմ դրանց, մի լավ հայհոյախառը նամակ գրեմ, վերջում էլ գրեմ, թե էլի բան ունեմ ասելու, մնացածն էլ՝ ֆաքսով
։ Դիվի, մի խորհուրդ տուր էլի...
Էջանիշներ