User Tag List

Նայել հարցման արդյունքները: Օնլայն գնումներ- հարմար է

Քվեարկողներ
154. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո շատ հարմար տարբերակ է, օգտվում եմ

    76 49.35%
  • Երևի հարմար է, բայց չեմ օգտվել

    54 35.06%
  • Ոչ / անվստահելի է

    9 5.84%
  • Չգիտեմ

    15 9.74%
Էջ 1 22-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 325 հատից

Թեմա: Օնլայն գնումներ

  1. #1
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օնլայն գնումներ

    Մի քանի կայք եմ ծանոթ ընդանրապես , բայց գիտեմ որ շատերը կան: կուզեի շատ տեղեկություններ իմանալ այս երևույթի մասին: Հատկապես ապահովության տեսակետից: Կա՞ն մարդիկ, որ արել են նման գնումներ, կամ որ խաբվել են: Ես մի քանի հարմար բան եմ գտել, բայց մի տեսակ վախենում եմ, ի՞նչ խորհուրդ կտաք
    Love has an enemy, but it is already defeated!

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը

    արել եմ ու շարունակում եմ անել: մի քիչ վտանգավոր բան է, քանի որ ռեալ գնազգացողությունը հաճախ բացակայում է: բայց եթե բավարար կուլտուրա կա, այսիքն կարողանում ես դրան մոտենալ որպես ռեալ խանութ, իսկ մուծվող դրամին որպես գրպանից հանվող դրամ, ապա շատ հարմար է, հաճախ նաև շատ ավելի հարմար , քանի որ տեղում կարողանում ես համեմատել որակական և գնային հատկանիշները քո մարկետում և աշխարհում առակա անալոգնիեր հետ:

    գրիր ինչ ես գտել սայթերի լինկերով ու եթե իմանամ տեղյակ կպահեմ

  3. #3
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    Խնդրում եմ խմբագրել/ ուղղել հարցման վերնագիրը համակարգն ինձ թույլ չի տալիս
    Love has an enemy, but it is already defeated!

  4. #4
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,538
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    Գնումներ կատարում եմ, բայց միայն վիրտուալ բաներ եմ գնում:
    էսպես չի մնա

  5. #5
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    արել եմ ու շարունակում եմ անել: մի քիչ վտանգավոր բան է, քանի որ ռեալ գնազգացողությունը հաճախ բացակայում է: բայց եթե բավարար կուլտուրա կա, այսիքն կարողանում ես դրան մոտենալ որպես ռեալ խանութ, իսկ մուծվող դրամին որպես գրպանից հանվող դրամ, ապա շատ հարմար է, հաճախ նաև շատ ավելի հարմար , քանի որ տեղում կարողանում ես համեմատել որակական և գնային հատկանիշները քո մարկետում և աշխարհում առակա անալոգնիեր հետ:

    գրիր ինչ ես գտել սայթերի լինկերով ու եթե իմանամ տեղյակ կպահեմ
    Օրինակ www.order.am -ին այսօր եմ ծանոթացել, որը գնումների ցանկով գնում է ebay.com :Ինձ հարմար կայք թվաց ի տարբերություն մյուսների : /Բայց էտ կայքերի կապը չհասկացա/ Ոնց հասկացա իրենց մոտ պետք է գնաս գրանցվես անձնագրով , որպեսզի կարողանաս գնումներ անել իրենց միջոցով: Իրենք ինչ որ փաթեթաորում են անում, որակի ստուգում: Բայց ընդհանուր առմամբ գնի հաշվարկից գլուխ չհանեցի:
    Love has an enemy, but it is already defeated!

  6. #6
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,538
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ www.order.am -ին այսօր եմ ծանոթացել, որը գնումների ցանկով գնում է ebay.com :Ինձ հարմար կայք թվաց ի տարբերություն մյուսների : /Բայց էտ կայքերի կապը չհասկացա/ Ոնց հասկացա իրենց մոտ պետք է գնաս գրանցվես անձնագրով , որպեսզի կարողանաս գնումներ անել իրենց միջոցով: Իրենք ինչ որ փաթեթաորում են անում, որակի ստուգում: Բայց ընդհանուր առմամբ գնի հաշվարկից գլուխ չհանեցի:
    Իրանցից ոչինչ չեմ առել, բայց ծանոթներիցս մեկը իրենց միջոցով պարբերաբար գնումներ կատարում է ebay -ից: Ապրանքը ըտրում ես, հետո զանգում իրենց, ու ասում ապրանքի համարը: Իրանք հաշվարկում են փաթեթավորման ու տեղափոխման, մաքսազերծման/կամ հարկերի/ արժեքը ու սկզբնավճար են ասում: Սկզբնավճարը իրենց մոտ վճարելուց հետո/անձնագրով պետք է գնալ իրենց գրասենյակ, եթե գրանցված չեք/ պետք է սպասել, մինչև իրենք ապրանքը գնեն, բերեն: Բերելուց հետո զանգահարում են, գնում եք ու վճարում մնացած գումարը:
    Հա վերջերս ոնց որ հարկեր բան են ավելացրել էդ մարդկանց վրա, թե ինչ. հիմա ապրանքը բերելուց ահագին էլ թանկանում ա, նենց որ մի հատ գինը հաշվելուց հետո համեմատեք տեղում էդ ապրանքի գնի հետ:
    էսպես չի մնա

  7. #7
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրանքը ըտրում ես, հետո զանգում իրենց, ու ասում ապրանքի համարը: Իրանք հաշվարկում են փաթեթավորման ու տեղափոխման, մաքսազերծման/կամ հարկերի/ արժեքը ու սկզբնավճար են ասում:
    Փաստորեն չե՞ն ասում ընդհանուր ինչքան կարող է նստել: Ենթադրենք ես 175 $ ապրանք եմ ուզում առեմ: Էտ ապրանքը աճուրդի մեջ է: Ես կարող եմ առանց գրանցվելու սակարկեմ հետո ասեմ իրենց, թե՞ պետք նախ իրենց դիմեմ հետո սկսեմ սակարկել:
    Իմ համար նենց խառնա
    Love has an enemy, but it is already defeated!

  8. #8
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,538
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն չե՞ն ասում ընդհանուր ինչքան կարող է նստել: Ենթադրենք ես 175 $ ապրանք եմ ուզում առեմ: Էտ ապրանքը աճուրդի մեջ է: Ես կարող եմ առանց գրանցվելու սակարկեմ հետո ասեմ իրենց, թե՞ պետք նախ իրենց դիմեմ հետո սկսեմ սակարկել:
    Իմ համար նենց խառնա
    Աճուրդի համար չգիտեմ, ես մենակ խանութի ապրանքների մասին եմ խոսացել իրանց հետ: Խանութի ապրանքի գինը լրիվ հաշուվ ասում են: Իսկ աճուրդի համար մի հատ իրանց հետ պետք ա կապնվես:
    էսպես չի մնա

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ www.order.am -ին այսօր եմ ծանոթացել, որը գնումների ցանկով գնում է ebay.com :Ինձ հարմար կայք թվաց ի տարբերություն մյուսների : /Բայց էտ կայքերի կապը չհասկացա/ Ոնց հասկացա իրենց մոտ պետք է գնաս գրանցվես անձնագրով , որպեսզի կարողանաս գնումներ անել իրենց միջոցով: Իրենք ինչ որ փաթեթաորում են անում, որակի ստուգում: Բայց ընդհանուր առմամբ գնի հաշվարկից գլուխ չհանեցի:
    եթե փոքր-մոքր բաներ ես առնում ebay ից, ապա դու ինքտ առ ու ստացիր: մենակ աշխատիր որ DHL կամ ուրիշ արագ կապի համակարգով չուղարկեն, որոհետև ապրանքը միանգամից ընկնում ա Զվարթնոց - ի չախալների մոտ ու մի հատ չռթիկի համար մի շաբաթ տանում բերում են ու մի հատ աբսուրդ գին մաքսազերծում անվան տակ վճարելուց հետո էլ պարզվում ա որ քո ապրանքը իրենց պահեստում "պահելու" համար // լիքը փող պետք ա վճարես: իսկ եթե ուզում ես թողես իրանց, ասելով որ բեզարել եմ, մի հատ երկար դիմում-խնդրոգիր պետք ա գրես իրենց, որ եկեք իմ նվերս ընդունեք էլի : մի խոսքեվ ամեն ինչ անում են, որ դու դրսից անձամբ ապրանք չառնես ու մենակ իրանց անորակ ու սեքոնդ հենդ կամ սեյլի տակ ընկած բերածը առնես խանութներից: մի խոսքով պոլնի դիկտատ:

    իսկ եթե հասարակ փոստով ա գալիս, ապա ավելի հեշտ ա լինում քաղաքի մաքսային կետերից, որտեղ որ ապրանքտ կգնա, գնալ ու ապրանքագրիվրա գրած արժեքի մի 10-20 տեկեսի չափով կաշառք տալ ու վերցնել: ինչպես և ես անում էի :
    եթե արագ կապով էին առաջարկում առաքել Հայաստան, ապա չէի մասնակցում աուկցոինին: իսկ եթե նշված չէի թե ինչպես է առաքելու, ապա հարցնում էի:

    մյուս կողմից գնում կատարեք մենակ մեծ ռեպ ունեցող վաճառականներից: նորերից հեռոը խաղացեք, որտև եթե խաբին, ապա նրանց բռնելը Հայաստանից հեշտ չի լինի:

    առայժմ էսքանը: եթե կոնկրետ հարցեր կա ebay -ի հետ կապված, սիրով կօգնեմ պատասխան ստանալ: ասեմ, որ արդեն 4 տարի է օգտվում եմ ու շատ գոհ եմ:

    մի բան էլ ասեմ: բիդ անելուց առաջ շատ մանրամասն ծանոցիր առաջարկի հետ ու անպայման պարզիր թե վաճառողը ապրանքը առաքում է՞ Հայաստան ու եթե առաքում է ինչքանով՞: Որովհետև շատ անգամ ապրաքնի գինը լինում է մի քանի գրոշ, իսկ առաքման համար ուզում է մի խոշոր գումար, այսինքն վաճառողի հաշվաչկը կայանում է նրանում, որ թվացյալ էժան գնով առնես ու հետո իր ներկայացված վերջնահաշվի մեջ քեզ "սյուրպրիզ" անի:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 25.02.2009, 04:48:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (25.02.2009), murmushka (26.08.2010), Second Chance (25.02.2009), Աթեիստ (25.02.2009)

  11. #10
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    40
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    ebay-ից հաճույքով օգտվում եմ: Մանավանդ որ կարողանում ես գտնել ինչ-որ բաներ որ ստեղ դեֆիցիտա կամ ընդհանրապես չկա: Ուղղակի պատրաստ եղի, որ մեկ էլ տեսար ապրանքդ տեղ չհասավ: Դեպքերի մեծամասնությունում հասնումա բայց պատահում են և կորելու դեպքեր: Էդ ժամանակ ծախողի հետ ընկնում են ռազբիրատների մեջ, եթե չեք բարիշում paypalin ես բողոքվում

  12. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,714
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    Ընդամենը մեկ անգամ եմ օնլայն գնում կատարել, "Բիթլզ" զարթուցիչ ու պատի ժամացույց պատվիրեցի www.fanfare.com-ից: Ուրեմն, մի երկու շաբաթից զարթուցիչը եկավ, ժամացույցը չկար: Նամակ գրեցի, թե էսպես, ես պատվերի կեսն եմ ստացել, մի բան արեք: Պատասխանում են. տվյալ պահին ձեր պատվիրած ժամացույցից չկա, հենց ստանանք, կուղարկենք: Համբերատար սպասում եմ ևս երկու ամիս: Ժամացույցս չկա ու չկա: Սկսում եմ շաբաթը մեկ նամակներ գրել, ամեն անգամ շեշտելով, որ ՎՃԱՐԵԼ ԵՄ ու ՉԵՄ ՍՏԱՑԵԼ: Սկզբում պատասխանում էին, թե կներեք բան, հետո սկսեցին չորով շան տեղ չդնել նամակներիս: Ես էլ ասեցի պա~հ, էլ չեմ էլ գրի, ջհանդամը լինի էդ վաթսուն քանի դոլարը, որ վճարել էի ժամացույցի համար: Անցնում է ավելի քան մեկ տարի, մեկ էլ հաղորդագրություն է գալիս, որ իմ հաշվեհամարին փոխանցել են վաթսուն քանի դոլար: Ես արդեն լրիվ մոռացել էի ժամացույցն էլ, պատվերս էլ, նեղացածությունս էլ անցել էր: Զանգում եմ բանկ, որ պարզեմ, թե էդ որ մի բարերարն է ինձ հիշել, պարզվում է, որ fanfare,com-ից են վճարել: Էնպես որ, լրիվ վստահելի սայթ ա:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (12.12.2009)

  14. #12
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    Երբեմն հարմար իրեր են պատահում, որ օնլայն եմ գնում, սակայն շատ չեմ օգտվում, որովհետև երբեմն այն ինչ ներկայացված է սայթերում, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Բայց ընդհանուր առմամբ հարմար է
    Ինքնաթիռի տոսմերը օնլայն շատ հարմար է գնել
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  15. #13
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,147
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    Ebay-ում վերջերս հաշիվ (account) բացեցի ու երբ փորձեցի մի բան առնել, սխալ տվեց թե անվտանգությունից ելնելով ժամանակավորապես իմ գործարքը արգելվում է, առաջարկվում է մի որոշ ժամանակ անց փորձել։ Իսկ ես paypal-ով, հասցեով, նորմալ գրանցվել հաստատվել եմ իբր։ Փնտրեցի տվյալ սխալի մասին էբայի ֆորումում, մեկը ասում էր, որ նման դեպքում իրեն օգնել է նաև վաճառող գրանցվելը, և նվաստս փորձեցի որպես վաճառող էլ գրանցվել, և գրանցվեցի, նամակն եկավ որ ամեն ինչ կարգին է, ես նաև վաճառող եմ (seller): Իսկ բառացիորեն մի 10 րոպեից ստացա նամակ, որ իմ հաշիվը արգելափակված է: Եվ ես ստիպված նամակ եմ գրում իրենց, թե՝ մէն, ուա՞թս ափ, ուաթ դը հելլ ուազ մայ ըքաունթ սըսփենդիդ... դե քաղաքավարի իհարկե խնդրում եմ օգնել, քանի որ չեմ հասկանում թե ինչու է այդպես եղել... իսկ պատասխանեցին, և բանից պարզվում է իմ հաշիվը արգելափակվել է ինչ-որ «abusing ebay» «հոդվածով» Ու որպեսզի իմ հաշիվը նորից բացեն, անհրաժեշտ է նրանց ֆաքս ուղարկել իմ տվյալները, բանկի քաղվածքի մի օրինակ, ու ասենք իմ վարորդական իրավունքի պատճեն... Հիմա գրողը տանի, մտածում եմ ուղարկեմ իրենց այդ ֆաքսը, թե գրողի ծոցն ուղարկեմ դրանց, մի լավ հայհոյախառը նամակ գրեմ, վերջում էլ գրեմ, թե էլի բան ունեմ ասելու, մնացածն էլ՝ ֆաքսով։ Դիվի, մի խորհուրդ տուր էլի...
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  16. #14
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ebay-ում վերջերս հաշիվ (account) բացեցի ու երբ փորձեցի մի բան առնել, սխալ տվեց թե անվտանգությունից ելնելով ժամանակավորապես իմ գործարքը արգելվում է, առաջարկվում է մի որոշ ժամանակ անց փորձել։ Իսկ ես paypal-ով, հասցեով, նորմալ գրանցվել հաստատվել եմ իբր։ Փնտրեցի տվյալ սխալի մասին էբայի ֆորումում, մեկը ասում էր, որ նման դեպքում իրեն օգնել է նաև վաճառող գրանցվելը, և նվաստս փորձեցի որպես վաճառող էլ գրանցվել, և գրանցվեցի, նամակն եկավ որ ամեն ինչ կարգին է, ես նաև վաճառող եմ (seller): Իսկ բառացիորեն մի 10 րոպեից ստացա նամակ, որ իմ հաշիվը արգելափակված է: Եվ ես ստիպված նամակ եմ գրում իրենց, թե՝ մէն, ուա՞թս ափ, ուաթ դը հելլ ուազ մայ ըքաունթ սըսփենդիդ... դե քաղաքավարի իհարկե խնդրում եմ օգնել, քանի որ չեմ հասկանում թե ինչու է այդպես եղել... իսկ պատասխանեցին, և բանից պարզվում է իմ հաշիվը արգելափակվել է ինչ-որ «abusing ebay» «հոդվածով» Ու որպեսզի իմ հաշիվը նորից բացեն, անհրաժեշտ է նրանց ֆաքս ուղարկել իմ տվյալները, բանկի քաղվածքի մի օրինակ, ու ասենք իմ վարորդական իրավունքի պատճեն... Հիմա գրողը տանի, մտածում եմ ուղարկեմ իրենց այդ ֆաքսը, թե գրողի ծոցն ուղարկեմ դրանց, մի լավ հայհոյախառը նամակ գրեմ, վերջում էլ գրեմ, թե էլի բան ունեմ ասելու, մնացածն էլ՝ ֆաքսով։ Դիվի, մի խորհուրդ տուր էլի...
    Նորմալ բան ա
    Մի քանի ամիս առաջ ապրանք գնեցի բավականին մեծ գումար փոխանցեցի..ապրանքը ստացա բայց ունեի նաև մի հնարավորություն, որ եթե չհավանեի կարող էի ետ ուղարկել.
    ապրանքը ուղարկեցի, գումարս չուղարկեց
    քանի անգամ նամակ գրեցինք պատասխան էլ չստացա
    պարզապես Paypal -ով չէի կատարել մուծումը, այդ իսկ պատՃառով eBay-ը պատասխանատվություն չէր կրում,որպեսզի իմ գումարը իրենք հետ գանձեին.
    բայց դե ամեն դեպքում կոՃակը սեխմեցի, որ տվյալ մարդը գումարս չի ուղարկել
    ու անմիջապես ստացա պատասխան,որ ինքը գրանցումից դուրս ա եկել
    բայց դե գրանցումից դուրս գալը մի օրվա բան չի, վեց ամիս առաջ են գրում, որ ինձ հանեք գրանցումից.մինչ այդ ստուգում են մաքուր ա իրա մոտ ամեն բան թե՞ չէ
    ու իրա դուրս գալը ստացվեց հենց այն ժամանակ երբ ես իրանից առևտուր էի արել
    Ես էլ դիմեցի ոստիկանություն
    իմ ձեռքի տակ ունեի միայն իրա գրանցված նիկը ու email հասցեն
    մի ամիս չանցած, գումարս փոխանցեց,մինչև անցած շաբաթվա դրությամբ դեռ իրա փաստաբանից նամակներ էի ստանում...երբ գումարս ստացա գնացի ոստիկանություն ասացի կարող եմ՞ ցուցմունքս հետ վերցնեմ, .քանի որ էլ ես իրա հետ այլևս
    խնդիրներ չունեմ./հայկական տարբերակ/զարմացած ինձ նայեցին, ասացին հիմա արդեն մենք ունենք իրա հետ խնդիրներ..

    էնպես որ, քո Ճիշտ անձնական տվյալները, հաՃախորդների ապահովության համար է.

    Ամենակարևորը մոռացա նշել
    իմ ձեռքր տակ ունեի նաև իրա հասցեն որով, որ ապրանքը հետ էի ուղարկել ու կար նաև հեռախոսահամար, բայց նման համար գոյություն չուներ իսկ հասցեն կար բայց նման հասցեատեր չկար
    բայց դե ոստիկան եմ ասելմարդիկ աշխատեցին ու գումարս տեղ հասավ
    Վերջին խմբագրող՝ Քամի: 27.02.2009, 02:10:

  17. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օնլայն գնումներ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու որպեսզի իմ հաշիվը նորից բացեն, անհրաժեշտ է նրանց ֆաքս ուղարկել իմ տվյալները, բանկի քաղվածքի մի օրինակ, ու ասենք իմ վարորդական իրավունքի պատճեն... Հիմա գրողը տանի, մտածում եմ ուղարկեմ իրենց այդ ֆաքսը, թե գրողի ծոցն ուղարկեմ դրանց, մի լավ հայհոյախառը նամակ գրեմ, վերջում էլ գրեմ, թե էլի բան ունեմ ասելու, մնացածն էլ՝ ֆաքսով։ Դիվի, մի խորհուրդ տուր էլի...
    Վիշապ ջան: կարծում եմ մի սխալ բան ես արել, որի հետևանքով էլ սենց բան է եղել:
    օրինակ, ապրանքը գնել ես, բայց չես վճարել և վաճառականը բողոքել է:
    եթե դժվար չէ, ապա իրանց ասածը կատարիր:
    իսկ կարող ես գնալ երկրորդ ճանապարհով:
    ebay ու paypal -ում նոր հաշիվ բաց: կարող ես դա անել, մենակ թե նույն քարտով չես կարող անել: այդ քարտը եթե մի արգամ արգելափակվել է, ապա միայն իրենք կարող են արգելաբացել:
    պետք է շատ ուշադիր լինել ու սխալ բաներ /կամ անպատասխանատու վարքագիծ / թույլ չտալ:
    իսկ եթե որոշես ուղարկել քո տվյալենրը ապա դրա մեջ ոչ մի վտանգավոր բան չկա: ես մի անգամ ուղարկել եմ: բայց դա վաղուց էր, երբ paypal -ում Հայաստանի բանկերից տրված քարտը չէին գրանցում ու ես մի ուրիշ երկրից էի /յանիմ / գրանցվել:

    բայց արի նաև հիշի, թե ինչն ես սխալ արել: կարծում եմ քո սխալի հետևանք է

Էջ 1 22-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 2
    Վերջինը: 08.02.2016, 23:01
  2. Ինտերնետ գնումներ
    Հեղինակ՝ Ասկանիո, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.06.2015, 17:37
  3. Օնլայն Գնումներ Հայաստանում
    Հեղինակ՝ New_Comment, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 14.06.2013, 23:46
  4. Օնլայն գնումներ ԱՄՆ-ից
    Հեղինակ՝ Armhost, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 05.12.2011, 21:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •