Հաշվի առնելով, որ «Քաղաքականություն» բաժինն ունի առաջիկայում ավելի ակտիվանալու միտում, որ նրանում անհրաժեշտ է ավելի հավասարակշռված ու ուշադիր մոդերավորում, բաժնին պետք է նոր մոդերատոր: Միաժամանակ ցանկալի է, որպեսզի նոր մոդերատորը չլինի Հայ Ազգային Կոնգրեսի համախոհ, բաժնի ղեկավարումն առավել անաչառ ու անկողմնակալ կազմակերպելու համար: Դրա համար նախկինում առաջարկված թեկնածուներից ընտրվել է Elmo-ն, հաշվի առնելով նաև նրա հանդուրժողականությունն ու չեզոքությունը, օբյեկտիվությունը, սակայն նրա՝ այդ բաժնի մոդերատոր նշանակումը վերջնական կորոշվի միայն ու միայն ձեր քվեարկության արդյունքում: Հարցումը բացվում է 5 օր ժամկետով: Ազատ արտահայտեք ձեր տեսակետը և քվեարկեք:
Էջանիշներ