User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 21 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...

  1. #16
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.08.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...

    Դե եկ գնանք

    Եկ վերցնենք մի սրտապարկ,
    Մեջը լցնենք
    Մի զույգ համբույր,
    Մի ումպ ծիծաղ,
    Մի բուռ ժպիտ,
    Մի փունջ հավատ,
    Մի պտղունց հույս,
    Համբերության թոկով կապենք
    Սրտապարկի բերանը պինդ,
    Գրպաններս լցնենք խինդով
    Ու ցնծությամբ,
    Արշալույսի գլխաշորը
    Գցեմ գլխիդ,
    Մայրամուտի հորիզոնը
    Որպես գոտի վրաս կապեմ
    Ու միասին
    Ճամփա ընկնենք
    Մինչև ես քեզ,
    Մինչև դու ինձ…
    Դե եկ գնանք,
    Դե ձեռքդ տուր…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nadine (16.03.2009)

  3. #17
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.08.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...

    Մոտ եկ

    Մոտ ե՛կ,
    Մի՛ հապաղիր
    Եվ ուշադիր հապա նայիր,
    Թե աչքերս ո~նց են կրքեր շատրվանում,
    Ցիրուցանվում առ հայտնություն
    Դեպի կարոտներիդ ոստանը ջերմ…
    Ու ցայտում են հույզեր վարար,
    Որոնք պիտի ձգվեն հետո
    Քո աչքերի միմյանց հատվող առանցքներով...

    Մոտ եկ, հապա,
    Ահա, նայիր,
    Թե ժպիտս ո~նց է այսպես գծագրում
    Քո ժպիտի երկվորյակը,
    Ո~նց է ծաղկում իմ շուրթերին
    Քո ժպիտի նմանությամբ,
    Ու ամբարուվում որպես
    Շքեղ մի հանդերձանք,
    Որը պիտի պատվով կրեմ
    Համբուրվելու ծեսից առաջ...

    Հապա մոտ ե՛կ,
    Ի~նքդ նայի՛ր,
    Տե՛ս, ափերս քո ափերի հետքն են փնտրում,
    Քո ափերի, որտեղ պիտի
    Իմ շուրթերը քուջուջ անեն
    Հետո կռթնեն դաստակդ ի ցած,
    Զարկերակդ հոտոտելով...

    Հապա նայի՛ր,
    Չե՞ս նկատում,
    Ձեռքերս` դատարկ,
    Շուրթերս` պարապ,
    Ժպիտս` անձև...
    Մոտենա՞մ...

  4. #18
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.08.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...

    Ախր նոր եկա

    Ախր նոր եկա,
    Նոր եմ սկսում քեզ համար բացել
    Ծոցատետրիս առաջին էջը…
    Եթե ուզում ես գոնե մի քանի
    Քայլ անել ինձ հետ`
    Ուրիշ ճար չունես, պետք է դիմանաս…
    Իսկ եթե թույլ ես,
    Չեմ ուզի իզուր քեզնով էլ շատացնել
    Չդիմացողների անպետք բանակը…
    Նրանց քանակից մեղքս ծանրանում,
    Ավելանում է պարտքս ու հոգսս խնամակալի…
    Իսկ իմ անխնամ կարոտի համար
    Ով պիտի հոգա…
    Չէ',
    Եթե թույլ ես, ապա մոտ չգաս.
    Երկու թույլ մեկտեղ վտանգավոր են
    Ու անապահով…

  5. #19
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.08.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...

    Առավոտները ինչու եմ սիրում

    Առավոտները ինչու՞ եմ սիրում
    Որ արշալույսների մարջաններն են
    Քո արփիատարազ աչքերը լուսե,
    Թե՞ որ ինքդ ես սրբում գիշերը
    Ու սփռում ես լույս
    Շողշողատարած հրե ափերով …
    Ինչու՞ եմ սիրում առավոտները
    Թե՞ որ հասկանամ,
    Էլ ո~նց կսիրեմ…
    Բայց շա~տ եմ սիրում առավոտները,
    Դրա համար էլ
    Գիշերն էլ անգամ ինձ գրավիչ է
    Առավոտների իր հղիությամբ…
    Ու պատահում է, որպես պահապան
    Ես ամբո~ղջ գիշեր
    Աչքս պահում եմ գիշերվա վրա,
    Որ երբ երկունքի ցավերը բռնեն,
    Հասցնեմ օգնել, որ անցավ ծնի…
    Ու հպարտացած
    Ոչ թե կրկնեմ,
    Այլ հայտարարեմ քո Բարի Լույսը…
    Բարի Լու~յս...

  6. #20
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.08.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...

    Կարծում ես հեշտ է՞

    Արդեն քառորդ դար
    Անընդհատ քայլում եմ...
    Հենց նույն օրվանից, երբ սովորեցի...
    Սկզբում երբեմն ձեռքս բռնել են,
    Բայց հետո մենակ ու՜ր ասես եղա,
    Շատերի ձեռքը ի՜նքս բռնեցի,
    Ինքս ցավեցրի ամուր սեղմելով,
    Շատերն էլ իրենք ինձ ցավեցրեցին
    Կես ճանապարհին ձեռքս թողնելով...
    Բայց հիմա արդեն իրոք հոգնել եմ,
    Մի անգամ գոնե չեմ հանգստացել.
    Կարծում ես հե՜շտ է
    Իրոք հոգնել եմ...
    Քանզի քայլելուց ոտքերս չէ, որ
    Դուրս ելան շարքից,
    Նրանց հետ մեկտեղ
    Սրտիս թևերը մի քանի անգամ
    Տեղից դուրս ընկան...
    Շա՜տ բան կորցրի...
    Բայց հասցրի նաև խրատվել
    Որ ես այսուհետ երկու ձեռքերս
    Պիտի բանեցնեմ...
    Ու ոչ թե միայն բուռս գործածեմ,
    Այլ բազուկներս չթողնեմ պարապ...
    Այդ պա՜րզ թվացող հնարը այնքան
    Թա՜նկ նստեց վրաս,
    Որ նրա համար ես վճարեցի
    Ամբո՜ղջ քառորդ դար...

  7. #21
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.08.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...

    Այս հարցերը կարելի էր և չտալ

    Կարելի՞ է խոսել...
    Անտեղի էր հարցս,
    Որովհետև հարցս
    Արդեն խոսակցություն է...

    Կարելի՞ է նայել աչքերիդ
    Անթարթ ու ինքնամոռաց,
    Անկուշտ ու ագահ հայացքով`
    Չքողարկելով ցանկություններս...
    Հարցիս ամենալավ պատասխանը
    Կլինի այն,
    Որ դու ինքդ նույնկերպ
    Կնայես աչքերիս…

    Կարելի՞ է ձեռքդ բռնել…
    Առանց դրա
    Խոսքս կթվա
    Դիետիկ հույզերի անօգուտ սննդակարգ
    Ու դու չես զգա չասածներս,
    Ինչպես միևնույնն է` սկզբում
    Չես զգալու, թե ինչպես,
    Իբր ակամա ձեռքդ բռնեցի...

    Կարելի՞ է քեզ կարոտել...
    Որ թույլ տվեցիր,
    Քեզ կկարոտեմ այնքան ուժգին,
    Որքան իմ զսպումների հանրագումարն է,
    Իսկ եթե ոչ`
    Ստիպված ես ինձ պատժել
    Քո տենչանքների անզսպությամբ,
    Որովհետև ես անպայման
    Կարոտելու եմ...

    Կարելի՞ է քեզ համբուրել...
    Ինչու՞ եմ հարցնում,
    Որովհետև, որ առիթ ստեղծեցի,
    Առանց հարցնելու,
    Սկսելու եմ հենց համբուրելուց...

    Կարելի՞ է քեզ մոռանալ, եթե պետք լինի...
    Իզուր հարցրեցի.
    Որ թույլ էլ տվեցիր`
    Չեմ կարողանա...

    Կարելի՞ է պարզապես անունդ տալ
    Ու պատճառներ չփնտրել
    Դա անելու համար...
    Քո անունը իմ լեզվի
    Հատընտիրն է
    Ու շուրթերիս
    Գարնանատառ տարազը...

    Կարելի՞ է արթնանալ
    Թարթիչներիդ տված խուտուտը
    Այտերիս վրա զգալուց
    Եվ հասկանալ,
    Որ կրծքիս համար ամենալավ
    Վերմակը
    Մազերդ են...
    Այնուհետև կհյուրասիրեմ սիրաբլիթներով:
    Գուցե լեզուդ մի քիչ այրվի,
    Բայց կկշտանաս…

    Կարելի՞ է քեզ ոչինչ չհարցնել...
    Հարցնելու վրա ծախսած ժամանակս
    Կօգտագործեմ առավել արդյունավետ
    Ու շնչառությունս ավելի երկար
    Կդիմանա կրքերի
    Քաղցր ու թանձր հեղձուկին...

    Կարելի՞ է չպատասխանել
    Այն չտրված հարցիդ,
    Թե քեզ սիրու՞մ եմ…
    Այս հարցի պատասխանը
    Ամենաաննկարագրելին ու անավարտը կլինի…

    Կարելի՞ է չկրկնել
    Այս ամենը
    Հաջորդ անգամ...

    Իսկ հիմա կարծում եմ
    Իրավունք ունեմ լռելու...

    Հարցեր չտա'ս...

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ լավ բաներ կան Հայաստանում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 354
    Վերջինը: 07.03.2019, 11:46
  2. Ականատես եմ եղել վատ երևույթի...
    Հեղինակ՝ laro, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 10.06.2014, 11:39
  3. Հիշում եմ ...
    Հեղինակ՝ Nimra, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.07.2012, 01:13
  4. Արձակ. Հիշում եմ....
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 03.04.2009, 09:12
  5. Ուրիշ բաներ
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 25.01.2007, 14:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •