User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

    Արդյո՞ք շատ գիտելիքներ ունենալը և «քայլող հանրագիտարան» լինելը, ինքնաբերաբար նշանակում են լինել երջանիկ և հաջողակ։

    Ինչի՞ց է, որ մարդ ունի ահավոր շատ գիտելիքներ կյանքի ամենատարբեր բնագավառներից, բայց ինքը այդ բնագավառներից շատերում հաջողակ ու երջանիկ չէ։

    Ի՞նչ է հարկավոր անել, որ ունեցած գիտելիքները, գործնական օգուտներ բերեն։

    Եվ վերջում. արդյո՞ք շատ գիտելիքներ ունենալ, նշանակում է լինել խելացի։

  2. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

    Ինքս իմ հետ շարունակեմ խոսել և պատասխանեմ ինքս ինձ պատասխանեմ

    Ինձ թվում է, որ դրա պատճառն այն է, որ շատերը այդ գիտելիքները ունեն ոչ թե իրենց համար, այլ ուրիշներին տպավորելու կամ իրենք իրենց լավ զգալու (բայց դրա մեջ ոչ մի վատ բան չկա, պարզապես եթե միայն դա է, արդեն....), բայց ոչ մի գործնական արժեք չունի իրենց համար։

    Գործնականում կիրառելու համար հարկավոր է շատ գնահատել և լավ հասկանալ այն գիտելիքների իմաստը որ անհատը ունի։ Եթե գնահատի, հասկանա արժեքը ու կարևերությունը, ինչպես նաև կիրառելու ու չկիրառելու հետևանքները, ապա ավելի հեշտ կլինի գործնականում օգտագործել այդ գիտելիքները։

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.02.2009), ԿԳԴ (24.02.2009)

  4. #3
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

    Չգիտեմ բայց ես մտածում եմ, եթե մարդ գիտելիքներ ունի որոշակի ասպարեզում, որը նրան այքան էլ դուր չի գալիս, այսպես ասած իրեն ձուկը ջրում չի զգում այդ ամպլուայում, ինքը իր աշխատանքից ոչ հաճույք կստանա, ոչ երջանիկ կզգա ու զզվելով կատարելով այն աշխատանքը, ինչքան էլ գիտելիքները շատ լինեն, միևնույն է հաջողության չի հասնի: Ինչպես ասում են աշխատանքը խաղի պետք է վերածել ու հաճույք ստանալ դրանից, երջանկությունն էլ, հաջողությունն էլ հաստատ այդ պայմաններում ներկա կլինեն :
    Գտնում եմ ավելի լավ է մարդ իր սիրած բնագավառում կատարելագործվի, քան ամեն բնագավառից թերի գիտելիքներ քաղի ու չկարողանա ոչ մի տեղ կիրառել : Սկզբում կատարելագործվիր քեզ հաճելի ասպարեզում// ինքնահաստատվիր, իսկ կողքից գիտելիքներ միշտ էլ պետք են … Ինչքան շատ բան իմանաս էնքան մարդ ես:
    Чеширский КотЭ

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (25.02.2009), Լուսաբեր (25.02.2009), ԿԳԴ (25.02.2009)

  6. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

    գիտությունը իսկապես այն է, որ ինչքան շատ գիտես, այնքան ավելի շատ իմանալու ցանկություն ես ունենում:
    միայն հանրագիտարանային գիտելիքներով շարժվելու դարը վաղուց անցել է: պետք է այդ գիտելիքներտ նաև լինեն սիստեմաների մեջ որպես արգումենտենր: իսկ այդ սիստեմաները պետք է անմիջական կրիառական արժեք ներկայացնեն իրենցից: կիրառականի մեջ մտնում է նաև աբստրակտ գիտությունը: այսիքն այժմ այս ամենը կոմկլեկսի մեջ է միայն արժեքավոր:

    երկրորդ մասի մասին ասեմ, որ գիտելիքների ծավալը դեռ չի նշանակում որ քո ունեցած սիստեմաները փակ համարկարգ են հասցրել կազմել: այստեղից էլ գալիս է այն հատկանիշտը, որ կարող է մի հատ հովիվ սարերում ավելի հավասարակշիռ լինի բնության ու տիեզերքի հետ, քամ մի մեծ գիտնական, քանի որ հովիվի սիստեման չնայած պրիմիտիվ է ու փոքր, բայց փակ համակարգ է, իսկ գիտնականինը չի փակվել ու իր կյանքի ընթացքում հիմնականում չի էլ փակվում:

    Հ.Գ. Շնորակալություն թեմայի հեղինակին հետաքրքիր ու օգտավետ թեմաներ բացելու ու քննարկումներ ծավալելու համար:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.02.2009), Jarre (25.02.2009), Լուսաբեր (25.02.2009), Ուլուանա (25.02.2009)

  8. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    երկրորդ մասի մասին ասեմ, որ գիտելիքների ծավալը դեռ չի նշանակում որ քո ունեցած սիստեմաները փակ համարկարգ են հասցրել կազմել: այստեղից էլ գալիս է այն հատկանիշտը, որ կարող է մի հատ հովիվ սարերում ավելի հավասարակշիռ լինի բնության ու տիեզերքի հետ, քամ մի մեծ գիտնական, քանի որ հովիվի սիստեման չնայած պրիմիտիվ է ու փոքր, բայց փակ համակարգ է, իսկ գիտնականինը չի փակվել ու իր կյանքի ընթացքում հիմնականում չի էլ փակվում:
    Չես պատկերացնի, թե այս նախադասությամբ ոնց օգնեցիր։ Այնքա՜ն էի ուզում այս միտքը արտահայտել, բայց չէի կարողանում մտքերս ձևակերպել։ Իրո՛ք այդպես է։ Շնորհակալություն, որ «հովիվ-գիտնական» օրինակում ցույց տվեցիր, ամենակարևորը՝ պատճառը, թե ինչու է այդպես։

  9. #6
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

    ... գիտելիք ձեռք բերելը դա անհրաժեշտ և միևնույն ժամանակ պարտադիր է:Բայց ձեռք բերածը օգտագործել ա պետք ուրեմն և ավելի ճիշտ ա ավելի զարգացնել այն գիտելիքը որը հարկավոր ա կոնկրետ բնագավառի համար:
    Ավելի լավ է տվյալ բնագավառում լինել աս քան շատ բնագավառներում միջակ:


    .... Իսկ երջանկության մասով.... գիտեիլքի պակասը գուցե բերի թերարժեքության, բայց ավելցուկը չեմ կարծում.. երջանկության չէ, բայց ինքնագոհության կբերի....

  10. #7
    հազարան Bulbul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2008
    Հասցե
    Հենց ստեղ
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

    Շատ գիտելիքից ոչ թե մարդ երջանկանում է, այլ ավելի է տխրում, քանզի հասկանում է, որ շաատ ավելի շատ բան կա չիմացած քան իմացած:
    Համ էլ հաջողությունը ոչ թե գիտելիքի հետ կապ ունի այլ մի տեսակ անկապա

    Մեկը ռիսկի դիմելովա հաջողության հասնում, մյուսը մի քանի տարի բիզնես պլանա կազմում փողա ներդնում, վերջը բանկռոտա լինում:
    Հաճախ հանդիպել եմ մարդկանց, որոնք նույնիսկ 10ամյա կրթություն չունեն, բայց լավ էլ առաջ են գնում, չգիտեմ թե ինչպես:

    Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես սիրում եմ կարդալ, ինֆորմացիա հավաքել, բայց դա դեռ հարց է դրանից գիտելիքս ավելանում է թե խճճվում
    Ու խելացիությունն էլ ի ծնե է լինում
    Վերջին խմբագրող՝ ivy: 25.02.2009, 23:48:
    Հմմ

  11. #8
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

    Մեջբերում Bulbul-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ գիտելիքից ոչ թե մարդ երջանկանում է, այլ ավելի է տխրում, քանզի հասկանում է, որ շաատ ավելի շատ բան կա չիմացած քան իմացած:
    Ճիշտ ես, բայց երբեմն էլ տխրում է, ոչ թե այն բանից, որ հասկանում է, որ քիչ բան գիտի, այլ որովհետև շատ գիտելիքները կարող են բաց անել նրա աչքերը և նա հասկանա, թե որքան սխալ տեսակետներ է ունեցել մինչ այդ, և մի գուցե որքան սխալ ձևով է շատ բաներ արել։ Բայց երջանկության ու հաջողության համար հարկավոր է անընդհատ կյանքում բարեփոխումներ մտցնել, ինչը առանց գիտելիքների հնարավոր չէ, բայց միայն գիտելիքները ոչինչ են, եթե դրանք չեն կիրառվում։
    Մեջբերում Bulbul-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ հաջողությունը ոչ թե գիտելիքի հետ կապ ունի այլ մի տեսակ անկապա
    Ցավոք այսօր, լինել երջանիկ ու հաջողակ նշանակում է լինել հարուստ ու բարգավաճ։ Բայց երջանիկ ու կյանքում հաջողակ լինելը ֆինանսների ու նյութականի հետ այդքան էլ կապ չունեն։

    Այս թեմայում երջանկության ու հաջողության հարցում շատ գիտելիքներ ունենալ ասելով, ես նկատի ունեմ, որ կան շատ մարդիկ որոնց կարելի է անվանել «քայլող հանրագիտարան», բայց երբեմն զարմանում ես, որ նրանք այդքան գիտելիքներ ունենալով չեն կարողանում ունենալ վստահելի և բավականություն պատճառող մարդկային փոխհարաբերություններ, երջանիկ ընտանիք, ուրախ կյանք.... Այդ դեպքում գիտելիքների արժեքը ո՞րն է...

  12. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում գիտելիքների արժեքը ո՞րն է...
    Կարծում եմ "արժեքը" այն նախ ունենալու և հետո էֆեկտիվ կիրառելու մեջ է, երբ այն քեզ և հնարավորինս մեծ թվով մարդկանց տալիս է բավարարվածություն, օգուտ:
    ցավոք "սովետական" կրթությունը իր կրիրառական մասով շատ ցածր աստիճանի վրա է:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (14.03.2009)

  14. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ "արժեքը" այն նախ ունենալու և հետո էֆեկտիվ կիրառելու մեջ է, երբ այն քեզ և հնարավորինս մեծ թվով մարդկանց տալիս է բավարարվածություն, օգուտ:
    ցավոք "սովետական" կրթությունը իր կրիրառական մասով շատ ցածր աստիճանի վրա է:
    Այո՛, հարկավոր է գիտելիքները կիրառել։ Իսկ այն գիտելիքներն էլ, որոնք մեր կյանքում կրում են պարզապես ինֆորմատիվ բնույթ, տալիս է մեզ բավարարվածություն։

    Եթե խորը մտածենք, կտեսնենք որ գիտելիքներ կիրառելը կյանքի հեշտ գործերից չէ, երբեմն շա՜տ դժվար է լինում։

    Օրինակ՝ բժիշկը շարքային մարդուց ավելի լավ է պատկերացնում ծխելու թողած հետևանքները առողջության վրա, բայց ծխում է։ Ընտանեկան հոգեբանը իր գիտելիքներով օգնում է ուրիշ ամուսնական զույգերի, բայց նույն հարցում իր անձնական կյանքում նա չի վարվում նույն ձև։

    Ակամայից հիշեցի աստվածաշնչյան մի գործնական ու իմաստուն խոսք, որն ասել է Հիսուսը առաջին դարի կրոնական առաջնորդների մասին՝ «Այն ամենը, ինչ որ նրանք ասում են ձեզ, արե՛ք և պահե՛ք, սակայն նրանց գործերի պես մի՛ արեք, որովհետև նրանք ասում են, բայց չեն անում» (Մատթեոս 23:3)

    Եթե վերցնենք համաշխարհային մակարդակով, ապա այսօր քաղաքական գործիչներն էլ կրոնական առաջնորդներն էլ գիտեն ինչպես կարող են ավելի լավացնեն աշխարհի վիճակը, բայց անձնական շահի ու էգոիզմի պատճառով չեն անում։

    Այս դեպքում գիտելիքները ոչ միայն անօգուտ են, բայց իմ կարծիքով նաև բարոյազրկում են մարդուն, քանի որ մի բան է անգիտակցաբար վատ բան անել, բայց բոլորովին այլ բան է հասկանալով անել սխալը՝ տեսնելով դրա մասսայական վտանգավոր հետևանքները։ Դա նույնն է, եթե բժիշկը իմանա հիվանդությունը բուժելու ձևը և դա լինի մատչելի, բայց գիտակցաբար այնպես անի, որ հիվանդը մահանա։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (15.03.2009)

  16. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե վերցնենք համաշխարհային մակարդակով, ապա այսօր քաղաքական գործիչներն էլ կրոնական առաջնորդներն էլ գիտեն ինչպես կարող են ավելի լավացնեն աշխարհի վիճակը, բայց անձնական շահի ու էգոիզմի պատճառով չեն անում։
    երևի կարելի է ասել, որ ոչ թե չեն կիրառում, այլ կիրառում են միայն իրենց շահից ելնելով, որը այլ կերպ ասվում է ժողովրդիր ֆռցնել:
    հասարակությունը համարյա թե անպաշտպան է տաղանդավոր հանցագործների ոտնաձգություններից: դա համամարդկային խնդիր է ու սա եկել է դարերի խորքից ու կգնա դարերի խորք:

    բայց ես սրա մասին չէի: ես գրում էի նրա ասին, որ կան մարդիկ, որ կարդում կարդում են, հավաում ինֆորմացիա, լուրեր, սխեմաներ ու սկզբունքներ, բայց դրանք չեն կրիառում կյանքում:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (15.03.2009)

  18. #12
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե վերցնենք համաշխարհային մակարդակով, ապա այսօր քաղաքական գործիչներն էլ կրոնական առաջնորդներն էլ գիտեն ինչպես կարող են ավելի լավացնեն աշխարհի վիճակը, բայց անձնական շահի ու էգոիզմի պատճառով չեն անում։

    Այս դեպքում գիտելիքները ոչ միայն անօգուտ են, բայց իմ կարծիքով նաև բարոյազրկում են մարդուն, քանի որ մի բան է անգիտակցաբար վատ բան անել, բայց բոլորովին այլ բան է հասկանալով անել սխալը՝ տեսնելով դրա մասսայական վտանգավոր հետևանքները։ Դա նույնն է, եթե բժիշկը իմանա հիվանդությունը բուժելու ձևը և դա լինի մատչելի, բայց գիտակցաբար այնպես անի, որ հիվանդը մահանա։
    Թույլ տվեք այստեղ այդքան էլ չհամաձայնել... այստեղ անհրաժեշտ է նաև հեռատեսություն, հոտառություն, որը կբխի ունեցած գիտելի պաշարի մեծությունից... եթե տվյալ գործիչը ունենա գիտելիքների բավարար պաշար, ապա կգիտակցի, որ մի օր այդ ամենը իր դեմ է դուրս գալու /ավստրալիական բումերանգի օրինակով/: Այն մարդիկ, ովքեր ստեղծեցին ատոմային ռումբը, ջրածնային ռումբը... միթե խելացի չէին? Խելացի էին, բայց հեռատես չէին
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (15.03.2009)

  20. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գիտելիքներ. հաջողության և երջանկության գրավակա՞ն

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տվեք այստեղ այդքան էլ չհամաձայնել... այստեղ անհրաժեշտ է նաև հեռատեսություն, հոտառություն, որը կբխի ունեցած գիտելի պաշարի մեծությունից... եթե տվյալ գործիչը ունենա գիտելիքների բավարար պաշար, ապա կգիտակցի, որ մի օր այդ ամենը իր դեմ է դուրս գալու /ավստրալիական բումերանգի օրինակով/: Այն մարդիկ, ովքեր ստեղծեցին ատոմային ռումբը, ջրածնային ռումբը... միթե խելացի չէին? Խելացի էին, բայց հեռատես չէին
    Մենք երկուսս էլ նույն բանն ենք ասում։ Եթե մարդ ունի գիտելիքներ, հեռատեսություն, հոտառություն և այդ ամենը ունենալով գիտի ինչպես գործի ի շահ հասարակության, բայց չի անում, ուրեմն իր ունեցած գիտելիքները և մնացած ունակությունները ոչ թե անօգուտ են, այլ ավելին՝ բարոյազրկում են նրան։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (15.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երջանկության բանալիներ
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 11.05.2013, 06:27
  2. Հաջողության Ֆորում (bizforum.info)
    Հեղինակ՝ BusinessMen, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 31.08.2011, 11:30
  3. Երջանկության 7 կանոններ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.04.2011, 16:27
  4. Success.am - հաջողության գաղտնիքներ
    Հեղինակ՝ BusinessMen, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 15
    Վերջինը: 21.10.2010, 21:07
  5. Երբ է՞ մարդը հաջողության հասնում:
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 9
    Վերջինը: 29.05.2007, 14:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •