Անհրաժեշտ են տեղեկություններ ազգային խմբակների մասին:Սիրողական:
Միգուցե՞ հաճախել եք կամ պարզապես գիտեք ինչ խմբակներ կան ազգային պարերի: Եթե կարող եք հեռախոսահամար կամ հասցե թողեք այստեղ:
Նախապես շնորհակալություն
Անհրաժեշտ են տեղեկություններ ազգային խմբակների մասին:Սիրողական:
Միգուցե՞ հաճախել եք կամ պարզապես գիտեք ինչ խմբակներ կան ազգային պարերի: Եթե կարող եք հեռախոսահամար կամ հասցե թողեք այստեղ:
Նախապես շնորհակալություն
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 23.02.2009, 18:31:
Էս ոչ մեկդ պարի չեք գնացե՞լ... Ծանոթ էլ չունե՞ք էդ ասպարեզում...
Թեման նոր կարդացի։
Ժամանակին պարի գնացել եմ 7 տարի, պարուսույցս էլ շատ լավն էր (Ղուկաս Ղուկասյան), հիմա էլ կարծեմ աշխատում է («Զարթոնք» պարային համույթի ղեկավարն է), բայց չգիտեմ՝ որտեղ ու ինչ պայմաններում։
Ի դեպ, Apsara–ի քույրը պարուհի է ու իմ ասած պարուսույցի հետ էլ կարծեմ կապ ունի, ամեն դեպքում ինքը երևի կկարողանա տեղեկություններ տալ այն մասին, թե ում դիմել և այլն։ Առաջարկում եմ Apsara–ին նամակ գրել ու հարցնել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Նարեկացի արվեստի միությունում Գագիկ Գինոսյանը և իր "Կարին" ազգագրական համույթը հետաքրքիր ծրագիր են ներկայացնում` "Մենք և մեր պարերը", որի ընթացքում ներկայացվում են պարերի պատմությունից, սովորեցնում մեր ազգային պարերը բոլոր ցանկացողներին: Ես մեկ անգամ ներկա եմ եղել, շատ հետաքրրքիր էր ու անսպառ էներգիա տվեց
Ի դեպ, նա ունի նաև սիրողական պարի խմբեր, բայց մանրամասները չգիտեմ:
եթե հետաքրքրում է, փետրվարի 27-ին կարող եք մասնակցել "Մենք և մեր պարերը" միջոցառմանը, որտեղ կարծում եմ հնարավոր կլինի ճշտել կոնկրետ սիրողական խմբակների մասին:
Jarre (26.02.2009), Narinfinity (25.02.2009), Tig (25.02.2009), Լուսաբեր (25.02.2009)
Կարող եմ առաջարկել "Գևորգյան" պարային կենտրոնի սիրողական պարապմունքները, որտեղ կարող ես սովորել հայկական պարեր` "Քոչարի", "Լուլկե", "Լոռկե","Վեր-վերի","Դալուր","Զոզո","Ավազանի շուրջպար"..., նաև կովկասյան երկու պար, սամբա, չաչա, ջայվ, վալս...
Դասերը 6 ամիս տևողությամբ են, կարող ես նաև շարունակել ըստ հարմարության...
Ես հենց երեկ գնացի վերջին դասին, 5-րդ ամիսը վերջացավ ինձ համար, քանի որ հարմար չէր 6-րդն էլ հաճախել, կիսատ մնացին "Ջայվ", կովկասյան պարերը և "վալսը"... , բայց դե ինչ արած` c'est la vie ...
Լավ, շատ չծավալվելով միանգամից ասեմ. եթե կուզես, պարապմունքներին գրանցվելու համար զանգահարիր 27-21-98 կամ 091 42-84-93 հեռախոսահամարներով...
Միմիայն թևեր ...
Անսահման թռիչք ...
Ազատություն ...
Լուսաբեր (25.02.2009)
Շնորհակալ եմ երեխեք ջան, բոլորիցդ, հուսով եմ շուտով կպարեմ, մեր հայկականը
Արիացի (25.02.2009)
Լուսաբեր (26.02.2009)
Վայ ես էլ նոր թեման նկատեցի
Եթե իսկապես հայկական ժողովրդական պարեր ես ուզում սովորել, նաև իմանալ դրանց առաջացման պատմությունը, երբ և ինչի համար են պարել , ինչ են նշանակում այդ պարերը և այլն նմանատիպ շատ ինֆորմացիա, նաև պարելուց հաճույք ստանաս, ուրեմն խորհուրդ կտամ գնաս Գինոսյանի մոտ:
Նա ունի սիրողական երկու խումբ, մեկը արդեն մեկուկես տարի է կա, մյուսը նոր է մի քանի ամսեկան է: Պարապմունքները անց են կացվում Սախարովի հրապարակում գտնվող մանկապարտեզի դահլիճում, վարձը եթե չի փոխվել, 6000 դրամ է, շաբաթը երկու անգամ է պարապում,
եթե ցանկանաս գնալ զանգահարիր 091318335 Ապրեսին, խնդրի քեզ դիմավորի
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Լուսաբեր (26.02.2009)
Լուսաբեր (26.02.2009)
Շնորհակալ եմ երեխեք ՋԱՆ, այս ուրբաթ կհանդիպենք Նարեկացի կենտրոնում,եթե գաք,ես գնալու եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ