Անհրաժեշտ են տեղեկություններ ազգային խմբակների մասին:Սիրողական:
Միգուցե՞ հաճախել եք կամ պարզապես գիտեք ինչ խմբակներ կան ազգային պարերի: Եթե կարող եք հեռախոսահամար կամ հասցե թողեք այստեղ:
Նախապես շնորհակալություն![]()
Անհրաժեշտ են տեղեկություններ ազգային խմբակների մասին:Սիրողական:
Միգուցե՞ հաճախել եք կամ պարզապես գիտեք ինչ խմբակներ կան ազգային պարերի: Եթե կարող եք հեռախոսահամար կամ հասցե թողեք այստեղ:
Նախապես շնորհակալություն![]()
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 23.02.2009, 18:31:
Էս ոչ մեկդ պարի չեք գնացե՞լ... Ծանոթ էլ չունե՞ք էդ ասպարեզում...![]()
Թեման նոր կարդացի։
Ժամանակին պարի գնացել եմ 7 տարի, պարուսույցս էլ շատ լավն էր (Ղուկաս Ղուկասյան), հիմա էլ կարծեմ աշխատում է («Զարթոնք» պարային համույթի ղեկավարն է), բայց չգիտեմ՝ որտեղ ու ինչ պայմաններում։
Ի դեպ, Apsara–ի քույրը պարուհի է ու իմ ասած պարուսույցի հետ էլ կարծեմ կապ ունի, ամեն դեպքում ինքը երևի կկարողանա տեղեկություններ տալ այն մասին, թե ում դիմել և այլն։ Առաջարկում եմ Apsara–ին նամակ գրել ու հարցնել։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Նարեկացի արվեստի միությունում Գագիկ Գինոսյանը և իր "Կարին" ազգագրական համույթը հետաքրքիր ծրագիր են ներկայացնում` "Մենք և մեր պարերը", որի ընթացքում ներկայացվում են պարերի պատմությունից, սովորեցնում մեր ազգային պարերը բոլոր ցանկացողներին: Ես մեկ անգամ ներկա եմ եղել, շատ հետաքրրքիր էր ու անսպառ էներգիա տվեց
Ի դեպ, նա ունի նաև սիրողական պարի խմբեր, բայց մանրամասները չգիտեմ:
եթե հետաքրքրում է, փետրվարի 27-ին կարող եք մասնակցել "Մենք և մեր պարերը" միջոցառմանը, որտեղ կարծում եմ հնարավոր կլինի ճշտել կոնկրետ սիրողական խմբակների մասին:
Jarre (26.02.2009), Narinfinity (25.02.2009), Tig (25.02.2009), Լուսաբեր (25.02.2009)
Կարող եմ առաջարկել "Գևորգյան" պարային կենտրոնի սիրողական պարապմունքները, որտեղ կարող ես սովորել հայկական պարեր` "Քոչարի", "Լուլկե", "Լոռկե","Վեր-վերի","Դալուր","Զոզո","Ավազանի շուրջպար"..., նաև կովկասյան երկու պար, սամբա, չաչա, ջայվ, վալս...
Դասերը 6 ամիս տևողությամբ են, կարող ես նաև շարունակել ըստ հարմարության...
Ես հենց երեկ գնացի վերջին դասին, 5-րդ ամիսը վերջացավ ինձ համար, քանի որ հարմար չէր 6-րդն էլ հաճախել, կիսատ մնացին "Ջայվ", կովկասյան պարերը և "վալսը"... , բայց դե ինչ արած` c'est la vie ...
Լավ, շատ չծավալվելով միանգամից ասեմ. եթե կուզես, պարապմունքներին գրանցվելու համար զանգահարիր 27-21-98 կամ 091 42-84-93 հեռախոսահամարներով...
Միմիայն թևեր ...
Անսահման թռիչք ...
Ազատություն ...
Լուսաբեր (25.02.2009)
Շնորհակալ եմ երեխեք ջան, բոլորիցդ, հուսով եմ շուտով կպարեմ, մեր հայկականը![]()
Արիացի (25.02.2009)
Լուսաբեր (26.02.2009)
Վայ ես էլ նոր թեման նկատեցի
Եթե իսկապես հայկական ժողովրդական պարեր ես ուզում սովորել, նաև իմանալ դրանց առաջացման պատմությունը, երբ և ինչի համար են պարել , ինչ են նշանակում այդ պարերը և այլն նմանատիպ շատ ինֆորմացիա, նաև պարելուց հաճույք ստանաս, ուրեմն խորհուրդ կտամ գնաս Գինոսյանի մոտ:
Նա ունի սիրողական երկու խումբ, մեկը արդեն մեկուկես տարի է կա, մյուսը նոր է մի քանի ամսեկան է: Պարապմունքները անց են կացվում Սախարովի հրապարակում գտնվող մանկապարտեզի դահլիճում, վարձը եթե չի փոխվել, 6000 դրամ է, շաբաթը երկու անգամ է պարապում,
եթե ցանկանաս գնալ զանգահարիր 091318335 Ապրեսին, խնդրի քեզ դիմավորի
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Լուսաբեր (26.02.2009)
Լուսաբեր (26.02.2009)
Շնորհակալ եմ երեխեք ՋԱՆ, այս ուրբաթ կհանդիպենք Նարեկացի կենտրոնում,եթե գաք,ես գնալու եմ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ