User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ինտելեկտուալ ազնվություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինտելեկտուալ ազնվության մասին խոսելիս, պետք է նշել, որ այն առանձին երևույթ չէ, և չի կարող գոյություն ունենալ մենակ: Այն ուղղակիորեն կապված է հասարակության ինտելեկտի հետ...
    Եթե ինտելեկտը հասրակության կամ ազգի զարգացման սանդղակն է, մակարդակը, ապա ազնվությունը այդ սանդղակի սլաքն է, մակարդակաչափը: Եվ այն գիտելիք չէ, որ մենք կարողանանք ձեռք բերել դպրոցում, աստվածավախություն չէ, որ անցնի մեզ մեր ծնողներից ու հետո էլ զարգանա ու կատարելագործվի եկեղեցում կամ..., հասարակության և ժամանակի կողմից ընդունված ու հաստատված որևէ կանոն կամ նորմ չէ, որը կյանքի ընթացքում՝, այսպես թե այնպես, ստիպի մեզ յուրացնել իրեն...
    Այն կուլտուրա է, հասարակության կամ ազգության ունեցած կուլտուրա, որը ձեռք է բերվել տարիների, նույնիսկ դարերի ընթացքում:
    Այն՝, ինձ թվում է, որ անցնում է առաջին հերթին հենց արյան միջոցով, որից հետո խնամվում ու սնուցվում մայրական կաթով, վաղ տարիքից զարգացվում է ընտանիքում, հետո մանկապարտեզ, դպրոց և այլն... Մենք ցավոք սրտի հեռու ենք այդ ամենից...
    Ինչպե՞ս ենք մենք դաստիրակում մեր երեխաներին: Կներեք, բայց ես գրեթե չեմ տեսել մի ընտանիք, որտեղ լուրջ ուշադրություն է դարձվում երեխայի սուտ խոսելուն: Ավելին ասեմ: Շատ ծնողներ ուրախանում ու քաջալերում են իրենց ,,շուստռի էրեխու" սուտը: ,,Իսկական էս դարի մարդ ա, պետք չի շատ խեղճ լինել": Շատ հաճախ ծնողները, վախենալով, որ իրենց երեխան գուցե մեծանա այս դարի համար ,,անպիտան" մարդ, լրիվ այլ դաստիրակություն են տալիս նրանց: Հետո էլ զարմանում են, որ նրանցից լավ մարդ դուրս չի գալիս...
    Սա է հիմնական պատճառներից մեկը սիրելի Յարրե, որ այսօր ամեն քայլափոխում հանդիպում ենք անազնիվ մարդկանց: Եթե ուշադիր նայենք, պարզ կդառնա, որ մենք սուտը պատժելու համար չունենք նույնիսկ ամենափոքր պատժամիջոց (ոչ քրեական, հասարակական):
    Շատ կներեք, բայց նույնիսկ մի կարգին մարդավարի չենք էլ ասում. ,,Վայ ամոթ քեզ, գետինը մտնես...", կամ ,,բա դու չամաչեցի՞ր"...
    Եվ ավելի վատ է ոչ թե չասելը, այլ այն, որ ասելուց էլ բան չի փոխվի: Կամ երևի նայեն ու ասեն. ,,Դելավ-լավ, ի՞նչ ենք արել որ, պահ-պահ-պահ ...":

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (24.04.2010), Jarre (23.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական Ինտելեկտուալ Խաղերի Կայք
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Վեբ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 13.09.2012, 23:32
  2. «Հայ ասպետ» պատանեկան ինտելեկտուալ հեռուստաշոու
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 09.08.2012, 21:44
  3. Տակտ և ազնվություն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 20.07.2010, 06:44
  4. Խաչբառներ` ինտելեկտուալ, թե բթացնող
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 51
    Վերջինը: 08.04.2009, 15:36
  5. Ինտելեկտուալ, քիչ շահութաբեր ֆիլմեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.10.2007, 14:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •