Այդքան էլ համաձայն չեմ։ Բերեմ պատճառներ.
Մարդիկ սովորաբար հաճույք են ստանում բամբասելուց իրենց չսիրած մարդկանցից։ Բա եթե չեն սիրում, զզվում են ու իրենց համար միևնույնն է, թե ինքը ինչ է անում, ինչո՞ւ են խոսում իրենից։
Ադրբեջանական կառավարությունը ատում է մեզ ու անդադար սուտ լուրեր է տարածում ԶԼՄ-ների միջոցով ու ստեղծում է տրամադրվածություն։ Բա եթե մեզ չեն սիրում, զզվում են ու իրենց համար միևնույնն է, թե մենք ինչ ենք անում, ինչո՞ւ են խոսում մեր մասին։
Հիմա իմ հարցը հետևյալում է։ Արդյո՞ք ազնիվ է չսիրած մարդու ամեն քայլի ետևում ավտոմատ կերպով տեսնել վատ մղումներ։
Արդյո՞ք ազնիվ է իմ չսիրած կառավարության, կուսակցության, կրոնի.... արածների ետևում ավտոմատ կերպով տեսնեմ վատ մղումներ։
Թեև չի բացառվում, որ իրոք վատն են եղել այդ մղումները։ Գուցե ունենք հիմքեր ակնկալելու վատ արարքներ՝ լավ արարքների քողի տակ։ Բայց արդյո՞ք ճիշտ է առանց քննելու միանգամից կարծիք կազմել։
Հասկանում եմ, որ հարցերս շատ միամիտ են ձևակերպված, քանի որ էտ պրոպագանդայի, բամբասանքի ետևում կա հստակ մշակված քաղաքականություն, նպատակներ, պլաններ....
Ուրեմն բխում է նաև երկրորդ հարցը։ Արդյո՞ք ճիշտ է ավտոմատ կերպով հավատալ լսածին, եթե անգամ մեր սրտով է լսածը, այսինքն՝ մենք էլ չենք սիրում ու կուզեինք, որ ներկայացված ճշմարտությունը ճիշտ լիներ։
Էջանիշներ