dvgray ջան, այդ տրամաբանությամբ կարելի է պնդել, որ անհավատ տերտեր չկա, որովհետև տերտերը պարտավոր է հավատացյալ լինել ու եթե չի հավատում, դադարում է հոգևորական լինել։ Բայց դե բոլորս էլ գիտենք, որ լիքը անհավատ տերտերներ կան։ Նույն ձևով կարելի է պնդել, որ անարդար դատավոր չկա, որովհետև դատավորը պարտավոր է արդարադատ լինել։Բայց փաստը մնում է փաստ, որ էդ դատավորին հասարակությունը դատավոր է ասում, տերտերին էլ՝ հոգևորական։
Հիմա մեկ ասում ես, որ գիտնականը նա է, ով աշխատում է ակադեմիական միջավայրում, իր գործերն էլ «փորձաքննություն են անցնում ակադեմիական հրատարակչություններում», այսինքն՝ խոսքը գնում է պաշտոնապես գիտնականի մասին, մեկ էլ ասում ես, որ չէ, պաշտոնի ու կոչման մասին չի խոսքը։
Ամեն դեպքում, եթե նույնիսկ գիտական կոչումը (փաստաթղթի իմաստով) հաշվի չառնենք, գիտնական ասում են էն մարդուն, ով հրապարակայնորեն գիտական խնդիրների ուսումնասիրությամբ է զբաղվում։ Անկախ նրանից, նա իր աշխատանքի ընթացքում ցուցաբերու՞մ է ազնվություն, անաչառություն, թե՞ ոչ։
dvgray, նկատի ունես աշխարհի քաղաքական պատմությու՞նը որպես գիտության ճյուղ, որը որպես օրինակ բերեցի, թե՞ գիտության պատմությունը։
Չէ, dvgray, ասածս միայն գիտության պատմությանը չէր վերաբերվում ու ոչ էլ միայն «պատմություն» ոլորտին, մեծ չափով վերաբերվում էր նաև էսօրվա գիտական աշխարհին, ուր ամեն քայլափոխի տեսնում եմ սուբյեկտիվիզմ, պատվեր. եթե դու էսօր գիտական ուսումնասիրություններ անես, որոնք ձեռ չեն տալիս տվյալ միջավայրի անձնական, աշխարհայացքային, քաղաքական կամ բիզնես պահանջներին, քեզ չեն թողնի առաջ գնաս, ասածդ լսելի չի դռնա։ Ու հակառակը՝ շատ դեպքերում գիտական արդյունքները լինում են պատվերով։
Ժամանակին ֆորումում մի օրինակ էի բերել. եթե դու էսօր Եվրոպայում գիտական ուսումնասիրություն անես, ու պարզես, որ հոմոսեքսուալիզմը լրիվ նորմալ բնական երևույթ է, բնության մեջ էլ 40% հոմոսեքսուալիզմ է հանդիպում ու հատկապես կապիկների մոտ, քեզ ծափերով կընդունեն, ուսումնասիրություններդ կհաստատվեն գիտական շրջանակներում, կհրապարակվի մամուլում, գաղափարներդ կդրվեն շրջանառության մեջ։ Որովհետև արևմտյան հասարակությունը դա է պահանջում։ Իհարկե, պիտի կարողանաս բավականաչափ ճշմարտանման ներկայացնել, որ գիտական տեսք ունենա։ Մինչդեռ եթե նենց բան պարզես, որը խփում է ազատ հոմոսեքսուալիզմի պրոպագանդայի հիմքերին, հաստատ ոչ մի բանի չես հասնի։
Էլ չեմ ասում գիտության էն ոլորտների մասին, որոնք բիզնեսի հետ սերտ առնչություն ունեն։ Օրինակ՝ բժշկություն, դեղագործություն և այլն և այլն։
Իսկ դարվինիզմը հաստատելու համար կատարված անազնվությունների մասին դեռևս տասը տարի առաջ չէին խոսում, հիմա արդեն ավելի ու ավելի շատ են խոսում։ Ասածս ի՞նչ է. էսօրվա գիտական աշխարհում ոչ օբյեկտիվությունն ու կեղծիքը էսօր տեսանելի չի։ Դրանց մասին հաջորդ սերունդներն են պարզելու։
Ամեն դեպքում համաձայն եմ. գիտական աշխարհում սուտը ի վերջո ջրի երես է դուրս գալիս։
Էջանիշներ