Մենք` երիտասարդներս, հաճախ մեր աշխատանքում, կենցաղային կամ ամենօրյա որոշակի հարցերում դիմում ենք ռիսկի: Չգիտեմ, որ խորը մտածում ես, տեսնում ես, որ այդ ռիսկը իրականում չհիմնավորված էր: Հետո հասկանում ես նաև, որ իրադարձությունների անհաջող ընթացքի դեպքում, նման քայլերը կարող են իսկական պատուհաս դառնալ գլխիդ: Շարժառիթներն էլ տարբեր են` սովորական փառասիրությունից մինչև խիղճ, ընկերասիրություն, պատվախնդրություն: Նման ռիսկերի հաջող ավարտի դեպքում մեկ-մեկ մտածում ես, որ ինչ-որ նախախնամություն /այդպես ասեմ երևի/ կար դրա մեջ: Այսինքն` հաջողակ ես: Բայց հետո, քիչ անց, երբ վեր ես լուծում ամեն ինչ, տեսնում ես, որ դեպքերի հաջող ավարտը քո համար ընդամենը պատահականություն էր: Ամեն դեպքում, կարծում եմ, մեծերին, ավագներին լսել, նրանց խորհուրդներին հետևել երբեմն նույնիսկ առանց կասկածի, կույր վստահությամբ անպայման պետք է:
Իմ աշխատանքում մի դեպք տեղի ունեցավ, որի հետ կապված հաջորդ օրը խորհրդակցում էի իմ ավագ կոլեգաներից մեկի հետ: Հարցիս. «Ճիշտ՞ եմ վարվել», նա պատասխանեց. «Ամեն ինչ լավ է, քանի որ լավ ավարտ է ունեցել»:
Չգիտեմ, միգուցե գրառումս թեմայի հետ չի առնչվում, բայց չգիտես ինչու, թեմայում գրված քննարկումները կարդալուց հետո, միանգամից այս մտքերն եկան:![]()
Էջանիշներ