Jarre ջան, մի իմաստուն խոսք կա, ասումա՝ «էն մարդը որը տարիների ընթացքում երբեք չի փոխում, կամ չի վերանայում իր անցիալի մոտեցումները, համոզմունքները, ուրեմ պետք է ստուգել այդ մարդու պուլսը, որպեսզի համոզվել՝ արդյո՞ք նա կենդանի է»:
Քո առաջ քաշած հարցը իրականում բազմաթիվ մոտեցումներ կարող է ունենալ:
Դու այստեղ նշել էս աշխարհի երեք ամենախոշոր բիզնեսները, և հետևապես լավ «բիզնեսմենը» ժամանակ առ ժամանակ փոխում է իր որոշ մոտեցումներ, որպեսզի միշտ պահանջված լինի հասարակության կողմից:
Սա վերաբերվումա թե քաղաքականությանը, որպես համար առաջի բիզնես իր մեծությամբ ու շրջանառությամբ, թե հաջորդաբար կրոնին ու գիտությանը:
Հետևաբար՝ եթե մի բանի մեջ կա մեծ, շատ մեծ փող, փառք, կիրք և այլ նմանատիպ ատրիբուտիկաներ, որն էլ իր հերթին « գայթակղում» է մարդուն, շատ դժվար է մարդ արարածին զիջել ուրիշներին իր այդ հասանելիքը, դիրքը, փառքը, մտածելակերպը և այլն: Եթե անգամ այդ ուրիշը, հազար անգամ ավելի կշռադատված ու խելացի մոտեցումներ ու առաջարկներ ունի այդ նույն բիզնեսի համար:
Այդ է պատճառը որ միայն ժամանակն է փոխում մարդուն, հասարակության գիտակցությունը, և ստիպում է մարդկանց փոխել իրենց որոշ նախկինում ունեցած մոտեցումներ:
Իսկ եթե նայենք անհատի տեսանկյունից, ապա կնկատենք որ մարդու ամեն ապրած ժամանակահատված ունի իր չափորոշիչները և մոտեցումները, կյանքի տարբեր բնագավառների համար:
Հիմա պատկերացրա երիտասարդ գեղեցկատես անվախ պատանուն, չափահաս ու որոշակի կյանքի փորձ ունեցող մարդը, ուզենա ապացուցի որ նա ավելի հեղհեղուկ մտածելակերպ ունի կյանքի նկատմամբ, որ նա ավելի արկածախնդիր է ու դյուրահավատ:
Չի ստացվի՝ ցանկացած երիտասարդ իր նախադասությունները այնպես կձևակերպի որ կապշես ու ակամայից կհիշես քեզ, երբ դու երիտասարդ էիր ու քեզ որոշ կյանքի փորձ ունեցող մարդիկ խրատում էին, իսկ դու պատասխանում էիր էլ ավելի գեղեցիկ փորձառույի հմտությամբ, քան հասկանում էիր:
Իհարկե այդ ժամանակ միանշանակ համոզված էիր, որ հենց այդպես է ինչպես դու գիտես ու քո համոզմունքն է:
Դրա համար էլ ժամանակն է բոլորին ստիպում որ փոխեն իրենց վաղեմի կարծրացած մոտեցումները:
Մարդը անկարող է դա անել՝ ուրիշին համոզելով իր՝ արդեն իսկ՝ տեսածի, իմացածի ու հասկացածի մեջ:
Սա ժամանակի իմաստությունն է որ հասունացնում է մարդկանց:
Այնպես որ ամեն բան էլ օրինաչափ է և հրաշալի, ու հենց այդպես էլ պիտի լինի, կխախտվի տիեզերական օրենքները եթե երիտասարդը արկածախնդիր չլինի, անվախ չլինի, իր համոզմունքներում հաստատականգ չլինի, սրանովա կյանքը գեղեցիկ ու հրաշալի:
Ամեն մեկիս մեջ էլ գոյություն ունի կողմնացույց, ու ամենահետաքրքիրը նա է, որ ամեն մարդուն կոնկրետ ինֆորմացիա տրվում է հենց այն ժամանակ, երբ նա պատրաստակամություն է հայտնում հոժարակամ ընդունելու այն:
Եթե կյանքի նկատմամբ քո ունեցած մոտեցումները, կամ «գրականությունը» ուզենաս տաս այն մարդկանց ովքեր դեռ պատրաստ չեն ու չեն անցել կյանքի համապատասխան էտապներով, նրանք չեն ընդունի քո տված «ընծաները» ու անգամ կմտնեն հակախոսության մեջ ճշմարտության հետ:
Այս նշածներիս կոնտեքստում գտիր ինտելեկտուալ ազնվությունը, քանզի դա ամեն տարիքի համար ունի իր համապատասխան, «ինտելեկտուլ ազնվություն» կոչվածը:
Էջանիշներ