User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ինտելեկտուալ ազնվություն

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինտելեկտուալ ազնվություն

    Հակասություններով լի մի թեմա....

    Այս տերմինը ունի շատ լայն գործածություն։ Առաջարկում եմ այստեղ քննարկենք հետևյալը. «Ինտելեկտուալ ազնվությունը դրդում է անհատին լինելու պատրաստ վերանայել իր տեսակետների ճշտությունը և բավական ժամանակ տրամադրել դրանց դեմ բերվող փաստարկներն ու ապացույցները քննելու և ուսումնասիրելու համար»։

    Սա ենթադրում է, որ մարդ չպետք է լինի դոգմատիկ տրամադրված որևէ գաղափարի կամ երևյույթի նկատմամբ, և երբ տեսնում է հիմնավոր և անհերքելի ապացույցներ, պատրաստ լինի փոխել իր տեսակետը։ (Նույնը չէ, ինչ զիջումների գնալը՝ ավելին է ներառում)։

    Սա կիրառելի է կյանքի յուրաքանչյուր իրավիճակի համար՝ փոքրից մինչև ամենամեծ հարցերը։ Մարդկանց հետ մեր առօրյա փոխհարաբերություններում, ակումբի քննարկումների ժամանակ, կրոնական հարցերում, գիտական հարցերում....

    Եթե ձեզ հետաքրքիր է, խնդրում եմ, գրեք ձեր կարծիքը, բերեք կոնկրետ կյանքից օրինակներ, որոնք կօգնեն ավելի ճիշտ գնահատել այս երևույթը և տեսնել դրա առկայության կամ բացակայության հետևանքները։

    Սկսեմ ես

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ihusik (23.02.2009), Monk (24.02.2009), Morpheus_NS (24.02.2009), Progart (31.01.2019), REAL_ist (24.02.2009), Rhayader (24.02.2009), Selene (23.02.2009), StrangeLittleGirl (25.02.2009), Դեկադա (25.02.2009), Երկնային (24.02.2009), Լուսիանա (22.04.2010), Հայկօ (23.02.2009), Ձայնալար (24.02.2009), Մարկիզ (24.02.2009), Մենուա (04.12.2009), Ուլուանա (23.02.2009), Ուրվական (23.02.2009), Ռուֆուս (24.02.2009), Վարպետ (23.02.2009), Ֆոտոն (06.06.2010)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Գիտական աշխարհ։ Շատ գիտնականներ ունեն քարացած տեսակետներ որոշ հարցերի, կամ իրենց՝ հնում արտահայտած կարծիքների վերաբերյալ։ Նրանք երբեմն կարող են օգտագործել նույնիսկ սուտը և ոչ լիարժեք ճիշտ ինֆորմացիա, որպեսզի «ապացուցեն» իրենց կարծիքի ճշմարտացիությունը։

    Քաղաքականություն։ Քաղաքական գործիչը կամ առաջնորդը, կարող է դիմել ցանկացած քայլի, իր նպատակներին հասնելու համար և պատրաստ չէ ընդունել իր սխալ լինելը, երբ կան հստակ և անհերքելի ապացույցներ (գիտեմ, որ այս նշածներս շատ հարաբերական են ) Երբեմն էլ պատրաստ են անմեղ մարդու վրա բարդելու բաներ, որոնցում հենց իրենք են մեղավոր։

    Կրոն։ Հավատացյալը կամ որևէ կրոնի հարողը, կարող է դոգմատիկ վերաբերմունք ունենալ իր համոզմունքների վերաբերյալ, և կատեգորիկ կերպով մերժել այլախոհությունը։ Օրինակ՝ ինկվիցիայի ժամանակ կաթոլիկ եկեղեցու առաջնորդներից մեծամասնության պատճառով, որոնք չունեին ինտելեկտուալ ազնվություն, տուժեց գիտության զարգացումը, քանի որ ինկվիզիցիայի առաջ կանգնում էր ցանկացած գիտնական կամ մարդ, որը փորձում էր ապացուցել այն ժամանակ տարածված գաղափարների հակառակը։

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (23.02.2009), Monk (24.02.2009), Morpheus_NS (24.02.2009), Progart (31.01.2019), Second Chance (25.02.2009), Tig (23.02.2009), Արշակ (24.02.2009), Երկնային (24.02.2009), Ռուֆուս (24.02.2009)

  5. #3
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Ակումբի առումով ավելացնեմ Սպորտը,մասնավորապես ֆուտբոլը
    Իսկ ընդհանուր դեպքում,ողջունելիա,եբ մարդ ընդունումա իր սխալը ու մերժումա իր նախօրոք ընդունած կարծիքը... Բայց մի կողմից էլ պետքա ընդունել,որ եթե առարկան մարդու մեջ խորնա նստած դրանից հրաժարվելը երբեք հեշտ չի լինում

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (24.02.2009)

  7. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մի կողմից էլ պետքա ընդունել,որ եթե առարկան մարդու մեջ խորնա նստած դրանից հրաժարվելը երբեք հեշտ չի լինում
    Այ ես հենց սա էլ ուզում էի ասել, Վահիկ ջան, շատ շնորհակալություն։ Մի գուցե օրինակս տեղին չէ, բայց պատկերացնենք ինչ կլիներ, եթե օրինակ՝ ինկվիզիցիայի ժամանակներում, կրոնը ընդհանուր առմամբ չլիներ ֆանատիկ և դոգմատիկ, և անկեղծորեն ու մանրամասնորեն քններ նոր տեսակետները, որ առաջարկում էին Գալիլեյի նման գիտնականները։ Հենց այսպիսի խորը նստած հարցերի հանդեպ ինտելեկտուալ ազնվություն չցուցաբերելը, ունենում է շատ ցավալի հետևանքներ

  8. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Jarre ջան, մի իմաստուն խոսք կա, ասումա՝ «էն մարդը որը տարիների ընթացքում երբեք չի փոխում, կամ չի վերանայում իր անցիալի մոտեցումները, համոզմունքները, ուրեմ պետք է ստուգել այդ մարդու պուլսը, որպեսզի համոզվել՝ արդյո՞ք նա կենդանի է»:

    Քո առաջ քաշած հարցը իրականում բազմաթիվ մոտեցումներ կարող է ունենալ:
    Դու այստեղ նշել էս աշխարհի երեք ամենախոշոր բիզնեսները, և հետևապես լավ «բիզնեսմենը» ժամանակ առ ժամանակ փոխում է իր որոշ մոտեցումներ, որպեսզի միշտ պահանջված լինի հասարակության կողմից:
    Սա վերաբերվումա թե քաղաքականությանը, որպես համար առաջի բիզնես իր մեծությամբ ու շրջանառությամբ, թե հաջորդաբար կրոնին ու գիտությանը:

    Հետևաբար՝ եթե մի բանի մեջ կա մեծ, շատ մեծ փող, փառք, կիրք և այլ նմանատիպ ատրիբուտիկաներ, որն էլ իր հերթին « գայթակղում» է մարդուն, շատ դժվար է մարդ արարածին զիջել ուրիշներին իր այդ հասանելիքը, դիրքը, փառքը, մտածելակերպը և այլն: Եթե անգամ այդ ուրիշը, հազար անգամ ավելի կշռադատված ու խելացի մոտեցումներ ու առաջարկներ ունի այդ նույն բիզնեսի համար:
    Այդ է պատճառը որ միայն ժամանակն է փոխում մարդուն, հասարակության գիտակցությունը, և ստիպում է մարդկանց փոխել իրենց որոշ նախկինում ունեցած մոտեցումներ:

    Իսկ եթե նայենք անհատի տեսանկյունից, ապա կնկատենք որ մարդու ամեն ապրած ժամանակահատված ունի իր չափորոշիչները և մոտեցումները, կյանքի տարբեր բնագավառների համար:

    Հիմա պատկերացրա երիտասարդ գեղեցկատես անվախ պատանուն, չափահաս ու որոշակի կյանքի փորձ ունեցող մարդը, ուզենա ապացուցի որ նա ավելի հեղհեղուկ մտածելակերպ ունի կյանքի նկատմամբ, որ նա ավելի արկածախնդիր է ու դյուրահավատ:

    Չի ստացվի՝ ցանկացած երիտասարդ իր նախադասությունները այնպես կձևակերպի որ կապշես ու ակամայից կհիշես քեզ, երբ դու երիտասարդ էիր ու քեզ որոշ կյանքի փորձ ունեցող մարդիկ խրատում էին, իսկ դու պատասխանում էիր էլ ավելի գեղեցիկ փորձառույի հմտությամբ, քան հասկանում էիր:
    Իհարկե այդ ժամանակ միանշանակ համոզված էիր, որ հենց այդպես է ինչպես դու գիտես ու քո համոզմունքն է:
    Դրա համար էլ ժամանակն է բոլորին ստիպում որ փոխեն իրենց վաղեմի կարծրացած մոտեցումները:
    Մարդը անկարող է դա անել՝ ուրիշին համոզելով իր՝ արդեն իսկ՝ տեսածի, իմացածի ու հասկացածի մեջ:
    Սա ժամանակի իմաստությունն է որ հասունացնում է մարդկանց:
    Այնպես որ ամեն բան էլ օրինաչափ է և հրաշալի, ու հենց այդպես էլ պիտի լինի, կխախտվի տիեզերական օրենքները եթե երիտասարդը արկածախնդիր չլինի, անվախ չլինի, իր համոզմունքներում հաստատականգ չլինի, սրանովա կյանքը գեղեցիկ ու հրաշալի:


    Ամեն մեկիս մեջ էլ գոյություն ունի կողմնացույց, ու ամենահետաքրքիրը նա է, որ ամեն մարդուն կոնկրետ ինֆորմացիա տրվում է հենց այն ժամանակ, երբ նա պատրաստակամություն է հայտնում հոժարակամ ընդունելու այն:
    Եթե կյանքի նկատմամբ քո ունեցած մոտեցումները, կամ «գրականությունը» ուզենաս տաս այն մարդկանց ովքեր դեռ պատրաստ չեն ու չեն անցել կյանքի համապատասխան էտապներով, նրանք չեն ընդունի քո տված «ընծաները» ու անգամ կմտնեն հակախոսության մեջ ճշմարտության հետ:

    Այս նշածներիս կոնտեքստում գտիր ինտելեկտուալ ազնվությունը, քանզի դա ամեն տարիքի համար ունի իր համապատասխան, «ինտելեկտուլ ազնվություն» կոչվածը:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (19.03.2009)

  10. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Սելավի, շնորհակալություն հետաքրքիր մեկնաբանության համար։ Ես կարծում եմ, որ չլինել դոգմատիկ և անհավասարակշիռ ինքնասեր, կարող է լինել ցանկացած մարդ։

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես որ ամեն բան էլ օրինաչափ է և հրաշալի, ու հենց այդպես էլ պիտի լինի, կխախտվի տիեզերական օրենքները եթե երիտասարդը արկածախնդիր չլինի, անվախ չլինի, իր համոզմունքներում հաստատականգ չլինի, սրանովա կյանքը գեղեցիկ ու հրաշալի:
    Իսկ դու չե՞ս կարծում որ նման մտածելակերպը կարող է անգործության մատնել մարդկանց, քանի որ եթե ամեն բան հիանալի է ու գնում է իր հունով, ու վերջիվերջո լինելու է այն ինչ նախօրոք ծրագրված կամ նախասահմանված էր, ապա ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես որևէ բան անել։

    Ես կարծում եմ, որ եթե մենք մեր ու մեր սերունդների համար ուզում ենք լավ կյանք, ապա յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն զգանք մեզ վրա, ու ամեն բան՝ նամանավանդ լուրջ հարցերը, չթողնենք բախտի քմահաճույքին Mea Culpa
    Վերջին խմբագրող՝ Jarre: 24.02.2009, 01:32:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (19.03.2009)

  12. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու չե՞ս կարծում որ նման մտածելակերպը կարող է անգործության մատնել մարդկանց, քանի որ եթե ամեն բան հիանալի է ու գնում է իր հունով, ու վերջիվերջո լինելու է այն ինչ նախօրոք ծրագրված կամ նախասահմանված էր, ապա ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես որևէ բան անել։
    օ. ոչ… հարգելիս բնությունը էտքան միամիտ ու պրիմիտիվ չի: ինքը լիքը "մեթոդներ" ունի քո ասած դեպքի համար: մոռացել՞ ես զգայականով շարժվելը, ենթագիտակցական որշումներ ընդունելը և այլն

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սելավի (24.02.2009)

  14. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտական աշխարհ։ Շատ գիտնականներ ունեն քարացած տեսակետներ որոշ հարցերի, կամ իրենց՝ հնում արտահայտած կարծիքների վերաբերյալ։ Նրանք երբեմն կարող են օգտագործել նույնիսկ սուտը և ոչ լիարժեք ճիշտ ինֆորմացիա, որպեսզի «ապացուցեն» իրենց կարծիքի ճշմարտացիությունը։
    արդյոք՞ գիտության մեջ տեսել ես այսպիսի բաներ: եթե այո, ապա որտեղ՞:
    գիտնականը եթե օգտագործում է սուտը, որից ինքը տեղյակ է, միանգանից դադարում է գիտնական լինլուց:
    եկեք այստեղ չվիրավորենք մարդկության իսկապես պայծառ ուղեղներին, որոնք շատ անգան սոված ու տկլոր, բայց բացահայտել են աշխարհի, տիեզերքի օրենքները ու օրինաչափությունները:

    հասկանում եմ, որ այժմ Հայաստանում պրակտիկորեն գիտնական գտելը ավելի դժվար է, քան նավթի հանքահոր, բայց եկեք այս հարցին նայենք համամարդկային տռսակետից, այլ ոչ թե Երևանի Համալսարանի "գիտխորհուրդը" ինկատի ունենալով:

  15. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելավի, շնորհակալություն հետաքրքիր մեկնաբանության համար։ Ես կարծում եմ, որ չլինել դոգմատիկ և անհավասարակշիռ ինքնասեր, կարող է լինել ցանկացած մարդ։



    Իսկ դու չե՞ս կարծում որ նման մտածելակերպը կարող է անգործության մատնել մարդկանց, քանի որ եթե ամեն բան հիանալի է ու գնում է իր հունով, ու վերջիվերջո լինելու է այն ինչ նախօրոք ծրագրված կամ նախասահմանված էր, ապա ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես որևէ բան անել։

    Ես կարծում եմ, որ եթե մենք մեր ու մեր սերունդների համար ուզում ենք լավ կյանք, ապա յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն զգանք մեզ վրա, ու ամեն բան՝ նամանավանդ լուրջ հարցերը, չթողնենք բախտի քմահաճույքին Mea Culpa

    Jarre ջան դու իմ գրառումից ճիշտ հետևություն չարեցիր, կամ էլ ես չեմ կարողացել մատչելի ձևակերպել ասելիքս:
    Ինչևէ հիմա փորձեմ ավելի պարզ ձևակերպեմ:
    Ես չեմ պնդի այն հանգամանքը որ ամեն բան նախորոք ծրագրավորված է կամ նախասահմանված է՝ հակառակը ամեն մարդ ինքնա յուրովի ընտրում իր կյանքի ուղին ու տալիս համապատասխան ընթացք:

    Իսկ իմ նշած ժամանակահատվածի « երիտսարդության» տարիքում, օրինաչափա այն՝ որ նա պիտի լինի արկածախնդիր և խիզախ, և ունենա իր պատկերացումների մտահորիզոնը:
    Օրինաչափ չի լինի չէ՞ երբ տեսնես տասնութ կամ տասնինը տարեկան երիտասարդը խաղալիք ավտոմեքենայով, իր բահով ու դույլով դուրսը ցեխերի մեջ խաղումա, անգամ տարօրինակ կլինի չէ՞, (սակայն կան մարդիկ որ գերադասում են տարօրինակ լինեն, քան միօրինակ):


    Օրինաչափ կլինի երբ այդ տարիքի երիտասարդը ունենա հստակ տրամաբանական կշռադատված մտահորիզոն որը հարիր է իր հենց այդ տարիքի համար:
    Սա է ասածս, որ ամեն տարիք ունի իր մոտեցումը կյանքի նկատմամբ ու հենց սրանով է կյանքը գեղեցիկ ու հրաշալի, որովհետև ամեն մարդկային տարիք ունի իր նախասիրությունները և իմաստության ընկալողականությունները, տվիալ ժամանակահատվածի համար:


    Եթե հիմա դառնանք այն մտքին որ ձևակերպել ենք «ինտելեկտուալ ազնվություն» պարզ է որ հինգ տարեկանը իր ձևավորված ինտելեկտուալ ազնվությունը ունի, ու ո՞նց կարող էս համոզել այդ երեխային որ նա սխալ է իր ընկալողականության մեջ:

    Նույնն էլ 18 տարեկանին կամ 50-ին:
    Այստեղա կորում օրինաչափությունը, երբ հիսուն տարեկանը ուզումա իր «ընծան» հրամցնի տասնութամյա երիտասարդին:
    Սրա համար են մեր պապերը ասել՝ ամեն բանավեճի մեջ գոյություն ունի երեք ճիշտ, մեկ քոնը, մեկ իրանը, մեկ էլ իրականը:


    Հիմա անրադառնամ այն մտքին՝ որ ձևակերպել էիր (սերունդների համար լավ կյանք ենք ուզում):
    Այդ քո հասկացած լավ կյանք հասկացողությունը քո համար է միայն լավ, հետագա սերունդները չեն օգտվում քո հասկացած ու ընկալած արժեհամակարգի լավ կոչվածից ու քո դրած չափանիշներից:
    Ամեն սերունդ իր չափանիշներովա առաջնորդվում և քո տասնհինգ տարի առաջ իմացածդ լավ կյանքի չափանիշները հնանումա և եկող սերունդը շատ քիչ տոկոսային հարաբերությամբա օգտվում քո հասկացած լավ կյանքի դոգմաներից ու չափանիշներից:
    Դու կարող էս ընդհամենը հաջորդ սերունդին փոխանցել քո իմացածը, բայց չպարտադրես որ նա իր կյանքը ապրի քո իմացածի շրջանակներում, չնայած չես էլ կարող պարտադրել, ինչպես չեն կարողացել պարտադրել մեր պապերը իրենց արժեհամակարգի չափանիշները:
    Այ սրանովա կյանքը գեղեցիկ ու հրաշալի, որ մարդիկ տարբեր մոտեցումներ ու տարբեր ընկալողականություն ունեն կյանքի՝ թեկուզ շատ կարևոր բաների շուրջ:
    Վերջին խմբագրող՝ Սելավի: 24.02.2009, 04:51:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (19.03.2009)

  17. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    արդյոք՞ գիտության մեջ տեսել ես այսպիսի բաներ: եթե այո, ապա որտեղ՞:
    գիտնականը եթե օգտագործում է սուտը, որից ինքը տեղյակ է, միանգանից դադարում է գիտնական լինլուց:
    եկեք այստեղ չվիրավորենք մարդկության իսկապես պայծառ ուղեղներին, որոնք շատ անգան սոված ու տկլոր, բայց բացահայտել են աշխարհի, տիեզերքի օրենքները ու օրինաչափությունները:

    հասկանում եմ, որ այժմ Հայաստանում պրակտիկորեն գիտնական գտելը ավելի դժվար է, քան նավթի հանքահոր, բայց եկեք այս հարցին նայենք համամարդկային տռսակետից, այլ ոչ թե Երևանի Համալսարանի "գիտխորհուրդը" ինկատի ունենալով:
    dvgray, այն որ քո ասած պայծառ ուղեղներ միշտ էլ եղել են, դրա վերաբերյալ կարծում եմ ոչ ոք չի վիճում, բայց քանի գնում ավելի եմ համոզվում գիտական աշխարհի սուբյեկտիվիզմի մեջ։ Ու ոչ միայն Հայաստանում։ Օրինակ՝ երկար ժամանակ, երբ դարվինիզմն էր իշխում աշխարհում (հիմա էլ շատ մեծ չափով), ցանկացած գիտնական ով այն հերքող տեսակետներ էր արտահայտում, միանգամից սկացնում էին, չէին թողնում առաջ գնա, խոսքը լսելի դառնա, փաստերը կոծկվում էին։ Հիմա տարբեր գիտնականներ սկսել են քիչ–քիչ խոսել էդ մասին ու ջրի երես հանել։
    Էլ չեմ ասում պատմությունը, որ ամեն մի երկիր իր ուզած ձևով է դասավորում ու չտեսնելու տալիս հակառակ կողմի փաստերը։
    Գիտական աշխարհը մեծ մասամբ դրսևորում է սուբյեկտիվիզմ՝ ենթարկվելով տվյալ հասարակության մոդայիկ աշխարհընկալմանը, քաղաքական կողմնորոշմանը, ազդվելով դրանցից։ Ու միայն հատուկենտ համարձակներ են, որ կարողանում են դեմ գնալ, դիմակայել ճնշմանը ու հաճախ հետմահու փոխում գիտական աշխարհի զարգացման ընթացքը։

    Ու ընդհանրապես, արևմտյան գիտական աշխարհի ամբողջ պատմության ընթացքում նման դեպքերը բազմաթիվ են՝ ինչպես կարծրացած գիտական պատկերացումերի, այնպես էլ միտումնավոր կերպով ակնհայտ ճշմարտությունը չընդունելու։ Միշտ էլ գիտական աշխարհում պայծառ ուղեղները իրենց տեսած ճշմարտությունները հաստատելու համար ստիպված են եղել պայքարել շրջապատող ինտելեկտուալ անազնվության դեմ։
    Ստանդարտ մոդելներից մեկն էլ սա է. տարեց գիտնականը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է ինչ–որ ոլորտում, ճանաչված գիտնական, հաճախ նաև գիտությունների ակադեմիայում բարձր պաշտոն ունի ու հանկարծ հայտնվում է ինչ–որ երիտասարդ, որի գիտական պնդումներով տարեց գիտնականի (ու իր շրջապատի մյուս գիտնականների) ողջ կյանքի աշխատանքը, բազմիցս պնդած տեսակետները փուչ են դուրս գալիս։ Բնականաբար տարեց գիտնականը սկսում է ատամներով պայքարել իր «վաստակի ու պատվի» համար։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 24.02.2009, 12:37:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (19.03.2009), ihusik (25.02.2009), Jarre (24.02.2009), Second Chance (25.02.2009), Ուլուանա (24.02.2009)

  19. #11
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Մեծը որ ասում ա, ուրեմն մի բան գիտի-շատ տարածված ու հայ իրականությանը հատուկ օրինակ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  20. #12
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Մեկ օրինակ ևս, որը, կարծում եմ, մեծապես կապված է քննարկվող թեմայի հետ.
    Բժշկություն- Ապացուցողական բժշկություն
    http://ru.wikipedia.org/wiki/Доказательная_медицина
    http://www.defender.spb.ru/ebm.htm

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.02.2009), StrangeLittleGirl (25.02.2009)

  22. #13
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Մենք` երիտասարդներս, հաճախ մեր աշխատանքում, կենցաղային կամ ամենօրյա որոշակի հարցերում դիմում ենք ռիսկի: Չգիտեմ, որ խորը մտածում ես, տեսնում ես, որ այդ ռիսկը իրականում չհիմնավորված էր: Հետո հասկանում ես նաև, որ իրադարձությունների անհաջող ընթացքի դեպքում, նման քայլերը կարող են իսկական պատուհաս դառնալ գլխիդ: Շարժառիթներն էլ տարբեր են` սովորական փառասիրությունից մինչև խիղճ, ընկերասիրություն, պատվախնդրություն: Նման ռիսկերի հաջող ավարտի դեպքում մեկ-մեկ մտածում ես, որ ինչ-որ նախախնամություն /այդպես ասեմ երևի/ կար դրա մեջ: Այսինքն` հաջողակ ես: Բայց հետո, քիչ անց, երբ վեր ես լուծում ամեն ինչ, տեսնում ես, որ դեպքերի հաջող ավարտը քո համար ընդամենը պատահականություն էր: Ամեն դեպքում, կարծում եմ, մեծերին, ավագներին լսել, նրանց խորհուրդներին հետևել երբեմն նույնիսկ առանց կասկածի, կույր վստահությամբ անպայման պետք է:
    Իմ աշխատանքում մի դեպք տեղի ունեցավ, որի հետ կապված հաջորդ օրը խորհրդակցում էի իմ ավագ կոլեգաներից մեկի հետ: Հարցիս. «Ճիշտ՞ եմ վարվել», նա պատասխանեց. «Ամեն ինչ լավ է, քանի որ լավ ավարտ է ունեցել»:

    Չգիտեմ, միգուցե գրառումս թեմայի հետ չի առնչվում, բայց չգիտես ինչու, թեմայում գրված քննարկումները կարդալուց հետո, միանգամից այս մտքերն եկան:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.02.2009), StrangeLittleGirl (25.02.2009), Ուրվական (08.04.2009)

  24. #14
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    օ. ոչ… հարգելիս բնությունը էտքան միամիտ ու պրիմիտիվ չի: ինքը լիքը "մեթոդներ" ունի քո ասած դեպքի համար: մոռացել՞ ես զգայականով շարժվելը, ենթագիտակցական որշումներ ընդունելը և այլն
    Այլ մեթոդների մասին նշածդ շա՜տ ճիշտ է, ամբողջովին համաձայն եմ։ Բայց ընդունիր, որ կարևոր հարցերում միայն զգայականով ու ենթագիտակցական մոտեցումը շատ վտանգավոր կարող է լինել։ Ես դա նկատի ունեի։

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (25.02.2009)

  26. #15
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինտելեկտուալ ազնվություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    արդյոք՞ գիտության մեջ տեսել ես այսպիսի բաներ: եթե այո, ապա որտեղ՞:
    Ինձ թվում է, որ Արշակի մեկնաբանությունը պատասխանում է քո հարցին և ես էլ նույնը պետք է ասեի։ Բայց կուզենամ նշել ընդամենը մեկ դեպք. Newscientist-ում հրատարակվել էր մի հոդված, որտեղ խոսվում էր «Բրիտանիայի Թագավորական ընկերության» պատվավոր անդամ, պրոֆեսոր Ջոն Հեսլոպ Հարիսոնի մասին։ Մի կղզում նա սկսեց հայտնաբերել շատ հազվագյուտ բույսեր, որոնց այնտեղ աճելը մեծ աղմուկ բարձրացրեց գիտական աշխարհում և մեծ համբավ բերեց նրան։ Սակայն հետագայում պարզվեց, որ դա պարզապես խաբկանք էր, քանի որ նա այդ բույսերը աճեցնում էր բոլորովին այլ երկրում և այնուհետև բերում կղզի։ Այժմ դա հաստատված փաստ է։

    Մեկ ուրիշ օրինակ։ Աշխարհում ամենամեծ գիտական միույթուններից մեկը՝ American Associacion for the Advanciment of Science, 1 500 գիտնականների միջև հարցում անկացրեց, և ինչպես հայտնում է Science պարբերագիրը, այդ հարցմանը ցանկացան մասնակցել ընդամենը 469 գիտնական։ Նրանց 27 տոկոսը պնդում է, որ վերջին 10 տարիների ընթացքում հանդիպել են սուտ հայտնագործությունների կամ բանագողության (երբ ուրիշի գրածը կամ հայտնագործածը վերագրում են իրենց)։ 2 տոկոսը կարծում է, որ նման ստեր գիտական աշխարհում շատ հազվագյուտ են հանդիպում, իսկ 37 տոկոսը կարծում է որ՝ հաճախ։ Այդ 27 տոկոսը, որոնք ականատես են եղել նման ստերի, խոստովանում են, որ ոչինչ չեն ձեռնարկել դրա դեմ։ Նրանց կարծիքով գիտնականները դիմում են այդպիսի քայլերի պետություն կողմից դրամական օժանդուկություն ստանալու համար և համբավ ստանալու համար։ Կարծում եմ այս տեղեկությունը բավարար է, տեսնելու, որ գիտական աշխարհում էլ դրսևորվում է ինտելեկտուալ անազնվության դրսևորումներ։ Էլ չասած, երբ ուրիշի հայտնագործությունները փորձում են վերագրել իրենց. երևույթ, որը շատ տարածված է նաև գրական աշխարհում։

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (19.03.2009), StrangeLittleGirl (25.02.2009)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական Ինտելեկտուալ Խաղերի Կայք
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Վեբ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 13.09.2012, 23:32
  2. «Հայ ասպետ» պատանեկան ինտելեկտուալ հեռուստաշոու
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 09.08.2012, 21:44
  3. Տակտ և ազնվություն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 20.07.2010, 06:44
  4. Խաչբառներ` ինտելեկտուալ, թե բթացնող
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 51
    Վերջինը: 08.04.2009, 15:36
  5. Ինտելեկտուալ, քիչ շահութաբեր ֆիլմեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.10.2007, 14:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •