ինձ շատ հետաքրքիր է. թէ որտեղ տեսաք. որ փուլերը չեմ իմանում։ և հետո տեղեկացնեմ ձեզ. որ ոչ ոքի պաշտտանել չպաշտպանելու խնդիր չունեմ ։բայց ձեզ պես թշնամությամբ էլ լեցված չեմ այդ մարդու հանդեպ։ամեն դեպքում կարծում եմ. որ նա ստելու անհրաժեշտություն չուներ և ոչ էլ որևէ շահ էր հետապնդում։
Այնտեղ, որտեղ դուք նշեցիք զրոյական փուլ:ինձ շատ հետաքրքիր է. թէ որտեղ տեսաք. որ փուլերը չեմ իմանում։ և հետո տեղեկացնեմ ձեզ. որ ոչ ոքի պաշտտանել չպաշտպանելու խնդիր չունեմ ։բայց ձեզ պես թշնամությամբ էլ լեցված չեմ այդ մարդու հանդեպ։ամեն դեպքում կարծում եմ. որ նա ստելու անհրաժեշտություն չուներ և ոչ էլ որևէ շահ էր հետապնդում։
Իսկ ես որտե՞ղ նշեցի, որ թշնամությամբ եմ լցված այդ մարդու հանդեպ կամ ինչի՞ց երևաց: Ընդամենը մի հարցազրույց կարդալուց հետո իմ տեսակետը հայտնեցի: Ի դեպ, ցանկացած մարդ էլ եթե ցանկանա, կտեսնի ողջ խաբեությունը: Ի դեպ, լինելով ավանդական բժշկության ներկայացուցիչ, պետք է նշեմ, որ բոլորովին էլ դեմ չեմ այլընտրանքային բժշկությանը, սակայն, կրկնում եմ՝ բժշկությանը: Իսկ սիսեռաբուժությունը բժշկություն չէ, այլ ընդամենը խաբեություն: Ու կրկնում եմ, այդ մարդու նկատմամբ թշնամությամբ լցված չեմ, որևէ անձնական պարտք ու պահանջ չունեմ, հատկապես երբ նա չի կարող դառնալ ինձ մրցակից: Ուղղակի ցավում եմ, որ այդքան շատ մարդիկ նրան զոհ են գնում: Կարծում եմ, ձեզ հետ վիճելն անիմաստ է, քանի որ նմանվում է խոհարարի ու ծրագրավորողի վեճի:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Մի քանի ամիս առաջ Շանթ հեռուստաընկերություն էին հրավիրել մի Ամերիկայում բնակվող հայի, որը սիսեռա"բուժությամբ" էր զբաղվում... /երևի այստեղ քննարկումը հենց նրա մասին է գնում
Ընդ որում, իր խոսքերից, ԱՄՆ ում այդ մարդը դատվել էր անօրինական բժշկությամբ զբաղվելու համար
Հարցազրույցից լրիվ պարզ է, որ խելքը գցած պապիկ է, գուցե՝ ոչ մի գումար վաստակելու խնդիր էլ չունի, ինքն էլ է տարված իր մտահղացմամբ...
Պնդում էր ժամանակակից սուտ ոչ ավանդական բժշկությամբ զբաղվողների ստանդարտ խոսքերը. ժամանակաից բժիշկները խաբում են մարդկանց, գիտեն բուժման ձևեր, բայց չեն թողնում, որ մարդիկ բուժվեն....
Իրականում, իր խոսացածից երևում էր, որ ոչ միայն տարրական ֆիզիոլոգիայից գիտելիքները բացակայում են, այլ նաև իր տեսակետը, իր մեթոդը չէր կարողանում հիմնավորել ու բացատրել ազդեցությունը...
Համաձայն եմ որոշ չափով, որ բժիշկները ահավոր են, ու շատ դեպքեր են լինում, երբ չեն կարողանում մարդուն բուժել, կամ սխալ բուժում են նշանակում ու ավելի են վնասում, կամ մահվան պատճառ են դառնում, կամ թաքցնում են գիտելիք, թե ինչպես կարելի չհիվանդանալ /ոչ թե հետո բուժվել/ , բայց ցանկացած դեպքում, դա չի նշանակում, որ պետք է ընկնել ամեն տեսակի շառլատանների խելքին
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Annushka (24.02.2009), Elmo (23.02.2009), Rhayader (24.02.2009), StrangeLittleGirl (25.02.2009)
Կարող ա մի քիչ սուր եմ արտահայտվում, բայց տենց խաբեբաներ լիքն են: կան 2 տեսակ խաբեբաներ
1. Նրանք ովքեր խաբում են անբուժելի հիվանդներին՝ կյանքի հույսը վաճառելով մեծ գումարով:
2. Նրանք ովքեր իրենք էլ են իրենց ստին հավատում, իսկ ապրելու հույսը վաճառում են սեփական փառքի համար:
Սիսեռաբուժին դասում եմ 2-րդ կատեգորիային:
էսպես չի մնա
*e}|{uka* (24.02.2009), Annushka (24.02.2009), StrangeLittleGirl (25.02.2009), Աթեիստ (23.02.2009)
հարգելի Աթեիստ իհարկե ազատ ես տերմինների և մտքերի ընտրության հարցում և քո իրավունքն է օգտագործել ցանկացած բառ։բայց ես դա ի նկատի չունեյի։իմ առարկությունը կայանում է նրանում .որ դու մեջբերել էիր ի՛մ խոսքերը և պատասխանում էիր ի՛մ հարցին։ որի էությունը հաստատ կապ չուներ քո տերմինոլոգյաի հետ։
Սիսեռի հատիկ ոտքի մեջ դնելուց քաղցկեղի բուժման աբսուրդությունը ակնհայտ է, ու հետևում է հենց «հեղուկի արտահոսքի» ու «վարակի դուրս գալու» շասին պնդումներից:
Սկսենք նրանից, թե ինչ է քաղցկեղը: Ես կասեմ այն ինչ ինձ հայտնի է՝ մասնագետ չեմ, բայց տվյալներս ստույգ են:
Այսպիսով, քաղցկեղ: Մարդկանց մի մասն ունի այսպես կոչված «օնկոգեն»՝ գենային անոմալիա, որը պատասխանատու է քաղցկեղի համար: Այն ունենալը բնավ չի նշանակում քաղցկեղ ունենալ:
Պահի տակ մարդ հանդիպում է գործոնների, օրինակ՝ ռադիացիայի բավականին բարձր մակարդակ, սխալ սնունդ, որոշակի վիրուսներ և այլն, որոնք կարող են ակտիվացնել մարդու «օնկոգենը»: Այդ ժամանակ մարդու մարմնի կոնկրետ հատվածում որևէ հյուսվածք սկսում է իրեն ոչ բնորոշ հատկանիշներ արտահայտել, այսինքն՝ առաջանում է այսպես կոչված «ուռուցք»: Օրգանիզմն այն դիտարկում է որպես օտարածին մարմին ու իմունային համակարգը սկսում է պայքարել «ուռուցքի» դեմ: Երբեմն այն սկսում է անկանոն աճել ու բերում է մահվան, իսկ երբեմն պարզապես կլանվում է օրգանիզմի կողմից:
Իսկ հիմա թող ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե ինչպես է սիսեռը կանգնեցնելու այս պրոցեսը: Ու, առանձնապես, ինչու՞ հենց սիսեռը:
«Սիսեռաբուժության գլխավոր հովանավոր՝ Սիսիանի Սիսեռամշակման Կոմբինատ»:
Իսկ առավոտը սիսեռ խմելու մասին ասեմ, որ Մարկ Տվենի «Թոմ Սոյեր» գրքում առաջարկվում էր լոբով, հոտած ջրով կամ սատկած կատվով բուժել գորտնուկները:
Նախապաշարմունք ու մարդկային տգիտության արդյունք:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հմմմ կարդում-կարդում եմ, բայց այդպես էլ ոչ ոք չասաց, թե սիսեռը ոնց է օգնում քաղցկեղից բուժվել:
Ի դեպ ծնողներս երկուսն էլ բժիշկներ են, մայրս վաղուց արդեն ուսումնասիրում է նաև ոչ ավանդական բժշկությունը, ցանկացած նոր բուժման մեթոդ Փատ խորը ուսումնասիրում է, նույնիսկ իր վրա փորձում, իսկ հետո առաջարկում հիվանդներին որպես այլընտրանքային, ասենք կարաս այսպես ոչ ավանականով բուժվես կամ դեղերո պրոցեդւորաներով, ըստ ցանկության:
Սիեռաբուժությունը որպես քաղցկեղի դեմ պայքարելու միջոց աբսուրդ է ըստ նրա, եթե մարդ քաղցկեղի դեմ չի ուզում պայքարել ավանդական միջոցներով, ապա կան շատ ավելի հայտնի, ապացուցված, բայց նաև ջանք ժամանակ և համբերատարություն պահանջող միջոցներ:
Իսկ հաճախ մարդիք հակված են անելու և հավատալու նրան ինչը հեշտ է, սիսեռ է էլի կապեցիր թարախը եկավ մաքրվեց:
£որձիր հիվանդին բացատրել, որ իր ապրելակերպը, աշխարհայացքը, սնունդը, և Փատ այլ բաներ իր կյանքում պիտի փոխի, ճշտի, իր վրա աշխատի, որ բուժվի, ու որ դա պիտի անի իր ողջ կյանքի ընթացքում: Պարզ է որ այս դեպքում սիսեռը նախընտրելի է
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
StrangeLittleGirl (25.02.2009), Աթեիստ (25.02.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ