User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Սիսեռաբուժություն

  1. #1
    Սկսնակ անդամ Nasha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիսեռաբուժություն

    Սիրելի ակումբցիներ, ինձ հետաքրքիր է դուք ինչ գիտեք սիսեռաբուժության մասին, արդյքո լսել եք, որ այս մեթոդով բուժվողներ կան, եթե չգիտեք, ասեմ, որ սա քաղցկեղի դեմ բուժման այլընտրանքային մի ձև է, որն առաջարկում է Ամերիկայի մեր հայրենակից Ջորջ Աշկարը, եթե ինչ որ բան գիտեք կամ լսել եք այս բուժման մասին գրեք խնդրում եմ

  2. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,756
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    Ինքս չեմ ուսումնասիրել և քիչ տեղեկություններ ունեմ, բայց նկատել եմ որ խիստ տարբեր կարծիքներ կան։ Ունեմ ծանոթներ ովքեր ամեն կերպ պնդում են, որ իրենց օգնել է։ Նրանցից մեկը շատ լուրջ հիվանդ էր, և բժիշկները շատ կարճ ժամանակ էին տվել, բայց մեկ տարի է սիսեռաբաուժությամբ է զբաղվում ու կա լավացում։ Ունեմ ծանոթներ էլ, ովքեր բժիշկներ են, և կտրականապես դեմ են (ոչ այն պատճառով որ իրենց գործին խփում է )

    Իսկ անձամբ ես գերադասում եմ բժշկական միջամտություն, բայց չունեմ կատեգորիկ վերաբերմունք։

  3. #3
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    Մեջբերում Nasha-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի ակումբցիներ, ինձ հետաքրքիր է դուք ինչ գիտեք սիսեռաբուժության մասին, արդյքո լսել եք, որ այս մեթոդով բուժվողներ կան, եթե չգիտեք, ասեմ, որ սա քաղցկեղի դեմ բուժման այլընտրանքային մի ձև է, որն առաջարկում է Ամերիկայի մեր հայրենակից Ջորջ Աշկարը, եթե ինչ որ բան գիտեք կամ լսել եք այս բուժման մասին գրեք խնդրում եմ
    Լսել եմ, հավատս նենց չի գալիս, բայց դե
    Կուրսեցիս էր պատմում
    Եվ ոչ միայն քաղցկեղի, այլ շատ հիվանդությունների մեջ է կիրառվում, բացի դիաբետից
    Ու հենց իր մայրն էլ օգտագործել էր, չեմ հիշում կոնկրետ ինչ բուժման համար...
    Նախորոք ծունկի վրա սոխ են դնում, որը փոս է առաջացնում և այդ փոսի մեջ դնում են սիսեռը, ժամանակի ընթացքում սիսեռով չափով խորանում է ու անընդհատ այդ անցքից թարախ է դուրս գալիս, մաքրում է էլի մի տեսակ
    այ տեմց բաներ
    Վերջին խմբագրող՝ Kita: 22.02.2009, 16:45:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. #4
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    Մեջբերում Nasha-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի ակումբցիներ, ինձ հետաքրքիր է դուք ինչ գիտեք սիսեռաբուժության մասին, արդյքո լսել եք, որ այս մեթոդով բուժվողներ կան, եթե չգիտեք, ասեմ, որ սա քաղցկեղի դեմ բուժման այլընտրանքային մի ձև է, որն առաջարկում է Ամերիկայի մեր հայրենակից Ջորջ Աշկարը, եթե ինչ որ բան գիտեք կամ լսել եք այս բուժման մասին գրեք խնդրում եմ
    Սիսեռաբուժության մասին լսել եմ,ընկերուհուս մայրը մի շաբաթ առաջ սկսել է նման ձևով բուժվել,ճիշտա չգիտեմ ինչի դեմ,բայց ասում էր,որ շատ օգտակար է ու օրգանիզմն է մաքրում:Ինչ-որ սխտորն են վառում ծնկան վրա,էնպես որ մաշկը բացվի,հետո այդ բացված անցքում սիսեռ են դնում՝ ծայրը դեպի դուրս,փաթաթում են ու տենց որոշ ժամանակ,կոնկրետ չգիտեմ ինչքան:Երբ բացում են սիսեռը սևացած պիտի լինի ու թարախ է գալիս,բայց ասում են այդպիսով բուժվում են:
    Չեք պատկերացնի գրելուց ինչպիսի վիճակի մեջ ընկա,բաց վերք տեսնել չեմ կարողանում,իսկ պատկերավորս...
    Ավելի ճիշտ եմ համարում, եթե բժշկի դիմեք նոր զբաղվեք ինքնաբուժությամբ,ամեն դեպքում,կոնկրետ այս դեպքում բաց մաշկի հետ գործ ունենք ու չի բացառվում ամենատարբեր վարակների ներթափանցումը:
    Եթե բժիշկներին չեք վստահում,կարող եք գոնե բուսաբուժությամբ զբաղվել,ավելի անվտանգ,ապահով ու ճիշտ կլինի
    Առողջ եղեք
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 22.02.2009, 17:38:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (22.02.2009)

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    Ունեմ ծանոթներ ովքեր ամեն կերպ պնդում են, որ իրենց օգնել է։ Նրանցից մեկը շատ լուրջ հիվանդ էր, և բժիշկները շատ կարճ ժամանակ էին տվել, բայց մեկ տարի է սիսեռաբաուժությամբ է զբաղվում ու կա լավացում։
    Պլացեբո
    Նախորոք ծունկի վրա սոխ են դնում, որը փոս է առաջացնում և այդ փոսի մեջ դնում են սիսեռը, ժամանակի ընթացքում սիսեռով չափով խորանում է ու անընդհատ այդ անցքից թարախ է դուրս գալիս, մաքրում է էլի մի տեսակ
    Կիտ ջան, չլինի դա սիսեռ, լինի խաղողի հատիկ կամ էլ 10 դրամանոց, մեկ ա, եթե մաշկի վրա անցք բացես, մեջը դնես ու էդպես թողնես, թարախակալելու է: Էդ թարախը ոչ թե վերևներից է գալիս, այլ հենց ծնկից: Զարմանում եմ` ոնց կարելի է նման միջոցների վստահել: Մեր դասախոսներից մեկն էր պատմում, թե ոնց էր իր հիվանդներից մեկը հավատը կորցրել բժշկի նկատմամբ ու դիմել սիսեռաբուժության: Դրանից կարճ ժամանակ անց հիվանդի կինը ահաբեկված զանգել էր նախկին բժշկին: Պարզվում է` թարախաբորբոքային պրոցեսն էնքան էր խորացել էդ մարդու մոտ, որ հասել, ոսկրն էր քայքայել: Էդ մարդու քաղցկեղը չբուժվեց, ոտքն էլ հետը: Մի խոսքով, մի պրոբլեմը երկուս արած մեռավ:

    Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ես խիստ բացասաբար եմ մոտենում բուժման այս ձևին ու էլի ոչ նրա համար, որ գործիս կխփի: Ուղղակի ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում բուժման այս տեսակի մեջ: Բուսաբուժության ժամանակ հաճախ հիմնավորված է լինում, թե ինչու է այս կամ այն բույսը նշանակվում, բայց սիսեռաբուժության հիմնավորում դեռ չեմ տեսել:

  7. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (23.02.2009), Annushka (24.02.2009), Chilly (24.02.2009), Elmo (23.02.2009), Jarre (22.02.2009), Rhayader (24.02.2009), Shauri (23.02.2009), Աթեիստ (23.02.2009), Հայկօ (22.02.2009), Մարկիզ (23.02.2009)

  8. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    օրգանիզմի ընդհանուր վիճակի լավացման համար բավական օգտակար է ամեն առավոտ. գոլ ջրով. կուլ տալ մեկ սիսեռահատիկ ։ անհրաժեշտ է սիսեռի սուր ծայրը կտրել։
    իսկ քաղցկեղի պարագայում ՝ 400 բուժված։կարծում եմ քիչ թիվ չէ։
    http://www.azg.am/AR/2008051520
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 22.02.2009, 23:23:

  9. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    Կարդացի: Շատ կներեք, ախմախ հոդված էր:
    քանի որ խոսքն այսօր աշխարհում տարածված եւ անբուժելի համարվող առաջին հիվանդություններից մեկի` քաղցկեղի մասին է
    Քաղցկեղն անբուժելի չէ: Առաջին փուլում հայտնաբերման դեպքում բուժումը բավական բարձր արդյունք է տալիս:

    Ոչ վաղ անցյալից մեզ քաջ հայտնի օրինակ է «Արմենիկումի» պատմությունը, որը պետք է բուժեր դարի անբուժելի հիվանդություններից մեկը` ՁԻԱՀ-ը (ձեռքբերովի իմունաանբավարարության համախտանիշ):
    Նույն կերպ և ՁԻԱՀ-ը: Այսօր աշխարհում անբուժելի հիվանդություններ չկան: Կան երկարատև ընթացքով խրոնիկական հիվանդություններ: ՁԻԱՀ-ը դրանցից է: Իսկ չիմացողների համար ասեմ, որ Արմենիկումը բավական լավ դեղ է, կիրառվում է նաև խրոնիկական հեպատիտների բուժման ժամանակ:

    Այդուհանդերձ, Ջորջ Աշկարի մեթոդը, իր հավաստմամբ եւ ներկայացրած օրինակներով, գործնականում բուժել է շատ մարդկանց` այդ թվում 300-400 հայերի, որոնցից միայն 8-ն են մահացել:
    Ընդամենը "բուժողի" խոսքերը բավարար չեն: Այսօր ես էլ կարող եմ կանգնել, ասել, որ ջուր խմացնելով հազար հոգու բուժել եմ: Հետո՞: Գիտության մեջ կան տերմիններ, որոնցից է մեկ տարվա ապրելիություն, հինգ տարվա ապրելիություն: Այդպիսով գնահատվում է բուժման արդյունավետությունը, այսինքն՝ առաջին անգամ հիվանդության հայտնաբերվելուց և բուժում ստանալուց հետո հիվանդների քանի՞ տոկոսն է մեկ տարի ապրում, քանի՞սը հինգ: Եվ միայն հինգ տարուց ավելի ապրածներն են համարվում լիովին առողջացած: Մեր հարգարժան ֆիզիկոսն ի՞նչ չափանիշներով է որոշում հիվանդների բուժված լինելը: Միայն ա՞յն, որ քաղցկեղը թողած կենտրոնացել են ոտքի թարախաբորբոքային պրոցեսների վրա, մոռացել, որ ավելի լուրջ հիվանդություն ունեն:

    «Դա էլ իրենց պատճառով է եղել, որովհետեւ նախ հիվանդության շատ խոր փուլում է եղել, հետո` իմ մեթոդով բուժմանը զուգահեռ նրանք շարունակել են քիմիաթերապիա ընդունել, իսկ դա հենց մահ է»
    Հահահա՛, հիվանդության շատ խորը փուլ… Պիտի նշեմ, որ, ցավոք, Հայաստանում քաղցկեղը սովորաբար հենց այդ խորը փուլում է ախտորոշվում:

    Քաղցկեղի բուժման Ջորջ Աշկարի մեթոդը կարելի է անվանել սիսեռաբուժություն: Նրա նկարագրությամբ, իր մեթոդով քաղցկեղի ամբողջ բուժումն արվում է սիսեռով, որը մարմնի հիվանդ հատվածից, այսինքն` քաղցկեղի հատվածից առաջացնում է ջրային մասի հոսք եւ հեռացում, մարմնից դուրս են գալիս բոլոր թունավոր եւ օտար տարրերը, վարակ էլ չի առաջանում:
    Ֆանտաստիկա: Ես սիսեռաբուժության մի դեպք գիտեմ: Իսկ այդ մի դեպքում լավ էլ վարակ առաջացել է: Չլինի՞ սիսեռը ֆագոցիտային կամ հակամարմնային հատկություն ունի, և վերքից ներթափանցած մանրէներին տեղում ոչնչացնում է:

    «Սա է իսկական բուժումը, ոչ թե այն, ինչն այսօր անում են առողջապահական կենտրոնները: Նրանք կտրում են քաղցկեղի մասը, բայց դրանով չեն վերանում օրգանիզմում եղած քաղցկեղածին նյութերն ու պրոմոտորներն, ընդամենը քչանում են, դրա համար էլ մի երկու տարի անց քաղցկեղն էլի երեւում է եւ չի էլ բուժվում: Հեռացնելով քաղցկեղի մասը` բժիշկները վերացնում են հետեւանքը, բայց ոչ երբեք պատճառը, այնինչ հիվանդության պատճառը պետք է վերացնել»
    Քաղցկեղի մի մա՞ս: Մեր պարոնը երևի չգիտի, թե ինչ է նշանակում ռադիկալ վիրահատություն, չգիտի, որ քաղցկեղը հեռացնելիս ահագին մաս էլ առողջ հյուսվածքներից են վերցնում ապահովության համար, չգիտի, որ քաղցեղի բուժումը միայն վիրահատությամբ չի սահմանափակվում, կա նաև քիմիաթերապիա և ճառագայթային թերապիա, իսկ որոշ տեսակների դեպքում նաև բուժման այլ մեթոդներ, չգիտի, որ էսպես թե էնպես քաղցկեղով հիվանդը ստիպված է փոխել իր ապրելակերպը:

    ասում է ֆիզիկոսը` հավելելով, որ սիսեռի միջոցով քաղցկեղածին բոլոր տարրերն են դուրս գալիս օրգանիզմից, դրա համար էլ հիվանդությունը բուժվում է:
    Փաստորեն, մեր հարգարժան ֆիզիկոսը տեղյակ չէ, որ քաղցկեղի առաջացման մեջ մեծ դեր ունեն գեները: Թե՞ սիսեռն էդ գեներն էլ է ինչ-որ հրաշքով դուրս բերում քրոմոսոմներից: Եթե էդպես է, էդ ո՞նց է անուղեղ սիսեռը որոշում, թե որն է քաղցկեղի գեն, իսկ որը՝ առողջ, և միայն քաղցկեղի գեներն է դուրս բերում: Բա եթե սենց բան կա, ասեք՝ ժառանգական հիվանդություններն էլ սիսեռով բուժենք:

    Դատավարությունից հետո Ջորջ Աշկարին արգելել են իր մեթոդով բուժում իրականացնել, սակայն թույլատրված է նրա մեթոդն օգտագործել, եթե ցանկություն ունեցողներ կան:
    Հարց. եթե արդյունավետ միջոց է, ուրեմն ինչու՞ են արգելել նրան շարունակել մարդկանց "բուժել":

    Հ.Գ. Կներեք արտահայտությանս համար, բայց մի հատ էլ քաքաբույժ էր հայտնվել վերջերս:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.02.2009), Elmo (23.02.2009), Jarre (23.02.2009), Kita (23.02.2009), Rhayader (24.02.2009), Աթեիստ (23.02.2009), Մարկիզ (23.02.2009)

  11. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի: Շատ կներեք, ախմախ հոդված էր::
    քո կարծիքով
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Քաղցկեղն անբուժելի չէ: Առաջին փուլում հայտնաբերման դեպքում բուժումը բավական բարձր արդյունք է տալիս: ::
    իսկ զրոյական փուլում՝ բժիշկները ուղղակի ապշեցուցիչ հաջողությունների են հասնում։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Ընդամենը "բուժողի" խոսքերը բավարար չեն: Այսօր ես էլ կարող եմ կանգնել, ասել, որ ջուր խմացնելով հազար հոգու բուժել եմ: ::
    եթե ես վաղը հայտարարեմ որ Սասիսը հավասարացրել եմ Սիսին։արդյո՞ք մեկը չի գտնվելու. որ հստակ հերքի դա.թէ՞ ասելու են ՙչեմ կարծում՚ իսկ ո՞վ եթե ոչ բժիշկները պետք է հստակ հերքեին այս լուրը։ արդյոք որևէ մի բժիշկ որոնել է այդ 400 ից որևէ մեկին։ արդյոք տեսե՞լ է որ այդպիսի բան չկա ։թէ՞ միայն ՙչի կարող պատահել՚ արտահայտությունն է գործում։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Ֆանտաստիկա: Ես սիսեռաբուժության մի դեպք գիտեմ: Իսկ այդ մի դեպքում լավ էլ վարակ առաջացել է:
    կարծեմ ոչ թէ դու գիտեիր.այլ ձեր դասախոսներից մեկը և գուցէ դասախոսն էլ իր դասախոսից էր լսել։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը


    Քաղցկեղի մի մա՞ս: Մեր պարոնը երևի չգիտի, թե ինչ է նշանակում ռադիկալ վիրահատություն, չգիտի, որ քաղցկեղը հեռացնելիս ահագին մաս էլ առողջ հյուսվածքներից են վերցնում ապահովության համար, չգիտի, որ քաղցեղի բուժումը միայն վիրահատությամբ չի սահմանափակվում, կա նաև քիմիաթերապիա և ճառագայթային թերապիա, իսկ որոշ տեսակների դեպքում նաև բուժման այլ մեթոդներ, չգիտի, որ էսպես թե էնպես քաղցկեղով հիվանդը ստիպված է փոխել իր ապրելակերպը:
    տեղեկացնեմ որ մեծագույն հայտնագործությունները կատարվել են հենց ՙՉԻՄԱՆԱԼՈՒ՚ օգնությամբ։մարդիք չեն իմացել որ տվյալ բանը անկարելի է և հիմարաբար հայտնագործություն են կատարել։։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարց. եթե արդյունավետ միջոց է, ուրեմն ինչու՞ են արգելել նրան շարունակել մարդկանց "բուժել"::
    իսկ եթե շարլոտան էր .ինչու՞ չեն դատել։
    դէ որովհետև իրեն չէր կարելի բուժել։ բա դեղորայքը ում վրա վաճառվեր։ քո ասելով Արմենիկումը լավ դեղ է։ բա ինչու չէր ուզում աշխարհը դա ընդունած լիներ։։։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը


    Հ.Գ. Կներեք արտահայտությանս համար, բայց մի հատ էլ քաքաբույժ էր հայտնվել վերջերս:
    անձամբ ես. չեմ ներում այսպիսի տհաճ արտահայտություներ ֆորումում։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսաբեր (23.02.2009), Քամի (23.02.2009)

  13. #9
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,872
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    անձամբ ես. չեմ ներում այսպիսի տհաճ արտահայտություներ ֆորումում։
    __________________
    Ներել կարողանում են ուժեղները։
    Օֆտոպ - Շատ հետաքրքիր է ստացվել։
    Ինքս որպես բժշկական ինստիտուտն ավարտած մարդ խիստ թերահավատորեն եմ նայում նման "բուժումներին", քանի դեռ չկան հավաստի փաստեր։
    Հայաստանը բավականին փոքր երկիր է, եթե նրանում իսկապես 400 բուժված լիներ, միայն նրանց պատմածների հիման վրա հայերի 30% արդեն սկսած կլիներ "բուժումը"։

    Էլի օֆտօպ․ սպասենք սիսեռի գների կտրուկ բարձրացման` անսպասելիորեն աճած պահանջարկի պատճառով։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (24.02.2009), Chilly (24.02.2009), Elmo (23.02.2009), Rhayader (24.02.2009), StrangeLittleGirl (23.02.2009), VisTolog (13.07.2013)

  15. #10
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    33
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    Ինչքանով, որ ես եմ տեղյակ այսպես կոչված «սիսեռաբուժությունը» դա ինքնաներշնչմամբ բուժվելու որոշակի ստացված, թե չստացված (չեմ կարող պնդել) տարբերակ է:

    Այսինքն համապատասխան գործողությունները կատարելուց հետո (մաշկը «բացել», մտցնել և այլն), երբ սիսեռը արդեն մտցվում է մաշկի մեջ և հետո դուրս է գալիս այդ թարախային գոյացությունները (բնական է բաց վերքը կբորբոքվի ի վերջո կթարախակալի), մարդուն թվում է, թե այդ թարախի հետ դուրս է գալիս իր հիվանդությունը, և ես չեմ զարմանա, որ մարդ կարող է այդպես բուժվել, քանի որ ինքնաներշնչումը հրաշքներ կարող է գործել, իսկ սիսեռը այստեղ ուղղակի «միջոց» է ինքնաներշնչվելու, ոչ ավել, դրա փոխարեն կարող էր նաև օրինակ ոլոռ կամ ոսպ լինել:
    ArmFootball.com / First Armenian Front

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (25.02.2009), Լուսաբեր (23.02.2009)

  17. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքանով, որ ես եմ տեղյակ այսպես կոչված «սիսեռաբուժությունը» դա ինքնաներշնչմամբ բուժվելու որոշակի ստացված, թե չստացված (չեմ կարող պնդել) տարբերակ է:
    Nareco ջան համաձայն եմ .թող որ լինի ինքնաներշնչման արդյունք. թող լինի ինչի արդյունք որ ուզում է։ իսկ ինչո՞ւ արգելել հիվանդին ինգնաներշնչվել ։
    այստեղ մի աղոտ պատմություն հիշեցի։ուրեմն մի մարդ է լինում.սա կարողանում է թռչել։խեղճին բժիշկները էնքան են տանում ուսումնասիրում ու համոզում որ նա չի կարող թռչել. որ սա իրոք դադարում է թռչել։
    բայց. իրականում գիտեմ մի կնոջ. որին բժիշկները ՙարգելել են՚ տեսնել։ բոլոր ստուգումները ցույց են տալիս .որ նա իրավունք չունի տեսնելու։ բայց մարդը հստակ տեսնում է և առանց ակնոց։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 23.02.2009, 02:19:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (23.02.2009)

  19. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    իսկ զրոյական փուլում՝ բժիշկները ուղղակի ապշեցուցիչ հաջողությունների են հասնում։
    Տեսնում եմ՝ անգամ քաղցկեղի փուլերը չիմանալով հանդերձ ինչպես եք պաշտպանում պարոն սիսեռին: Եթե գիտական հոդվածները կարդաք, ապա կտեսնեք, որ առաջին փուլում հայտնաբերված քաղցկեղների բուժման տոկոսը բավական բարձր է՝ ութսունից ավելի: Երկրորդ փուլում այդ թիվը տատանվում է վաթսունից ութսուն: Երրորդում մի քիչ ցածր է, իսկ չորրորդում՝ հարյուրը մեկի, այլ կերպ ասած՝ միայն հրաշքն է գործում: Պարոն սիսեռը նմանատիպ տվյալներ չի ներկայացնում: Ուղղակի օդում կրակում է ճիշտ այնպես, ինչպես թթի օղին ստամոքսի խոց է բուժում:

    կարծեմ ոչ թէ դու գիտեիր.այլ ձեր դասախոսներից մեկը և գուցէ դասախոսն էլ իր դասախոսից էր լսել։
    եթե ես վաղը հայտարարեմ որ Սասիսը հավասարացրել եմ Սիսին։արդյո՞ք մեկը չի գտնվելու. որ հստակ հերքի դա.թէ՞ ասելու են ՙչեմ կարծում՚ իսկ ո՞վ եթե ոչ բժիշկները պետք է հստակ հերքեին այս լուրը։ արդյոք որևէ մի բժիշկ որոնել է այդ 400 ից որևէ մեկին։ արդյոք տեսե՞լ է որ այդպիսի բան չկա ։թէ՞ միայն ՙչի կարող պատահել՚ արտահայտությունն է գործում։
    Որ լինեին, բժիշկները կուսումնասիրեին: Օրինակ, ասում էին, թե եսիմ որ բույսը թոքի քաղցկեղ է բուժում: Պատկերացրու, դա իսկապես այդպես էր, որովհետև հնարավոր եղավ գտնել հիվանդների թե՛ մինչև բուժումն ախտորոշված, թե՛ բուժումից հետո: Իսկ ու՞ր են սիսեռաբուժությամբ բուժված մարդիկ: Ու՞ր են հետազոտության տվյալները:

    կարծեմ ոչ թէ դու գիտեիր.այլ ձեր դասախոսներից մեկը և գուցէ դասախոսն էլ իր դասախոսից էր լսել։
    Հարգելիս, ինձ պեռաշկի ծախողներ չեն դասավանդում: Ասողը այսօրվա օրով Հայաստանում բարձրակարգ մասնագետներից է, որը մի քիչ ծիծաղելի կլիներ, եթե տարիներ առաջ մահկանացուն կնքած դասախոսներից մեջբերում աներ:
    տեղեկացնեմ որ մեծագույն հայտնագործությունները կատարվել են հենց ՙՉԻՄԱՆԱԼՈՒ՚ օգնությամբ։մարդիք չեն իմացել որ տվյալ բանը անկարելի է և հիմարաբար հայտնագործություն են կատարել։։
    Այսինքն, դու պաշտպանում ես պարոնի անգրագիտությունը:

    իսկ եթե շարլոտան էր .ինչու՞ չեն դատել։
    դէ որովհետև իրեն չէր կարելի բուժել։ բա դեղորայքը ում վրա վաճառվեր։ քո ասելով Արմենիկումը լավ դեղ է։ բա ինչու չէր ուզում աշխարհը դա ընդունած լիներ։։։
    Շատ իզուր է ձեզ թվում, թե այսօր բժշկության գործ ու դարդը դեղ ծախելն է: Դեղագործական ֆիրմաներինը գուցե այո, բայց բժշկությունն էսօր իսկապես մտածում է մարդկանց առողջության մասին: Ինչ վերաբերում է Արմենիկումին, ապա նմանատիպ այլ պրեպարատներ լիքը կան ամբողջ աշխարհում, այսինքն՝ այն ընդամենը լավ դեղերից մեկն է, և աշխարհը կարիք չուներ ևս մեկն ավելացնելու. մեծ դեղագործական ֆիրմաներն արդեն արտադրում են նման դեղեր, կարիք չունեին Արմենիկումը գնելու:

    Իսկ ինչ վերաբերում է դատել-չդատելուն, ապա նկատենք, որ ընդհանրապես այդ վերջին պարբերությունը շատ մութ ու լղոզված է ասվել: Դեռ հարց է դատվել է, թե ոչ, դեռ հարց է, թե ում են արգելել սիսեռաբուժությամբ զբաղվել:

    անձամբ ես. չեմ ներում այսպիսի տհաճ արտահայտություներ ֆորումում։
    Այդ ինչու՞ սիսեռ բառը ներում ես, իսկ քաք բառը ոչ: Քո սիսեռաբույժի պես ճիշտ նույնպիսի քաքաբույժ կա, որը քաքից տաբլետկաներ է սարքում ու մարդկանց վրա սաղացնում որպես բուժական միջոց: Չես հավատում, կարող ես հետաքրքրվել և իմանալ:

  20. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    Nareco ջան համաձայն եմ .թող որ լինի ինքնաներշնչման արդյունք. թող լինի ինչի արդյունք որ ուզում է։ իսկ ինչո՞ւ արգելել հիվանդին ինգնաներշնչվել ։
    Լիովին համաձայն եմ: Բժշկության մեջ կիրառվող մեթոդ՝ պլացեբո: Բայց եթե կարելի է այդ ներշնչումը հասարակ ու անվտանգ ջրով անել, ինչու՞ իզուր տեղը վտանգել առանց այդ էլ թուլացած իմունիտետով մարդու կյանքը:

    բայց. իրականում գիտեմ մի կնոջ. որին բժիշկները ՙարգելել են՚ տեսնել։ բոլոր ստուգումները ցույց են տալիս .որ նա իրավունք չունի տեսնելու։ բայց մարդը հստակ տեսնում է և առանց ակնոց։
    Ինչ խոսք, հրաշքներ լինում են, բայց պետք չէ դրանք վերագրել սիսեռին:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 23.02.2009, 18:57:

  21. #14
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    այսօրվա ավանդական բժշկությունը հեգնանքով ու նույն մերժումուվ է վերաբերվում նաև հոմեոպատներին։ բայց փաստն այն է. որ նրանց մոտ բավական յուրջ հաջողություններ կան ի տարբերություն սպիտակխալաթավորների։

  22. #15
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,872
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սիսեռաբուժություն

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    այսօրվա ավանդական բժշկությունը հեգնանքով ու նույն մերժումուվ է վերաբերվում նաև հոմեոպատներին։ բայց փաստն այն է. որ նրանց մոտ բավական յուրջ հաջողություններ կան ի տարբերություն սպիտակխալաթավորների։
    Վիճակագրորեն "սպիտակխալաթավորների" ծառայություններից սկզբունքորեն չօգտվողների մոտ (օրինակ` որոշ կրոնական աղանդավորներ) մահացության տոկոսը նորմալ մարդկանցից բարձր է։ Շատ հիվանդությունների դեպքում "սպիտակխալաթավորն" ավելի արդյունավետ է գործում, քան Եհովան կամ հրաշքը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (24.02.2009), Elmo (23.02.2009), StrangeLittleGirl (23.02.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •