User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: «Շատո» անանուն

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք «Շատո» անանուն

    Ֆրանսիական ռեստորանի հաճախորդներն այսօր թեև քիչ էին, բայց աղմկոտ: Գիշերվա երեքն էր` համեմատաբար հանգիստ ժամ: Երաժիշտներն արդեն հեռացել էին, գործը զիջելով Դասենի հին ձայնագրություններին: Ու ռոմանտիկ մեղեդու պատճառով սկսել էր հորանջել Վարսիկը:
    - Երանի սրան, իր համար անդարդ ճաշ է եփում - մտածեց երիտասարդ մատուցողնուհին ու մոտեցավ անկյունի սեղանի մոտ նստած տղաներին, որոնք միակ կենդանի արարածներն էին հսկա դահլիճում, ով ինչ-որ բանով խանգարում էր մեծ երաժշտին:
    - Ի՞նչ կպատվիրեք:
    Երիտասարդները սկսեցին ուսումնասիրել սիրունիկ աղջկան:
    - Անունդ ի՞նչ ա, թագուհի, - բերանը ծռմռելով հարցրեց նրանցից մեկը:
    - Վիկտորիա:
    - Յա: Չհասկացանք, որ ասեի անունդ ի՞նչ ա, կուկլա, ասելու էիր Բարբի՞:
    Հետո սկսեցին վրնջոցներ հիշեցնող ծիծաղները: Մեկը կրկնում էր «Բարբի» ու շարունակում հռհռալ, մյուսին ավելի ծիծաղելի էր թվացել «կուկլա» բառը: Միայն Վիկան էր, որ ոչ մի ծիծաղելի բան չէր գտնում և միայն փախչելու ցանկություն ուներ:
    - Ինչ-որ բան պատվիրելու՞ եք, թե չէ:
    - Հա, բա ոնց, հո հավայի չենք կանչել: Բա մենք է՞դ տղեքն ենք: Արա, Դավ, արաղը ֆրանսերեն ոնց ա:
    - Լավ ա, քեզանից էր հարցնում:
    - Արա, չէ լուրջ, ո՞նց կլնի արաղ:
    - Շատո արաղ, - բղավեց երրորդ երիտասարդը ու բոլորը նորից սկսեցին ծիծաղել:
    - Քուր ջան, դե երկու շիշ էլ շատո արաղ բեր ու վինեգրեդ:
    - Վե՞րջ:
    - Չէ, նախավերջ:
    «Դե, Վիկա, մի քիչ էլ դիմացի, ոնց որ թե պրծան»:
    - Բա՞ վերջը, - իրեն հավաքելով հարցրեց աղջիկը:
    - Պահ, էս չոտկի՞ր ընենց քո մոմենտով:
    - Չէ, հարցրեցի էլ ինչ է պետք: Կարծես ուրիշ բան էլ էիք ուզում:
    - Սամ, մենք ուրի՞շ բան էինք ուզում:
    - Ուզում էինք:
    - Դե ասա, արա, էս աղջիկը հո երկու ժամ այտեղ կանգ չի առնելու, - փորձեց քաղաքավարություն նմանակել երիտասարդը:
    - Քուր ջան, մի պուչոկ ռեհան...
    - Սալաթն ենք զարդարելու:
    Ու նորից սկսեցին անիմաստ ծիծաղները: Վիկան շրջվեց ու խոհանոց գնաց: Ոչ մեկ հետևից չկանչեց, ուրեմն պատվերներն ավարտըված էին: Փառք Աստծո:
    Արտակը խոհանոցում արդեն սինի էր պատրաստել մյուս հաճախորդի համար:
    - Արտակ, - դիմեց նրան տիկին Վարսիկը, Էդ տուր թող Վիկան տանի, դու էն քյանդրբազներին սպասարկի:
    - Վիկա, ջամե, էն նկարի մոտի սեղանի բիզնես-մոխրոտների պատվերն է:
    Վիկան Արտակին պարզեց «քյանդրբազների» պատվերներով թուղթը ու վերցրեց սինին: Բիզնես-մոխրոտները դրանց համեմատ փառք են: Ռեստորանում այդպես էին անվանում այն բիզնեսմեններին, ովքեր մինչև կեսգիշեր դասական հագ ու կապով գործարար մարդիկ են, իսկ կեսգիշերից հետո, երբ վերջացնում են առաջին շիշը... մի խոսքով, պարզ է:
    Մի քանի րոպե անց Արտակն էլ հետ եկավ: Տրամադրությունը գցած, հետը խոսել չէր լինում: Ակնհայտ էր, որ վիրավորել էին: Վիկայի խիղճը սկսեց տանջել: Նրա փոխարեն ինքը պիտի լիներ: Թե ո՞վ էր Վարսիկի լեզվից քաշում:
    - Արտակ, ջամե, բան է պատահել:
    - Չէ, Վիկ ջան, քունս է տանում:
    Ու Արտակը նստեց սեղանի մոտ, կախեց գլուխն ու փակեց աչքերը:
    - Խեղճ տղես, - հոգոց հանեց Վարսիկը, - Հոգնել ա:
    Կես ժամ չկար, ինչ քնել էր Արտակը ու անկյունի սեղանի մոտ նստած երիտասարդները նորից սկսեցին ապացուցել իրենց ներկայության անտանելիությունը:
    - Է, գառսոն:
    - Ու՞ր ա էդ կաստյում-շալվարի պատիվը գետնին տվողը:
    - Արա գառսոն:
    - Գառսոն մի ասա, մի կառլսոն ասա:
    Ու նորից բոլորը սկսեցին ծիծաղել:
    - Դավ, ջոգում էս վինտիլյատրը միացնի կռիշից իջնի:
    Վիկան նայեց անհոգ քնած Արտակին: Չէ, անարդար կլինի արթնացնել նրան: Ջահել տղա է, արժանապատվությանն են, ով գիտի, կպել, հիմա էլ կռիվ անեն: Ավելի լավ է ինքը գնա: Գոնե տեսնեն աղջիկ է, շատ չխորանան:
    - Արտակին արթնացրու, - առաջարկեց Վարսիկը:
    - Պրծի, Վարսիկ, թող քնի, ես կգնամ:
    - Աղջիկ, ասում եմ Արտակին արթնացրու, խղճալու բան չկա:
    - Վարսիկ, ձենդ չլսեմ:
    Ու Վիկան մոտեցավ անկյունի սեղանին:
    - Յա, - զարմացավ «քյանդրբազներից» մեկը, - Կառլսո՞ն, էս ծիածանի տակով ես անցել:
    - Չէ, արա, Կառլսոնը պռոստը մոմենտ իրան տղա էր զգացել:
    Էլի սկսեցին հռհռալ: Վիկան, քիչ էր մնում մի բանով հարվածեր նրանց:
    - Քուր, էս ռեստորանում աղջիկ գառսոններին ո՞նց են ասում:
    - Շատո գառսոն, - իրենից գոհ ասեց «շատո արաղի» հեղինակը, բայց ոչ մեկ չգնահատեց կատակը:
    - Գառսոնուհի՞, էգ գառսո՞ն:
    - Գառսոնի՞տա:
    - Գառսոնի անհաջող տեսակ:
    - Բա՞ն էր պետք, - իրեն չզսպելով բղավեց Վիկան:
    - Գառսոնն էր պետք, վրեն ղժայինք: Բայց դու ես եկել: Ի՞նչ ես առաջարկում:
    - Ես այստեղ կարող եմ միայն առաջարկել ինչ-որ բան պատվիրել:
    - Բա որ տանենք ուրիշ տեղ, ի՞նչ կարաս առաջարկես:
    Վիկան զգաց, որ սրտից, արդեն, աչքերին ջուր է խփում: Ուր որ է լացելու էր:
    - Տղեք, ղայդին բոց եմ հորինել: Եթե էնի Կառլսոնն էր, ուրեմն էսի մալիշն ա:
    - Արա, մալի՞շ:
    - Բա՞ ասում էիր անունդ Վիկտորիայա:
    - Մալիշը գոմիկ ա, տղեք:
    Վիկան շրջվեց ու քայլեց խոհանոցի կողմ: «Տղամարդիկ» ծիծաղում էին հետևից:
    - Արա, բայց կարգին բդեր ուներ:
    - Քցեիր սեղանին թփըցնեիր, չէ՞:
    Վիկայի համբերությունը սպառվեց: Սկսեց հեկեկալ` խղճալով ինքն իրեն: Թե ինչու՞ համաձայնվեց այստեղ աշխատել: Չնայած, որտեղի՞ց իմանար: Երբ մտավ խոհանոց, Արտակը լացի ձայնից արթնացավ:
    - Վիկ, ջամե, ի՞նչ ա եղել:
    - Չգիտե՞ս, - բարձրաձայնեց Վարսիկը, - Հա դու ասա էս աղջիկներին...
    - Վիկ, վիրավորել են, հա՞:
    Վիկան միայն լաց էր լինում: Ամաչում էր որևէ բան ասել: Հո չէ՞ր պատմի Արտակին, թե ինչ էին խոսում: Նա նստեց հատակին, հենվեց սառնարանին ու շարունակեց լացել: Վարսիկը դժգոհ օրորեց գլուխը:
    - Գնամ տղեքին ասեմ, զբաղվեն դրանցով: Դու էլ, Արտակ, սրանով զբաղվի:
    Երբ խոհանոցի տիրուհին լքեց իր դղյակը, Արտակը նստեց հատակին, ձեռքը դրեց լացող գործընկերուհու ուսին ու դեպի իրեն ձգեց:
    - Դեբիլիկ... Ի՞նչ ես լացուկոցդ դրել: Չե՞ս իմանում, որ տղեքը չեն լացում: Բա դու իմ մեծ ախպերը չե՞ս:
    Վիկան ժպտաց ու գրկեց Արտակին:
    - Էհ, Վիկա, ջամե, բանի տեղ մի դիր: Հայհոյել են, գանձս, մոռացիր: Կանցնի կգնա: Ոչ մի բան էս կյանքում ձրի չի: Վաղը Վիկան հարևանուհիների նյարդերին կկտկտացնի իր թանկարժեք կրունկներով ու բոլորը նախանձից կմեռնեն: Ոչ մեկ չի էլ իմանա, թե ինչքան է նա լացել էդ կրունկների համար: Մոռացի, ջանս, կյանքն է էդպիսին:
    - Բայց արժի՞, Արտակ:
    - Արժի, ջամե, արժի: Մի անգամ ենք ապրում: Ոչ մեկ Վիկայի արժանապատվությունը չի հիշելու, Վիկային է´լ երկար չեն հիշելու: Բա գոնե Վիկան օր ծերություն հիշելու բան չունենա՞:
    - Կունենա, էս վիրավորանքները:
    - Ի՞նչ վիրավորանք: Ո՞վ քեզ վիրավորեց: Խոսացին էլի: Տանը նստեիր, չէ՞ին խոսալու: Մի խելոք մարդ ասել է` հարկավոր է շատ մեծ ինքնասիրություն ունենալ, որպեսզի հնարավոր լինի թաքցնել այն: Դե, ջամե, դունչդ վերև բարձրացրու:
    Վիկան նայեց նրա աչքերի մեջ:
    - Այ սենց: Ով ինչ ուզում է, թող ասի, եղա՞վ: Ապրենք, վայելելով լավ մարդկանց ներկայությունը, ոչ թե պայքարելով վատերի ներկայության դեմ:
    Չգիտես որտեղից ու չգիտես ինչու Վիկայի մոտ ցանկություն առաջացավ համբուրել Արատակին... Ո՞վ իմանա: Գուցե մի օր... Իսկ այս պատմությունն այդ մասին չէր:
    Վերջին խմբագրող՝ Dorian: 20.02.2009, 01:40: Պատճառ: գաղտնիք է

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.02.2009), Chilly (27.02.2009), Mariam1556 (27.02.2009), Moon (06.03.2009), Morpheus_NS (06.03.2009), murmushka (07.03.2009), Nadine (27.02.2009), Nareco (20.02.2009), Sona_Yar (20.02.2009), Արմինե (26.02.2009), Երվանդ (20.02.2009), Լեո (20.02.2009), Ծով (20.02.2009), Ուլուանա (21.02.2009), Քամի (27.02.2009)

  3. #2
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2009
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Շատո» անանուն

    Լավն էր, էլ ինչ ասեմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (27.02.2009)

  5. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Շատո» անանուն

    Մեջբերում Demq-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր, էլ ինչ ասեմ
    Ասա շատ-շատ լավն էր ինչ պիտի ասես
    Ապրես, ջիգ Ուտեմ քեզ:

  6. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Շատո» անանուն

    լավն էր, ապրես
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (28.02.2009)

  8. #5
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Շատո» անանուն

    Լավն էր, մի պահ նենց էի կատաղել, որ բարձր ասեցի` յաախկ, որ գլուխս բարձրցրի տեսնեմ ինձ են նայում զույգ մը աչք, ձեռքերս քորվում էին "շատո" արաղ ջարդել դրանց գլուխներին:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (28.02.2009)

  10. #6
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Շատո» անանուն

    Գերազանց էր նկարագրված.... հանդիպել եմ էդ անասուններին, տեսել դրանց հռհռոցը, ու տեսել դրանից մի կես ժամ հետո դրանց արյունլվա դնչերը... (ափսոս ոչ իմ ձեռքով արյունլվա)... հիշեցի ու էլի ջղայնացա...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (28.02.2009)

  12. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Շատո» անանուն

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերազանց էր նկարագրված.... հանդիպել եմ էդ անասուններին, տեսել դրանց հռհռոցը, ու տեսել դրանից մի կես ժամ հետո դրանց արյունլվա դնչերը... (ափսոս ոչ իմ ձեռքով արյունլվա)... հիշեցի ու էլի ջղայնացա...
    Լավ ա, որ արյունլվա էին նրանց դնչերը:
    Պատահում է, որ Արտակի նմանների դնչերն են արյունլվա լինում ու ոչ ոք ոչ մի բան չի կարող անել

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (06.03.2009)

  14. #8
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Շատո» անանուն

    Դոր լավն էր...հատկապես էս տողերը Ո՞վ իմանա: Գուցե մի օր... Իսկ այս պատմությունն այդ մասին չէր:
    Ոչ ստանդարտ պատմություն...
    գիտես անգամ մտածեցի կարելի էր ռադիոբեմադրություն անել...հա հենց ռադիո, երկու օր առաջ նման մի բան ինձ տվեցին, ռադիոբեմադրություն է՝ սոցիալական գովազդի պես....դու դեմք ես մի խոսքով, ապրես
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  15. #9
    o_O
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Շատո» անանուն

    տառերը շատ են, վաղը "թարմ" ուղեղով կկարդամ

  16. #10
    Անդամության թեկնածու Lluvia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Շատո» անանուն

    Ասեմ,որ շատ հետաքրքիր էր....
    դուրս եկավ հատկապես մարդկանց տարբեր լինելը....ապրես...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ask.fm. անանուն հարցեր
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 496
    Վերջինը: 05.12.2018, 08:54
  2. Անտիպ-Անանուն
    Հեղինակ՝ Whyspher Whisper, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.06.2010, 10:34
  3. անանուն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 03.07.2007, 18:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •