User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: «Շատո» անանուն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք «Շատո» անանուն

    Ֆրանսիական ռեստորանի հաճախորդներն այսօր թեև քիչ էին, բայց աղմկոտ: Գիշերվա երեքն էր` համեմատաբար հանգիստ ժամ: Երաժիշտներն արդեն հեռացել էին, գործը զիջելով Դասենի հին ձայնագրություններին: Ու ռոմանտիկ մեղեդու պատճառով սկսել էր հորանջել Վարսիկը:
    - Երանի սրան, իր համար անդարդ ճաշ է եփում - մտածեց երիտասարդ մատուցողնուհին ու մոտեցավ անկյունի սեղանի մոտ նստած տղաներին, որոնք միակ կենդանի արարածներն էին հսկա դահլիճում, ով ինչ-որ բանով խանգարում էր մեծ երաժշտին:
    - Ի՞նչ կպատվիրեք:
    Երիտասարդները սկսեցին ուսումնասիրել սիրունիկ աղջկան:
    - Անունդ ի՞նչ ա, թագուհի, - բերանը ծռմռելով հարցրեց նրանցից մեկը:
    - Վիկտորիա:
    - Յա: Չհասկացանք, որ ասեի անունդ ի՞նչ ա, կուկլա, ասելու էիր Բարբի՞:
    Հետո սկսեցին վրնջոցներ հիշեցնող ծիծաղները: Մեկը կրկնում էր «Բարբի» ու շարունակում հռհռալ, մյուսին ավելի ծիծաղելի էր թվացել «կուկլա» բառը: Միայն Վիկան էր, որ ոչ մի ծիծաղելի բան չէր գտնում և միայն փախչելու ցանկություն ուներ:
    - Ինչ-որ բան պատվիրելու՞ եք, թե չէ:
    - Հա, բա ոնց, հո հավայի չենք կանչել: Բա մենք է՞դ տղեքն ենք: Արա, Դավ, արաղը ֆրանսերեն ոնց ա:
    - Լավ ա, քեզանից էր հարցնում:
    - Արա, չէ լուրջ, ո՞նց կլնի արաղ:
    - Շատո արաղ, - բղավեց երրորդ երիտասարդը ու բոլորը նորից սկսեցին ծիծաղել:
    - Քուր ջան, դե երկու շիշ էլ շատո արաղ բեր ու վինեգրեդ:
    - Վե՞րջ:
    - Չէ, նախավերջ:
    «Դե, Վիկա, մի քիչ էլ դիմացի, ոնց որ թե պրծան»:
    - Բա՞ վերջը, - իրեն հավաքելով հարցրեց աղջիկը:
    - Պահ, էս չոտկի՞ր ընենց քո մոմենտով:
    - Չէ, հարցրեցի էլ ինչ է պետք: Կարծես ուրիշ բան էլ էիք ուզում:
    - Սամ, մենք ուրի՞շ բան էինք ուզում:
    - Ուզում էինք:
    - Դե ասա, արա, էս աղջիկը հո երկու ժամ այտեղ կանգ չի առնելու, - փորձեց քաղաքավարություն նմանակել երիտասարդը:
    - Քուր ջան, մի պուչոկ ռեհան...
    - Սալաթն ենք զարդարելու:
    Ու նորից սկսեցին անիմաստ ծիծաղները: Վիկան շրջվեց ու խոհանոց գնաց: Ոչ մեկ հետևից չկանչեց, ուրեմն պատվերներն ավարտըված էին: Փառք Աստծո:
    Արտակը խոհանոցում արդեն սինի էր պատրաստել մյուս հաճախորդի համար:
    - Արտակ, - դիմեց նրան տիկին Վարսիկը, Էդ տուր թող Վիկան տանի, դու էն քյանդրբազներին սպասարկի:
    - Վիկա, ջամե, էն նկարի մոտի սեղանի բիզնես-մոխրոտների պատվերն է:
    Վիկան Արտակին պարզեց «քյանդրբազների» պատվերներով թուղթը ու վերցրեց սինին: Բիզնես-մոխրոտները դրանց համեմատ փառք են: Ռեստորանում այդպես էին անվանում այն բիզնեսմեններին, ովքեր մինչև կեսգիշեր դասական հագ ու կապով գործարար մարդիկ են, իսկ կեսգիշերից հետո, երբ վերջացնում են առաջին շիշը... մի խոսքով, պարզ է:
    Մի քանի րոպե անց Արտակն էլ հետ եկավ: Տրամադրությունը գցած, հետը խոսել չէր լինում: Ակնհայտ էր, որ վիրավորել էին: Վիկայի խիղճը սկսեց տանջել: Նրա փոխարեն ինքը պիտի լիներ: Թե ո՞վ էր Վարսիկի լեզվից քաշում:
    - Արտակ, ջամե, բան է պատահել:
    - Չէ, Վիկ ջան, քունս է տանում:
    Ու Արտակը նստեց սեղանի մոտ, կախեց գլուխն ու փակեց աչքերը:
    - Խեղճ տղես, - հոգոց հանեց Վարսիկը, - Հոգնել ա:
    Կես ժամ չկար, ինչ քնել էր Արտակը ու անկյունի սեղանի մոտ նստած երիտասարդները նորից սկսեցին ապացուցել իրենց ներկայության անտանելիությունը:
    - Է, գառսոն:
    - Ու՞ր ա էդ կաստյում-շալվարի պատիվը գետնին տվողը:
    - Արա գառսոն:
    - Գառսոն մի ասա, մի կառլսոն ասա:
    Ու նորից բոլորը սկսեցին ծիծաղել:
    - Դավ, ջոգում էս վինտիլյատրը միացնի կռիշից իջնի:
    Վիկան նայեց անհոգ քնած Արտակին: Չէ, անարդար կլինի արթնացնել նրան: Ջահել տղա է, արժանապատվությանն են, ով գիտի, կպել, հիմա էլ կռիվ անեն: Ավելի լավ է ինքը գնա: Գոնե տեսնեն աղջիկ է, շատ չխորանան:
    - Արտակին արթնացրու, - առաջարկեց Վարսիկը:
    - Պրծի, Վարսիկ, թող քնի, ես կգնամ:
    - Աղջիկ, ասում եմ Արտակին արթնացրու, խղճալու բան չկա:
    - Վարսիկ, ձենդ չլսեմ:
    Ու Վիկան մոտեցավ անկյունի սեղանին:
    - Յա, - զարմացավ «քյանդրբազներից» մեկը, - Կառլսո՞ն, էս ծիածանի տակով ես անցել:
    - Չէ, արա, Կառլսոնը պռոստը մոմենտ իրան տղա էր զգացել:
    Էլի սկսեցին հռհռալ: Վիկան, քիչ էր մնում մի բանով հարվածեր նրանց:
    - Քուր, էս ռեստորանում աղջիկ գառսոններին ո՞նց են ասում:
    - Շատո գառսոն, - իրենից գոհ ասեց «շատո արաղի» հեղինակը, բայց ոչ մեկ չգնահատեց կատակը:
    - Գառսոնուհի՞, էգ գառսո՞ն:
    - Գառսոնի՞տա:
    - Գառսոնի անհաջող տեսակ:
    - Բա՞ն էր պետք, - իրեն չզսպելով բղավեց Վիկան:
    - Գառսոնն էր պետք, վրեն ղժայինք: Բայց դու ես եկել: Ի՞նչ ես առաջարկում:
    - Ես այստեղ կարող եմ միայն առաջարկել ինչ-որ բան պատվիրել:
    - Բա որ տանենք ուրիշ տեղ, ի՞նչ կարաս առաջարկես:
    Վիկան զգաց, որ սրտից, արդեն, աչքերին ջուր է խփում: Ուր որ է լացելու էր:
    - Տղեք, ղայդին բոց եմ հորինել: Եթե էնի Կառլսոնն էր, ուրեմն էսի մալիշն ա:
    - Արա, մալի՞շ:
    - Բա՞ ասում էիր անունդ Վիկտորիայա:
    - Մալիշը գոմիկ ա, տղեք:
    Վիկան շրջվեց ու քայլեց խոհանոցի կողմ: «Տղամարդիկ» ծիծաղում էին հետևից:
    - Արա, բայց կարգին բդեր ուներ:
    - Քցեիր սեղանին թփըցնեիր, չէ՞:
    Վիկայի համբերությունը սպառվեց: Սկսեց հեկեկալ` խղճալով ինքն իրեն: Թե ինչու՞ համաձայնվեց այստեղ աշխատել: Չնայած, որտեղի՞ց իմանար: Երբ մտավ խոհանոց, Արտակը լացի ձայնից արթնացավ:
    - Վիկ, ջամե, ի՞նչ ա եղել:
    - Չգիտե՞ս, - բարձրաձայնեց Վարսիկը, - Հա դու ասա էս աղջիկներին...
    - Վիկ, վիրավորել են, հա՞:
    Վիկան միայն լաց էր լինում: Ամաչում էր որևէ բան ասել: Հո չէ՞ր պատմի Արտակին, թե ինչ էին խոսում: Նա նստեց հատակին, հենվեց սառնարանին ու շարունակեց լացել: Վարսիկը դժգոհ օրորեց գլուխը:
    - Գնամ տղեքին ասեմ, զբաղվեն դրանցով: Դու էլ, Արտակ, սրանով զբաղվի:
    Երբ խոհանոցի տիրուհին լքեց իր դղյակը, Արտակը նստեց հատակին, ձեռքը դրեց լացող գործընկերուհու ուսին ու դեպի իրեն ձգեց:
    - Դեբիլիկ... Ի՞նչ ես լացուկոցդ դրել: Չե՞ս իմանում, որ տղեքը չեն լացում: Բա դու իմ մեծ ախպերը չե՞ս:
    Վիկան ժպտաց ու գրկեց Արտակին:
    - Էհ, Վիկա, ջամե, բանի տեղ մի դիր: Հայհոյել են, գանձս, մոռացիր: Կանցնի կգնա: Ոչ մի բան էս կյանքում ձրի չի: Վաղը Վիկան հարևանուհիների նյարդերին կկտկտացնի իր թանկարժեք կրունկներով ու բոլորը նախանձից կմեռնեն: Ոչ մեկ չի էլ իմանա, թե ինչքան է նա լացել էդ կրունկների համար: Մոռացի, ջանս, կյանքն է էդպիսին:
    - Բայց արժի՞, Արտակ:
    - Արժի, ջամե, արժի: Մի անգամ ենք ապրում: Ոչ մեկ Վիկայի արժանապատվությունը չի հիշելու, Վիկային է´լ երկար չեն հիշելու: Բա գոնե Վիկան օր ծերություն հիշելու բան չունենա՞:
    - Կունենա, էս վիրավորանքները:
    - Ի՞նչ վիրավորանք: Ո՞վ քեզ վիրավորեց: Խոսացին էլի: Տանը նստեիր, չէ՞ին խոսալու: Մի խելոք մարդ ասել է` հարկավոր է շատ մեծ ինքնասիրություն ունենալ, որպեսզի հնարավոր լինի թաքցնել այն: Դե, ջամե, դունչդ վերև բարձրացրու:
    Վիկան նայեց նրա աչքերի մեջ:
    - Այ սենց: Ով ինչ ուզում է, թող ասի, եղա՞վ: Ապրենք, վայելելով լավ մարդկանց ներկայությունը, ոչ թե պայքարելով վատերի ներկայության դեմ:
    Չգիտես որտեղից ու չգիտես ինչու Վիկայի մոտ ցանկություն առաջացավ համբուրել Արատակին... Ո՞վ իմանա: Գուցե մի օր... Իսկ այս պատմությունն այդ մասին չէր:
    Վերջին խմբագրող՝ Dorian: 20.02.2009, 01:40: Պատճառ: գաղտնիք է

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.02.2009), Chilly (27.02.2009), Mariam1556 (27.02.2009), Moon (06.03.2009), Morpheus_NS (06.03.2009), murmushka (07.03.2009), Nadine (27.02.2009), Nareco (20.02.2009), Sona_Yar (20.02.2009), Արմինե (26.02.2009), Երվանդ (20.02.2009), Լեո (20.02.2009), Ծով (20.02.2009), Ուլուանա (21.02.2009), Քամի (27.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ask.fm. անանուն հարցեր
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 496
    Վերջինը: 05.12.2018, 08:54
  2. Անտիպ-Անանուն
    Հեղինակ՝ Whyspher Whisper, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.06.2010, 10:34
  3. անանուն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 03.07.2007, 18:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •