Մարդու օրգանիզմում միայն մի տեսակի անվերականգնելի հյուսվաք կա՝ ուղեղի նյարդային հյուսվածքը, ինչքան գիտեմ:
Իրականում աղմուկի ու երաժշտության չարաշահումը շատ ավելի վտանգավոր հետևանք կարող է ունենալ՝ զգայական գերբեռնումը, որը բերում է դեպրեսսիաների, ապատիաների, սրտանութային ու նյարդային հիվանդությունների:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (20.02.2009)
Rhayader, ճիշտն ասած ես ինքս բժշկությունից բավական հեռու եմ, բայց այս և մի քանի այլ հարցերի վերաբերյալ ինքս ինձ համար տեղեկություններ էի հավաքել։ Ցավոք հիմա փնտրում եմ ու չեմ կարողանում գտնել, թե որտեղից եմ ժամանակին վերցրել այդ ինֆորմացիան։ Բայց նոր Ինտերնետով փնտրեցի ու գտա (բայց ես վաղուց մի ավելի լուրջ բժշկական աղբյուրից էի օգտվել)։ http://www.medinfo.ru/mednews/12633.html
Լիովին համաձայն եմ հետդ
Rhayader (20.02.2009)
Այսպես ասեմ, առաջին հերթին վնասվածքի ենթակա է թմբկաթաղանթը, հետո՝ նյարդային ուղիները, և այլն: Քո ասած զգայուն մազմզուկները բավականին լավ են պաշտպանված:
Քո ուղարկած հոդվածում մոռացել էին նշել, որ խոսքը բնածին խլության պատճառներից մեկի՝ ոչ այնքան տարածված պատճառի մասին է: Առավել հաճախ այն առաջանում է նյարդային ուղիների վնասվածքի կամ ներականջային հեղուկի խտացման հետևանքով:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (20.02.2009)
ՍՕՖ ջան, մի քիչ սխալ գիտես, որովհետև իրականում ավելի շատ են չվերականգնվող հյուսվածքները, իսկ նյարդային հյուսվածքն իր հնարավորության սահմաններում կարող է վերականգնվել:Մարդու օրգանիզմում միայն մի տեսակի անվերականգնելի հյուսվաք կա՝ ուղեղի նյարդային հյուսվածքը, ինչքան գիտեմ:
Իրականում աղմուկի ու երաժշտության չարաշահումը շատ ավելի վտանգավոր հետևանք կարող է ունենալ՝ զգայական գերբեռնումը, որը բերում է դեպրեսսիաների, ապատիաների, սրտանութային ու նյարդային հիվանդությունների:
Ինչ վերաբերում է թեմային, ապա աղմուկ ասելով միանգամից լսողություն ենք հասկանում, մինչդեռ այն վնասակար է ամբողջ օրգանիզմի համար: Եթե տևական աղմուկն ընդունենք որպես խրոնիկական սթրեսի պատճառ, ապա պարզ կդառնա, թե ինչ էական փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, որոնք հետագայում կարող են հիվանդությունների պատճառ դառնալ:
Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, լավ կլինի հակիրճ նշել, թե ինչպես ենք մենք ընկալում ձայնը.
Արտաքին ականջին հասնող ձայնային ալիքներն անցնում են լսողության անցուղով և առաջացնում թմբկաթաղանթի տատանումներ, որոնց հաճախությունը կախված է ձայնի ուժգնությունից։ Որքան բարձր է ձայնը, այնքան մեծ է տատանումների հաճախությունը։ Այդ տատանումները փոխանցվում են միջին ականջի լսողական ոսկրիկներին, որոնք եթե չեմ սխալվում մոտ 20 անգամ ուժեղացնում են այն, ապա հաղորդում ներքին ականջի ձվաձև պատուհանին։ Ձվաձև պատուհանի թաղանթի տատանումները փոխանցվում են խխունջը լցնող հեղուկին և տատանման մեջ են դնում մազակազմ բջիջներին։ Ուրեմն եթե թմբկաթաղանթի տատանումները առաջացնում են մազակազմ բջիջների տատանում, (իսկ թմբկաթաղանթի տատանումների հաճախությունը կախված է ձայնի ուժգնությունից), ապա մազակազմ բջիջները որքան էլ լավ պահպանված լինեն, միևնույն է նրանց տատանումը կախված է լսվող ձայնից։ Եթե ձայնի ուժգնությունը շատ մեծ է, ապա վնասվում են այդ բջիջները, իսկ ինչպես նշել էի վերևի մեկնաբանություններիս մեջ, դրանք չեն վերականգնվում։
Այս ամենից հետ, Խխունջում գտնվող ծածկող թաղանթը, հպվելով մազակազմ բջիջներին, առաջ է բերում ընկալիչների դրդում և նյարդային ազդակների առաջացում։ Վերջիններս լսողական նյարդով հաղորդվում են լսողության կենտրոնին, ուր կատարվում է ձայնի բնույթի, հաճախության և ուժգնության զանազանում։
Եվ քանի որ թեման լսողությունը պահպանելու մասին է, բերում եմ ևս մեկ գործնական մեթոդ. Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության կամ հռավարության ժամանակ բերանը փակ չպահել, որպեսզի լսողական փոխով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։
StrangeLittleGirl (20.02.2009), Ուլուանա (21.02.2009)
Ուրիշ հետաքրքիր մեթոդներ.
Հարկավոր է ականջները միշտ մաքուր պահել, բայց երբեք չի կարելի լսողության արտաքին անցուղին (հայերեն ասած՝ ականջի ծակը, մաքրել լուցկու չովով, կամ այլ իրով ու մաքրելու համար նախատեսված բամբակի ծայր ունեցող ականջմաքրիչներով։ Լավագույն ձևը բժշկին դիմելն է, որը խցանումը կբացի։ Դե հայերս չենք սիրում բժշկի դիմել, կամ մի գուցե չենք վստահում, կամ էլ այդքան գումար չկա։ Բայց նման դեպքերում արժի։
Դեկադա (22.02.2009)
Ձայնի ազդեցությունից վերջին մի տարում ակտիվորեն խուսափում եմ: Տանը չեմ լսում երաժշտություն, երբեմն, ամսվա մեջ հաշված դեպքերում, նայում եմ կինո, հաղորդում կամ տեսահոլովակ: Հեռուստացույց չեմ միացնում: Նույնիսկ, այս տարի Ծաղկաձոր գնալուց հետո, քաղաքային տրանսպորտի ձայնի տակ չէի կարողանում քնել: Սկսեցի պատուհաններն ու դռները, թեկուզ շոգին, փակել: Զբոսնելիս նախընտրում եմ անաղմուկ բակերը, ոչ թե աղմկոտ ու կեղտոտ օդով մայթերը: Ռոք համերգի էլ վաղուց չեմ գնում, բացառությամբ պրոֆեսիոնալ տեխնիկայով համերգների, երբ ձայնի ազդեցությունը թույլատրելի ստանդարտներին համապատասխան են լինում:
Չեմ հասկանում փողոցի վրա ապրելու կայֆը, ուղղակի անտանելի ա աղմուկը: Իհարկե մյուս բակերում էլ օրվա մեջ միլիոն մեքենա է մտնում, բայց մշտական դռդռոցը նյարդայնացնում է ահավոր: Ու այնուամենայնիվ, սրճարանները փողոցներում են, երաժշտությունները խոսակցի ձայնից քիչ բարձր, հարսանիքներին անտանելի աղմուկ, ու մենք դրան դիմանում ենք, ցավոք, ու հանուն ինչի՞:
Ուլուանա (11.09.2012)
Ահավոր զայրացուցիչ է ամեն տեսակի ձայնը, որ ասենք օրվա վերջում հանգիստ նստած ես, մեկ էլ բակով բարձր երաժշտությամբ մեքենա է անցնում, աստիճանահարթակով աղմկելով մարդիկ են անցնում, շուն է բարձր հաչում դրսում: Ընդհանրապես եթե ընտրելու հնարավորություն լիներ, ես ընդհանրապես բացարձակ լռության կողմնակից կլինեի, որը միայն հատուկ անհրաժեշտության դեպքում կխախտվեր, ինչպես գրադարանում: Ամեն դեպքում աղմուկի հախից գալու համար երևի միջոցներից ամենալավը - եվրոպատուհաններ:
Նույնիսկ առանց երկարաժամկետ վնասը հաշվի առնելու ինձ համար ահավոր տհաճ է ցանկացած բարձր ձայն՝ լինի երաժշտություն, խոսակցություն, թե դրսից եկող որևէ դռռոց։ Ականջակալներով երաժշտություն լսել երբեք չեմ սիրել՝ երկու պատճառով։ Նախ ֆիզիկապես ինձ դուր չի գալիս, երբ երաժշտությունը «գոռում է» ուղիղ ականջիս մեջ, շատ տհաճ զգացողություն եմ ունենում դրանից։ Բացի դրանից, ինձ դուր չի գալիս արտաքին աշխարհից կտրված լինելու գիտակցությունը, հատկապես փողոցում հասարակական վայրերում, փողոցում քայլելիս կամ տրանսպորտում։ Էն միտքը, որ կարող է մի էնպիսի բան լինել, որը պետք է լսել, բայց ես չեմ լսի ականջակալների պատճառով, արդեն հերիք է։ Ըստ իս, դա համեմատաբար ընդունելի ու անվտանգ է տանը (բնության գրկում լինելու դեպքը չհաշված), այն էլ, ինչպես ասացի, անձամբ ինձ համար ընդունելի չէ նաև զգացողության տհաճության պատճառով։
Ռոք համերգների աղմուկն էլ է ինձ համար անտանելի։ Մի քանի հոգի արդեն նշեցին կրծավանդակում հարվածների զգացողության մասին, իմ դեպքում էլ է նույնը լինում։ Դրան պատրաստ եմ դիմանալ միմիայն շատ սիրելի կատարողների համերգներին գնալու համար, որոնք հազարից մեկ կարող են լինել։
Էդ առումով լավ է, որ ապրում եմ մի շատ հանգիստ քաղաքում, որտեղ օրվա ընթացքում թե՛ սովորական մարդկային ձայներ, թե՛ մեքենայի և նմանատիպ այլ դռռոցներ հազվադեպ են գալիս։ Մամաս մեր քաղաքի անունը դրել է Մեռյալ քաղաք։ Մեկ–մեկ էդ մեռյալությունից ես էլ եմ հոգնում, բայց ընդհանուր առմամբ ինձ դուր է գալիս, ու դա հատկապես գնահատում եմ ամեն անգամ աղմկոտ Մանհեթըն այցելելիս
։ Անասելի հանգստանում եմ Մանհեթընից տուն գալուց հետո։
Դագաղ - կատարյալ, քար լռություն բոլոր հիստերիկների համար։
իսկ ես ականջակալներով եմ մարզվում: վազել ընդանրապես չեմ կարող, եթե ականջակալներով չլինեմ: հիմնականում լսում եմ ռադիո, կամ համապատասխան երաժշտություն, ըստ այդօրվա նախընտրած տեմպի: օրինակ էսօր լսում էի Շադեի հին երգերը:
լսում եմ շատ բարձր, ու միմիայն բարձր որակի ականջակալներով ու պլեյերներով:
խնդիր չեմ տեսնում: վտանգավոր է հեծանիվ քշելիս, փողոցով անցնելիս: հեծանիվով - ականջաակալը մի քիչ հանում եմ դուրս ու դրսի ձայները լավ լսեմ: իսկ խաչմերուկնեում - պաուզա եմ տալիս, եթե պլեյերը միացված է:
սիրողների համար խորհուրդ եմ տալիս-
http://www.futureshop.ca/en-CA/produ...6ba467579ben02
գժական բան է
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ