ՍՕՖ ջան, մի քիչ սխալ գիտես, որովհետև իրականում ավելի շատ են չվերականգնվող հյուսվածքները, իսկ նյարդային հյուսվածքն իր հնարավորության սահմաններում կարող է վերականգնվել:Մարդու օրգանիզմում միայն մի տեսակի անվերականգնելի հյուսվաք կա՝ ուղեղի նյարդային հյուսվածքը, ինչքան գիտեմ:
Իրականում աղմուկի ու երաժշտության չարաշահումը շատ ավելի վտանգավոր հետևանք կարող է ունենալ՝ զգայական գերբեռնումը, որը բերում է դեպրեսսիաների, ապատիաների, սրտանութային ու նյարդային հիվանդությունների:
Ինչ վերաբերում է թեմային, ապա աղմուկ ասելով միանգամից լսողություն ենք հասկանում, մինչդեռ այն վնասակար է ամբողջ օրգանիզմի համար: Եթե տևական աղմուկն ընդունենք որպես խրոնիկական սթրեսի պատճառ, ապա պարզ կդառնա, թե ինչ էական փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, որոնք հետագայում կարող են հիվանդությունների պատճառ դառնալ:
Էջանիշներ