Առաջարկում եմ այստեղ գրենք այն ամենը ինչ գիտենք լսողությունը պահպանելու համար։ Սկսում եմ ես
Աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ տառապում է լսողության խանգարումով։
Միսուրի նահանգի «Խուլերի կենտրոնական ինստիտուտի» մասնագետների կարծիքով, «ԱՄՆ-ում լսողության խանգարում ունեցողների 75%-ը տառապում է դրանով ոչ թե տարիքի պատճառով, այլ ձայների ազդեցությունների որոնցից նրանք կարող էին խուսափել»։
Իսկ ինչպե՞ս կարելի է պահպանել լսողությունը և խուսափել այն իրավիճակներից, որոնք կարող են առաջացնել լսողության խանգարում.
1) Երբ լսում ենք ինչ որ բան, ինչի բարձրությունը 85 դեցիբելից ավելի է, ապա դա արդեն նպաստում է լսողության անկմանը։ Որպեսզի պատկերացնենք, թե որքան է 85 դեցիբելը ուշադրություն դարձրեք հետևյալին.
Մարդու շնչառության ձայնի բարձրությունը 10 դբ է
Շշուկով խոսելը՝ 20 դբ
Նորմալ զրույցը՝ 60 դբ
Պիկ ժամերին փողոցում լսվող տրանսպորտի ձայնը՝ 80 դբ
Միքսերը՝ 90 դբ
Զենքի կրակոցը՝ 120 դբ
2) երբ ականջակալներով լսում ենք երաժշտություն, ապա ցանկալի է այն դնել այնպիսի բարձրության, որ հնարավոր լինի լսել շրջապատի ձայները (բայց այս դեպքում ես չեմ հասկանում ականջակալների իմաստը, քանի որ ես ականջակալներ դնում եմ, որ կտրվեմ աշխարհից և վայելեմ երաժշտությունն, ու հաստատ 100 դբ-ից բարձր է լինում, ու մոտակա ժամանակներս չեմ պատրաստվում ձայնը իջեցնել)
Ունեմ նաև ուրիշ հետաքրքիր տեղեկություններ էլ, բայց դրանք հետո... (եթե լինեն հետաքրքվողներ, ինչում ես կասկածում եմ)
Էջանիշներ