զարմանում եմ, թե ոնց էի էսպես ճիշտ գուշակել ֆիլմի ընդհանուր բովանդակությունն ու ճիշտ պատկերացում կազմել դրա թողած տպավորության մասին...
Հայկ ջան, անիմաստ տեղը արնախում հայ մաֆիոզներ էին... ու Օ~, խե~ղճ ազնիվ զավակն ուզում էր դուրս գալ այդ ճնշող շրջանից և զոհ գնաց... քավության նոխազ...
- ոչ մի նոր բան` որպես մաֆիոզների մասին պատմող մարտաֆիլմ` ստանդարտ ու արհեստական սարքած սյուժե,
- ոչ մի գոհացնող բան` որպես հիմնավորում, թե էս մարդիկ ինչի են հայ, ինչի են թալանում ու սպանում, ինչ են ուզում խեղճ հանդիսատեսից.
- դեռ ոչ մի ֆիլմում ֆրանսիական ոստիկանությունը էսքան հարիֆ ու խեղճ չէր եղել, ոչ մի տեղ մարդկային հարաբերություններն էսքան չպատճառաբանված չէին զարգացել...
- ոչ մի դրվագ, որ հասներ սրտիդ ու իսկապես ստիպեր խղճալ էդ ազնիվ Անտոնին, որն ուզում էր ուղղել իրեն... ոնց համակրես մեկին, որ սպանում է մտերիմ ընկերոջը, որը հրացան էր բարձրացրել Անտոնի կնոջ վրա ու դեռ պնդում էր, որ Անտոնն իր լավ ընկերն է...?!
լավ, ասենք նկարել են էս էշությունը... լավ, ասենք, չնայած չի լինում ասել` մի ինչ-որ հայ պրոդյուսերիկ փող է ճարել ու իրականացրել է էս պրոյեկտը, որ գրպանները լցնի... բայց սրանով սկսել "Ոսկե Ծիրան" ԿԻՆՈփառատոնը`... սա հասարակ կոմերցիոն ֆիլմ է, լավ էլ կծախվի, լավ էլ կդիտվի անիմաստ կինոներ սիրող մասսաների կողմից, բայց որևէ կապ չունի ԿԻՆՈփառատոնի հետ, մանավանդ որ հաստատ գիտես, որ էս օրերին սրանից հազար անգամ բարձր որակի ու մակարդակի աշխատանքներ են ցուցադրվելու, սա արժանի չէր բացման ֆիլմ կոչվելու, արժանի չէր փառատոնի ընթացքում ցուցադրվելու...
Էս ֆիլմից հետո մտածում ես` "Արամը" կարգին կինո էր... գոնե հիմնավորում կար` վրեժի հողի վրա էր...
Հ.Գ. տպավորություն է, որ տարվա մեծ մասը Ֆրանսիայում աշխատող ֆիզիկոս հայրս կամ հայ չէ, կամ մաֆիոզ է![]()



:
... սա հասարակ կոմերցիոն ֆիլմ է, լավ էլ կծախվի, լավ էլ կդիտվի անիմաստ կինոներ սիրող մասսաների կողմից, բայց որևէ կապ չունի ԿԻՆՈփառատոնի հետ, մանավանդ որ հաստատ գիտես, որ էս օրերին սրանից հազար անգամ բարձր որակի ու մակարդակի աշխատանքներ են ցուցադրվելու, սա արժանի չէր բացման ֆիլմ կոչվելու, արժանի չէր փառատոնի ընթացքում ցուցադրվելու...
Մեջբերել

Էջանիշներ