User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

  1. #1
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    40
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում



    Անհամբերությամբ սպասում եմ այս ֆիլմի պրեմիերային: Ես ինքս կինոման չեմ, բայց այն ինչը կապված է հայերի հետ անպայմանորեն դիտում եմ:
    Մի խոսքով այս կինոնկարը` «Փակ շրջանը» (Замкнутый круг) Մալաքյանների մաֆիայի մասին է, որտեղ կնքահոր դերում հանդես է գալիս հենց ինքը` աշխարհահռչակ Ժան Ռենոն:
    Նախորոք ասեմ, որ ստեղծված թեման ունի զուտ ճանաչողական նպատակ, սակայն հետաքրքիր կլիներ լսել ձեր կարծիքները: Ֆիլմի պրեմիերային շատ քիչ ժամանակ է մնացել, մի ամսից էլ պակաս:

    Описание фильма Замкнутый круг

    Клан Малакиан, семья армянских гангстеров, управляет преступным миром на юге Франции. Во главе клана — крёстный отец Мило Малакиан, жестоко управляющий своим миром. Его сын и наследник Антон мечтает вырваться из этого, чтобы жить и любить Элоди, посторонней клану, и поступать так, как ему самому хочется. Но правящие круги мафии уже по локоть в крови. Чтобы убежать, не только Антон должен бороться со своей судьбой, но и человек, поклявшийся убрать его отца — инспектор Соньер.
    Ահա թրեյլերը
    ArmFootball.com / First Armenian Front

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (20.02.2009), BeatleMan (28.07.2009), Chilly (20.02.2009), Jarre (19.02.2009), Morpheus_NS (20.02.2009), Sunny Stream (19.02.2009), Terminator (20.02.2009), Հենո (20.02.2009), Մարկիզ (19.02.2009), Պարոն Ն (21.02.2009), Ռուֆուս (21.02.2009), Վարպետ (20.02.2009)

  3. #2
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    Հետաքրքի~ր է... ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչի են ֆրանսահայերը շարունակ գանգստերներ ու տեռորիստներ ներկայացվում: Ինքս չեմ սիրում ու չեմ ընդունում "Արամ" ֆիլմը հենց էդ պատճառով. Ֆրանսիայում էլ ավելի հետաքրքիր ոլորտում աշխատող հայ չկար, պիտի տեռորիստներին նկարեի՞ն... Ազնավուրի մասին մի իսկական դոկումենտալ ֆիլմը հազար հատ "Արամ" կարժենար իր հայրենասիրական ուժով ու ասելիքով: Տեսնենք, թե սա ինչ է լինելու.. հատկապես, որ ի տարբերություն "Արամի", որի ռեժիսորն ու գլխավոր դերասանների մի մասը հայ էին, էստեղ խմբում մի հայ գտա` պրոդյուսերներից մեկը...
    համաձայն dvdrama-ի, մարտի 4-ից Ֆրանսիայի կինոթատրոններում է լինելու
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nareco (19.02.2009), Second Chance (30.07.2009)

  5. #3
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    40
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքի~ր է... ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչի են ֆրանսահայերը շարունակ գանգստերներ ու տեռորիստներ ներկայացվում: Ինքս չեմ սիրում ու չեմ ընդունում "Արամ" ֆիլմը հենց էդ պատճառով. Ֆրանսիայում էլ ավելի հետաքրքիր ոլորտում աշխատող հայ չկար, պիտի տեռորիստներին նկարեի՞ն... Ազնավուրի մասին մի իսկական դոկումենտալ ֆիլմը հազար հատ "Արամ" կարժենար իր հայրենասիրական ուժով ու ասելիքով: Տեսնենք, թե սա ինչ է լինելու.. հատկապես, որ ի տարբերություն "Արամի", որի ռեժիսորն ու գլխավոր դերասանների մի մասը հայ էին, էստեղ խմբում մի հայ գտա` պրոդյուսերներից մեկը...
    համաձայն dvdrama-ի, մարտի 4-ից Ֆրանսիայի կինոթատրոններում է լինելու
    Ճիշտն ասած ինձ էլ հաճելի չէ, որ մեր ազգին անընդհատ ներկայացնում են «տեռորիստի» դիմակի տակ, բայց կոնկրետ ազգության վրա ֆիլմ նկարելը PR-ի մի ձև է, գաղտնիք չէ, որ հիմա այդպիսի «տեռորագանգստերական» ֆիլմերը կինոթատրոններում և ընդհանրապես սպառման առումով խնդիրներ չեն ունենում, պահանջարկն այդպիսին է: Հուսով եմ ֆիլմը դիտելուց հետո սև PR-ի հոտ չեմ առնի...
    Այ ես շատ կուզենայի օրինակ Րաֆֆու «Խենթի» կամ այլ պատմվածքի սյուժեով ֆիլմ նկարեին: Իսկական բեսթսելլեր կլիներ:
    ArmFootball.com / First Armenian Front

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.02.2009), Sona_Yar (19.02.2009)

  7. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    Ժան Ռենոյին շատ-շատ եմ սիրում։ Իր ֆիլմերից շատերը ունեմ։

    Բայց մի բան չեմ հասկանում։ Ինչի՞ եք դժգոհ, որ հայկական մաֆիայի մասին են ֆիլմ հանում, ախր մեր այօրվա իրականությունն էլ է մաֆիա՝ սկսած անչափահաս սուտագողականասխալախառը լավ տղերքով ու վերջացրած մեծապատիվ մաֆիոզներով....

    Անհամբերությամբ սպասում եմ ֆիլմին...

  8. #5
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժան Ռենոյին շատ-շատ եմ սիրում։ Իր ֆիլմերից շատերը ունեմ։

    Բայց մի բան չեմ հասկանում։ Ինչի՞ եք դժգոհ, որ հայկական մաֆիայի մասին են ֆիլմ հանում, ախր մեր այօրվա իրականությունն էլ է մաֆիա՝ սկսած անչափահաս սուտագողականասխալախառը լավ տղերքով ու վերջացրած մեծապատիվ մաֆիոզներով....
    ըհը... դրա համար էլ մի գլուխ որոգայթներ, լքյալներ, կյանքի գներ են նկարում
    հերիք չի երկիրն է դրանցով լցված, հիմա պիտի մեր առօրյա էլ ներս թողնենք էդ կեղտը՞, փոխանակ լավով ու ճշմարիտով օրը լցնելու ու դրանց էլ քշելու: Բացի դրանից, էստեղ խոսքը Եվրոպացուն հայի կերպարը ներկայացնելու մասին է. է եթե պիտի մաֆիոզ ու տեռորիստ ներկայանանք, էլ ինչի՞ է Ֆրանսիայի պես երկիրը ցեղասպանությունը հերքողին դատում էսօր մենք ֆրանսիացուն ճանաչում ենք հա'մ Ամելիով, հա'մ Լեոնով հա'մ շատ ու շատ այլ ֆիլմերով` ինքը մեզ համար բազմապրոֆիլ ա ու բազմատեսակ: Իսկ եվրոպացին մեզ գիտի որպես ցեղասպանության մասին լաց լինող ազգ, դրան էլ գումարի մաֆիոզն ու տեռորիստը... չգիտեմ... էն, ինչ ստացվում ա էս խառնուրդից, ես չեմ, իմ ընտանիքը չի, իսկ հայերը մենք ենք: Ես չեմ ուզում, որ սխալ կարծրատիպեր ստեղծվեն ու ամրապնդվեն մեր ազգի մասին: Ազնավուրին լավ գիտեն, բայց ինքը իրենց համար ֆրանսիացի ա համարվում ու չի մարմնավորում հային: Թող լինեն էսօրվա իսկական հային ներկայացնող ֆիլմեր, դրանց կողքին մաֆիոզն էլ թող լինի, որովհետև ինքն իրականում էլ կա: Իսկ եթե խոսում ենք Եվրոպայի մասին ընդհանրապես, այստեղ արդեն Ազնավուրն էլ եղանակ չի ստեղծում. մենք ենք մեզ ներկայացնողն ու դեմքը ստեղծողը:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.02.2009), may (21.02.2009), Monk (20.02.2009), Second Chance (30.07.2009)

  10. #6
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    Բա երբա պրմիերան?

  11. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    ըհը... դրա համար էլ մի գլուխ որոգայթներ, լքյալներ, կյանքի գներ են նկարում
    հերիք չի երկիրն է դրանցով լցված, հիմա պիտի մեր առօրյա էլ ներս թողնենք էդ կեղտը՞, փոխանակ լավով ու ճշմարիտով օրը լցնելու ու դրանց էլ քշելու: Բացի դրանից, էստեղ խոսքը Եվրոպացուն հայի կերպարը ներկայացնելու մասին է. է եթե պիտի մաֆիոզ ու տեռորիստ ներկայանանք, էլ ինչի՞ է Ֆրանսիայի պես երկիրը ցեղասպանությունը հերքողին դատում էսօր մենք ֆրանսիացուն ճանաչում ենք հա'մ Ամելիով, հա'մ Լեոնով հա'մ շատ ու շատ այլ ֆիլմերով` ինքը մեզ համար բազմապրոֆիլ ա ու բազմատեսակ: Իսկ եվրոպացին մեզ գիտի որպես ցեղասպանության մասին լաց լինող ազգ, դրան էլ գումարի մաֆիոզն ու տեռորիստը... չգիտեմ... էն, ինչ ստացվում ա էս խառնուրդից, ես չեմ, իմ ընտանիքը չի, իսկ հայերը մենք ենք: Ես չեմ ուզում, որ սխալ կարծրատիպեր ստեղծվեն ու ամրապնդվեն մեր ազգի մասին: Ազնավուրին լավ գիտեն, բայց ինքը իրենց համար ֆրանսիացի ա համարվում ու չի մարմնավորում հային: Թող լինեն էսօրվա իսկական հային ներկայացնող ֆիլմեր, դրանց կողքին մաֆիոզն էլ թող լինի, որովհետև ինքն իրականում էլ կա: Իսկ եթե խոսում ենք Եվրոպայի մասին ընդհանրապես, այստեղ արդեն Ազնավուրն էլ եղանակ չի ստեղծում. մենք ենք մեզ ներկայացնողն ու դեմքը ստեղծողը:
    Իմ գրածս պարզապես հեգնանք էր.... Այդ փաստը իմ համար էլ ահավոր ցավալի է

  12. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ գրածս պարզապես հեգնանք էր.... Այդ փաստը իմ համար էլ ահավոր ցավալի է
    Ժողովուրդ, շոուբիզնեսում «սև» փիառ ուղղակի գոյություն չունի: Խոսում են՝ արդեն լավ է:
    DIXI
    carpe noctem

  13. #9
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    40
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, շոուբիզնեսում «սև» փիառ ուղղակի գոյություն չունի: Խոսում են՝ արդեն լավ է:
    Ո՞նց չունի: Նայած ինչ են խոսում: Օրինակ, վերցնենք «301 սպարտացիները» ֆիլմը, եթե «սև» փիառը չլիներ, «Մոսկվա» կինոթատրոնում, մինչև ֆիլմը սկսելը Իրանի դեսպանատունը հատուկ հայտարարությամբ հանդես չէր գա, որում ասվում էր, թե Իրանը ոչ մի առնչություն չունի ֆիլմում ներկայացվող պարսիկ կերպարների հետ և դա ռեժիսորի «ոչ բարով» ֆանտազիայի արդյունքն է: Այսինքն դա որոշակի «սև» փիառ էչ ուղղված ԻԻՀ-ի դեմ: Պատմությամբ չհետաքրքվող անձը ֆիլմը դիտելուց հետո պարսիկների մասին լսելիս նրանց կասոսացներ հրեշների ու վհուկների հետ: Դա «սև» փիառ չէ՞:
    ArmFootball.com / First Armenian Front

  14. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    Մի բան են կոմիքսի հիման վրա նկարած կինոյի դևերը, լրիվ ուրիշ բան՝ ֆրանսիական կինոյում Ժան Ռենոյի ստեղծած կերպարը: Մենք էնտեղ հաստատ արնախում տեռորիստ չենք լինելու՝ սա մեկ: Երկու՝ եթե միայն ազգանունն է հայի լինելու, ուրեմն մեկ է՝ ոչ ոք ոչ մի բան չի հասկանա ու չի իմանա :
    DIXI
    carpe noctem

  15. #11
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    40
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան են կոմիքսի հիման վրա նկարած կինոյի դևերը, լրիվ ուրիշ բան՝ ֆրանսիական կինոյում Ժան Ռենոյի ստեղծած կերպարը: Մենք էնտեղ հաստատ արնախում տեռորիստ չենք լինելու՝ սա մեկ: Երկու՝ եթե միայն ազգանունն է հայի լինելու, ուրեմն մեկ է՝ ոչ ոք ոչ մի բան չի հասկանա ու չի իմանա :
    Հայկօ, եթե դու նշեիր, որ ի նկատի ունես կոնկրետ այս ֆիլմը, ես քեզ հետ համաձայն կլինեի, բայց քո նախորդ գրառումը,
    Ժողովուրդ, շոուբիզնեսում «սև» փիառ ուղղակի գոյություն չունի:
    շատ ընդհանրացված էր:
    Հ.գ. Շոուբիզնեսը շատ մեծ ու լայն հասկացություն է:
    ArmFootball.com / First Armenian Front

  16. #12
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հասկանում ձեր բողոքների իմաստը . . . Ժան Ռենոյի նման դերասանը մարմնավորում է հայի կերպար, մաֆիոզի թեկուզ, իսկ դուք բողոքում եք: Ջեկի Չանի մասնակցությամբ չինական մաֆիայի մասին ամերիկյան ֆիլմերից հետո սաղ աշխարհը սկսեց մտածել, որ չինացիները մաֆիոզ ու տեռոռիստ ե՞ն: Հերիք ա էլի բողոքեք ամեն ինչից: Հիմա որ ֆիլմը ազերիների մասին լիներ, մեր 'հարգարժան' հարևանները 7րդ երկնքում կլինեին: Էդ ֆիլմը դիտող բրունեյ-դալեսալամցին կամ ֆիլիպինցին չի խորանա էն հարցի մեջ, որ հայերը մաֆիոզ կամ տեռոռիստ են, իրան ավելի շատ կհետաքրքրի ֆիլմի սյուժեն ու Ժան Ռենոյի դերասանական խաղը:
    Վերջին խմբագրող՝ John: 21.02.2009, 09:10:

  17. #13
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա որ ֆիլմը ազերիների մասին լիներ, մեր 'հարգարժան' հարևանները 7րդ երկնքում կլինեին:
    Շատ թյուր կարծիքի ես մեր հարևանների մասին: Իրենք իրենց գինը շա~տ լավ գիտեն, ու շա~տ ճիշտ քաղաքականություն են մշակում իրենց դեմքը համաշխարհային ասպարեզում ճիշտ "նկարելու" համար... իրենք հսկայական գումարներ են ներդնում էն ոլորտներում, որոնցով իրենց երկիրը կարող է ներկայանալի դառնալ, ու դա նրանց հաջողվում է (ասենք Բաքվի "Что?Где?Когда?"-ի թիմը աշխարհում հզորագույններից մեկն է... ուրիշ հարց է` մենք ավելի խելացի ներուժ ունենք, թե իրենք, փաստ է, որ ունեցած խելքը մշակել գիտեն): Հա, մենք էլ շախմատ ունենք, բայց ամեն դեպքում պետք չի ադրբեջանցիներին վայրենիների տեղ դնել, էսօր իրենք շա~տ բարենպաստ վիճակում են ու ճիշտ քաղաքականություն են վարում ամեն ասպարեզում:
    Իսկ չինացիների հետ համեմատությունը լրիվ անիմաստ է. քո կարծիքով մենք աշխարհին նույնքան հայտնի ենք, որքան չինացիները՞: Մի պարզ բան. չինացիների մասին ամենադաժան ֆիլմը նայողն էլ կնայի իր հագուստի կամ տեխնիկայի "made in China"-ին ու կասի` մեկ ա կարգին ժողովուրդ են...

    Եթե ձեզ չի հուզում հայի կերպարի ընկալումը եվրոպացիների կողմից, կամ ձեզ համար հպարտության առարկա է մաֆիոզիի նախատիպը, խնդրեմ, դա ձեր կարծիքն է, թեև ինձ համար շա~տ տարօրինակ ու անընդունելի: Ես համարում եմ, որ վաղուց ժամանակն է, որ աշխարհին ներկայացվի հայ մտավորականի կերպարը` կլինի դա ցեղասպանության օրոք, թե դրանից առաջ ու հետո: Կամ էսօրվա ստեղծագործ երիտասարդին, որ ոչնչով ետ չի մնում աշխարհից, դեռ մի բան էլ առաջ է ընկնում իր ձգտումներով ու խելքով: Իսկ սպանություն, արյուն, կեղտ, կեղծ արժանապատվություն - չեմ սիրում, չեմ ընդունում ու չեմ հպարտանում:
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 21.02.2009, 17:35:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (21.02.2009)

  19. #14
    Մշտական անդամ Պարոն Ն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2008
    Հասցե
    Մապուտու
    Տարիք
    31
    Գրառումներ
    239
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    Ժող ջան ինձ ահավոր հետաքրքրեց, կարողա իմանաք հայաստանում երբ կլինի
    Լռիր, և խոսիր միայն այն ժամանակ, երբ ասածդ լռելուց թանկ կլինի

  20. #15
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    Մեջբերում Պարոն Ն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող ջան ինձ ահավոր հետաքրքրեց, կարողա իմանաք հայաստանում երբ կլինի
    Փնտրեցի, բայց տեղեկություններ չգտա Սովորաբար Ռուսաստանի պրիեմերաների հետ զուգահեռ է լինում, կամ մի քան շաբաթ ուշ։ Իսկ Ռուսաստանում լինելու է ապրիլի 30-ին, աշխարհում՝ մարտի 11-ին (համաձայն http://www.kinopoisk.ru/board/showthread.php?t=26602 կայքի)։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Եղիշե Չարենց. «ձախության» շրջան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.12.2010, 21:36
  2. Գրառումներ: 3
    Վերջինը: 03.11.2010, 13:01
  3. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13
  4. Հարց հայկական մի ֆոնտի վերաբերյալ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.11.2007, 11:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •