User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում

    զարմանում եմ, թե ոնց էի էսպես ճիշտ գուշակել ֆիլմի ընդհանուր բովանդակությունն ու ճիշտ պատկերացում կազմել դրա թողած տպավորության մասին...
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան են կոմիքսի հիման վրա նկարած կինոյի դևերը, լրիվ ուրիշ բան՝ ֆրանսիական կինոյում Ժան Ռենոյի ստեղծած կերպարը: Մենք էնտեղ հաստատ արնախում տեռորիստ չենք լինելու՝ սա մեկ: Երկու՝ եթե միայն ազգանունն է հայի լինելու, ուրեմն մեկ է՝ ոչ ոք ոչ մի բան չի հասկանա ու չի իմանա :
    Հայկ ջան, անիմաստ տեղը արնախում հայ մաֆիոզներ էին... ու Օ~, խե~ղճ ազնիվ զավակն ուզում էր դուրս գալ այդ ճնշող շրջանից և զոհ գնաց... քավության նոխազ...
    • ոչ մի նոր բան` որպես մաֆիոզների մասին պատմող մարտաֆիլմ` ստանդարտ ու արհեստական սարքած սյուժե,
    • ոչ մի գոհացնող բան` որպես հիմնավորում, թե էս մարդիկ ինչի են հայ, ինչի են թալանում ու սպանում, ինչ են ուզում խեղճ հանդիսատեսից.
    • դեռ ոչ մի ֆիլմում ֆրանսիական ոստիկանությունը էսքան հարիֆ ու խեղճ չէր եղել, ոչ մի տեղ մարդկային հարաբերություններն էսքան չպատճառաբանված չէին զարգացել...
    • ոչ մի դրվագ, որ հասներ սրտիդ ու իսկապես ստիպեր խղճալ էդ ազնիվ Անտոնին, որն ուզում էր ուղղել իրեն... ոնց համակրես մեկին, որ սպանում է մտերիմ ընկերոջը, որը հրացան էր բարձրացրել Անտոնի կնոջ վրա ու դեռ պնդում էր, որ Անտոնն իր լավ ընկերն է...?!

    լավ, ասենք նկարել են էս էշությունը... լավ, ասենք, չնայած չի լինում ասել` մի ինչ-որ հայ պրոդյուսերիկ փող է ճարել ու իրականացրել է էս պրոյեկտը, որ գրպանները լցնի... բայց սրանով սկսել "Ոսկե Ծիրան" ԿԻՆՈփառատոնը` ... սա հասարակ կոմերցիոն ֆիլմ է, լավ էլ կծախվի, լավ էլ կդիտվի անիմաստ կինոներ սիրող մասսաների կողմից, բայց որևէ կապ չունի ԿԻՆՈփառատոնի հետ, մանավանդ որ հաստատ գիտես, որ էս օրերին սրանից հազար անգամ բարձր որակի ու մակարդակի աշխատանքներ են ցուցադրվելու, սա արժանի չէր բացման ֆիլմ կոչվելու, արժանի չէր փառատոնի ընթացքում ցուցադրվելու...
    Էս ֆիլմից հետո մտածում ես` "Արամը" կարգին կինո էր... գոնե հիմնավորում կար` վրեժի հողի վրա էր...

    Հ.Գ. տպավորություն է, որ տարվա մեծ մասը Ֆրանսիայում աշխատող ֆիզիկոս հայրս կամ հայ չէ, կամ մաֆիոզ է
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (13.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Եղիշե Չարենց. «ձախության» շրջան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.12.2010, 21:36
  2. Գրառումներ: 3
    Վերջինը: 03.11.2010, 13:01
  3. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13
  4. Հարց հայկական մի ֆոնտի վերաբերյալ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.11.2007, 11:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •