User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Պահանջվում են կիթառիստներ

  1. #1
    Լիարժեք անդամ spec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պահանջվում են կիթառիստներ

    ՇԱՆՍ

    Գիտարի՛ստ , ուզում ե՞ս վերջապես նվագել Ռոք խմբում
    Վաղուց ցանկանում ես նվագել ինչ որ խմբում, սակայն չի ընձեռնվում հնարավորություն, քանի որ չկան նոր խմբեր, իսկ եղածները զարգանում են կրիայի արագությամբ: Իսկ կայացած խմբերն ունեն իրենց գիտարիստները ու հույս չկա հայտնվել այնտեղ: Կարող ես հավաքել սեփական խումբ, սակայն ի հայտ եկող բարդություններն անհամար են: Չկան մարդիկ, ովքեր իրոք ուզում են նվագել և այդ ցանկությունը նրանց մոտ չի հայտնվել երեկ երեկոյան՝ քնելուց առաջ: Իսկ եթե նրանք գտնվել են, ապա պարզվում է, որ Դուք չունեք փորձատեղ, ապառատ, գործիքներ: Նույնիսկ այս ամենը օրինական կամ ոչ այնքան (ու՞մ ի՞նչ գործն ա) ճանապարհով հայթհայթելու դեպքում, մի քանի օր անց պարզվում է, որ «խմբակիցներիդ» էնտուզիազմը հօդս է ցնդել սպիրտային գոլորշիների հետ, կամ օրինակ որևէ բարետես օրիորդի պատճառով: Եվ Դու, ՔՈՌ ՈՒ ՓՈՇՄԱՆ, գրկում ես սիրելի գիտարդ և վերադառնում անիծյալ դիվանի գիրկը:

    Դիվանն ընդդեմ խմբում նվագելու
    Բայց այս ամենը դեռ չի նշանակում որ վիճակն անհույս է: Չէ՞ որ հայաստանում գործում են այնպիսի խմբեր, որոնք իրենց աշխատանքով ապացուցում են, որ կյանքում հնարավոր է ամեն ինչ՝ անհրաժեշ է միայն մեծ ցանկություն: Եվ ահա մենք առաջարկում ենք քեզ փորձել միասին աշխատել այդ ուղղությամբ: Արի հրաժեշտ տանք սիրելի Դիվանին և անենք այն՝ ինչին հավատում ենք… Իսկ ավելի կոնկրետ մեր քաղաքի բավականին եռանդուն և փորձառու խմբերից մեկը ՓՆՏՐՈՒՄ Է ԳԻՏԱՐԻՍՏ և այդ կապակցությամբ կազմակերպում է հանդիպում բոլոր հետաքրքրված մարդկանց հետ, որոնցից մեկը կդառնա խմբի անդամ:

    Վերջին անգամ ե՞րբ ես նվագել "Peavey 6505"-ով
    Վերջե՞րս: Երանի քեզ… իսկ եթե ոչ, ապա Դու ունես այդ հնարավորությունը, քանի որ մեր հանդիպումը անց է կացվելու Vibrographus ձայնագրման ստուդիայում, ինչը նշանակում է նաև, որ Դու ներսից կծանոթանաս պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիայի աշխատանքին, տեխնիկային, ձայնագրման պրոցեսին, կշփվես բազմաթիվ այլ գիտարիստների հետ և վերջ ի վերջո կմտնես Տինիկային ՀԵՏԵՎԻ ՄՈՒՏՔԻՑ… Փաստորեն սա իրոք եզակի դեպք է, որը բաց թողնելը կնշանակի կորցնել հնարավորություն իրոք փորձել քո ուժերը, սովորել նոր բաներ և կիսվել քո գիտելիքներով, ձեռք բերել նոր ծանոթություններ, որոնք հետագայում կարող են վերածվել արդյունավետ համագործակցության: Էլ չասած, որ բոլորս այդ օրը ի սրտե ՏԺԺԺԱԼՈՒ ԵՆՔ:

    Ուրիշ ի՞նչ կա չկա
    Դու դեռ շարունակու՞մ ես կարդալ: Այդ դեպքում մի հետաքրքիր նորություն ևս: Այս հանդիպմանը մասնակցելու են նաև լրագրողներ: Հանդիպումը կլուսաբանվի ինտերնետային ռեսուրսներում: Ամենահետաքրքիր մասնակիցներին հնարավորություն կընձեռնվի մասնակցել երկու հատուկ ռադիոծրագրերի (Ռադիո Արձագանք և Hay FM կայանների եթերում): Սպասվում են բազմաթիվ նվերներ և անակնկալներ:

    Իսկ ի՞նչ է պահանջվում քեզանից
    Վերցնում ես գիտարդ և փետրվարի 28-ին ժամը 14:00 – 17:00 գալիս ես Հ. Թումանյանի անվան Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն (Սայաթ-Նովա 4) – Vibrographus ձայնագրման ստուդիա: Մուտքը հետևի կողմից: P.S. Ի վերջո Դու կիմանաս, թե որ խմբի մասին է խոսքը: մանրամասների համար կարող ես զանգահարել 091 674260

    casting.dinamica.am
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 18.02.2009, 23:26:
    Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moon (18.02.2009), Rhayader (20.02.2009)

  3. #2
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Հասցե
    Springfield
    Տարիք
    38
    Գրառումներ
    185
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահանջվում են կիթառիստներ

    Դզզզզեեեց, վերջապես մի հետաքրքիր եր?ույթ, մեծ հաճույքով կգնամ, բայց Էլեկտրոգիթառ չունեմ...., ձայնագրություններիցս կային ժամանակին աշխատող zhesht.am սայթում, հիմա են ել չկա..... ափսոս, սաղ թարսա...

  4. #3
    Լիարժեք անդամ spec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահանջվում են կիթառիստներ

    Մեջբերում total_abandon-ի խոսքերից Նայել գրառումը
    Դզզզզեեեց, վերջապես մի հետաքրքիր եր՞ույթ, մեծ հաճույքով կգնամ, բայց Էլեկտրոգիթառ չունեմ...., ձայնագրություններիցս կային ժամանակին աշխատող ժեշտ.ամ սայթում, հիմա են ել չկա..... ափսոս, սաղ թարսա...
    Եղբայր, խորհուրդ կտամ անպայման գաս. Առանց գիտառի եթե գաս - Էնտեխ ինչ որ մեկի գիտառով կնվագես, իսկ եթե ամեն ինչ լավ լինի .... Էդ շատ երկրորդային դեր կունենա
    Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պահանջվում է մոդերատոր
    Հեղինակ՝ haybloger, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.02.2012, 17:19
  2. Պահանջվում է մոդերատոր
    Հեղինակ՝ karakala14, բաժին` Վեբ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 24.10.2010, 00:59
  3. Պահանջվում է հոգեբան
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 3
    Վերջինը: 22.10.2009, 16:55
  4. Պահանջվում են սցենարիստներ
    Հեղինակ՝ Morfy, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.08.2009, 20:15
  5. Պահանջվում է մատուցող...
    Հեղինակ՝ ministr, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.11.2008, 23:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •