User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Պահանջվում են կիթառիստներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ spec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պահանջվում են կիթառիստներ

    ՇԱՆՍ

    Գիտարի՛ստ , ուզում ե՞ս վերջապես նվագել Ռոք խմբում
    Վաղուց ցանկանում ես նվագել ինչ որ խմբում, սակայն չի ընձեռնվում հնարավորություն, քանի որ չկան նոր խմբեր, իսկ եղածները զարգանում են կրիայի արագությամբ: Իսկ կայացած խմբերն ունեն իրենց գիտարիստները ու հույս չկա հայտնվել այնտեղ: Կարող ես հավաքել սեփական խումբ, սակայն ի հայտ եկող բարդություններն անհամար են: Չկան մարդիկ, ովքեր իրոք ուզում են նվագել և այդ ցանկությունը նրանց մոտ չի հայտնվել երեկ երեկոյան՝ քնելուց առաջ: Իսկ եթե նրանք գտնվել են, ապա պարզվում է, որ Դուք չունեք փորձատեղ, ապառատ, գործիքներ: Նույնիսկ այս ամենը օրինական կամ ոչ այնքան (ու՞մ ի՞նչ գործն ա) ճանապարհով հայթհայթելու դեպքում, մի քանի օր անց պարզվում է, որ «խմբակիցներիդ» էնտուզիազմը հօդս է ցնդել սպիրտային գոլորշիների հետ, կամ օրինակ որևէ բարետես օրիորդի պատճառով: Եվ Դու, ՔՈՌ ՈՒ ՓՈՇՄԱՆ, գրկում ես սիրելի գիտարդ և վերադառնում անիծյալ դիվանի գիրկը:

    Դիվանն ընդդեմ խմբում նվագելու
    Բայց այս ամենը դեռ չի նշանակում որ վիճակն անհույս է: Չէ՞ որ հայաստանում գործում են այնպիսի խմբեր, որոնք իրենց աշխատանքով ապացուցում են, որ կյանքում հնարավոր է ամեն ինչ՝ անհրաժեշ է միայն մեծ ցանկություն: Եվ ահա մենք առաջարկում ենք քեզ փորձել միասին աշխատել այդ ուղղությամբ: Արի հրաժեշտ տանք սիրելի Դիվանին և անենք այն՝ ինչին հավատում ենք… Իսկ ավելի կոնկրետ մեր քաղաքի բավականին եռանդուն և փորձառու խմբերից մեկը ՓՆՏՐՈՒՄ Է ԳԻՏԱՐԻՍՏ և այդ կապակցությամբ կազմակերպում է հանդիպում բոլոր հետաքրքրված մարդկանց հետ, որոնցից մեկը կդառնա խմբի անդամ:

    Վերջին անգամ ե՞րբ ես նվագել "Peavey 6505"-ով
    Վերջե՞րս: Երանի քեզ… իսկ եթե ոչ, ապա Դու ունես այդ հնարավորությունը, քանի որ մեր հանդիպումը անց է կացվելու Vibrographus ձայնագրման ստուդիայում, ինչը նշանակում է նաև, որ Դու ներսից կծանոթանաս պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիայի աշխատանքին, տեխնիկային, ձայնագրման պրոցեսին, կշփվես բազմաթիվ այլ գիտարիստների հետ և վերջ ի վերջո կմտնես Տինիկային ՀԵՏԵՎԻ ՄՈՒՏՔԻՑ… Փաստորեն սա իրոք եզակի դեպք է, որը բաց թողնելը կնշանակի կորցնել հնարավորություն իրոք փորձել քո ուժերը, սովորել նոր բաներ և կիսվել քո գիտելիքներով, ձեռք բերել նոր ծանոթություններ, որոնք հետագայում կարող են վերածվել արդյունավետ համագործակցության: Էլ չասած, որ բոլորս այդ օրը ի սրտե ՏԺԺԺԱԼՈՒ ԵՆՔ:

    Ուրիշ ի՞նչ կա չկա
    Դու դեռ շարունակու՞մ ես կարդալ: Այդ դեպքում մի հետաքրքիր նորություն ևս: Այս հանդիպմանը մասնակցելու են նաև լրագրողներ: Հանդիպումը կլուսաբանվի ինտերնետային ռեսուրսներում: Ամենահետաքրքիր մասնակիցներին հնարավորություն կընձեռնվի մասնակցել երկու հատուկ ռադիոծրագրերի (Ռադիո Արձագանք և Hay FM կայանների եթերում): Սպասվում են բազմաթիվ նվերներ և անակնկալներ:

    Իսկ ի՞նչ է պահանջվում քեզանից
    Վերցնում ես գիտարդ և փետրվարի 28-ին ժամը 14:00 – 17:00 գալիս ես Հ. Թումանյանի անվան Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն (Սայաթ-Նովա 4) – Vibrographus ձայնագրման ստուդիա: Մուտքը հետևի կողմից: P.S. Ի վերջո Դու կիմանաս, թե որ խմբի մասին է խոսքը: մանրամասների համար կարող ես զանգահարել 091 674260

    casting.dinamica.am
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 18.02.2009, 23:26:
    Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moon (18.02.2009), Rhayader (20.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պահանջվում է մոդերատոր
    Հեղինակ՝ haybloger, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.02.2012, 17:19
  2. Պահանջվում է մոդերատոր
    Հեղինակ՝ karakala14, բաժին` Վեբ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 24.10.2010, 00:59
  3. Պահանջվում է հոգեբան
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 3
    Վերջինը: 22.10.2009, 16:55
  4. Պահանջվում են սցենարիստներ
    Հեղինակ՝ Morfy, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.08.2009, 20:15
  5. Պահանջվում է մատուցող...
    Հեղինակ՝ ministr, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.11.2008, 23:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •