Ի՞նչ կարծիք ունեք այս հրաշալի իսլանդական փոստ ռոք խմբի մասին
Մի քանի վիդեոներ
Untitled #1 (A.K.A Vaka)
Viorar Vel Til Loftarasa
Sæglópur
Staralfur
Untitled #4 (Vanilla Sky ֆիլմի սաունդթրեքից)
Իմ կարծիքը ավելի ուշ կգրեմ
Ի՞նչ կարծիք ունեք այս հրաշալի իսլանդական փոստ ռոք խմբի մասին
Մի քանի վիդեոներ
Untitled #1 (A.K.A Vaka)
Viorar Vel Til Loftarasa
Sæglópur
Staralfur
Untitled #4 (Vanilla Sky ֆիլմի սաունդթրեքից)
Իմ կարծիքը ավելի ուշ կգրեմ
I may be paranoid but no android!
ars83 (16.08.2011), Freeman (04.03.2011), GriFFin (04.06.2014), Yellow Raven (11.11.2009), Դատարկություն (03.06.2012), մարդագայլուկ (05.06.2014), Ֆոտոն (16.08.2011)
Շատ լավ եմ վերաբերվում:
Հաճելի մինիմալիստական երաժշտություն է, չնայած իսլանդական ցուրտ կա մեջը, անսպասելիորեն կենսուրախ է ու ուժեղ:
Վոկալիստ Յոնսի Բիրգիսսոնի ֆալցետային վոկալը շատ լավ է հնչում ընդհանուր երաժշտական վիճակների հետ: Բայց վոկալիստը նաև գլոկենշպիլ է նվագում՝ իմ կյանքի երազանքը:
Իսլանդիայում իրենց տված անվճար համերգների շարքի հիման վրա նկարահանվել է «Հայմե» համերգ-ֆիլմը, որը վերջն է իր ներդաշնակությամբ ու գեղեցկությամբ:
Սպասենք Ռուֆուսի կարծիքին:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ռուֆուս (17.02.2009)
Մի քիչ առաջ ֆիլմը վայելեցի....
Sigur Ros շատ էի սիրում, իսկ "Հեյմա"-ն նայելուց հետո պաշտում եմ...
Իրենց երաժշտությունը էնքան յուրահատուկ, տարածական, եթերային ու անբնական է, որ թափանցում է հոգուդ խորքերը... Իսկ Յոնսի Բիրգիսսոնի ձայնը ոնց որ լրացուցիչ երաժշտական գործիք լինի, որը ամբողջովին միաձուլվում է ընդհանուր երաժշտության մեջ: Ի դեպ, իրենց երգերի մեծ մասը հորինած լեզվով է, այնպես որ յուրաքանչյուր լսող կարող է տալ երգի իր սեփական ինտերպրետացիան:
Իսկ ֆիլմը գովելու համար խոսքեր չեմ գտնում... Իսլանդիայի բնությունն ու Sigur Ros-ի երաժշտությունը էնքան ներդաշնակ էին, որ կարծես մեկը մյուսին լրացնեին... Իսկ երբ համերգին եկած մարդկանց էին ցույց տալիս, զգում էի, որ էդ պահին իրենք էլ էին զգում այն, ինչ ես ինքս
I may be paranoid but no android!
Rhayader (18.02.2009)
Էն տարօրինակ գիպսե արձաններն ինչ հետաքրքիր էին, չէ՞:
Ահավոր օրիգինալ ու գեղեցիկ էր էն մառլյաատիպ կտորը, որ գցել էին բեմի ու աուդիտորիայի միջև, ու հետևից լուսավորությունը փոխելով՝ խումբը ստվերների խաղի միջից էր երևում: Ու պահի տակ որ աուդիտորիայի կողմից պատկերներ էին քցում այդ կտորի վրա:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ռուֆուս (18.02.2009)
Rhayader (18.02.2009)
Հանգիստ, բարի, դրական... Պատկերացրու, որ մեկը կգտնվի, որը կասի, որ նման բաներն աղավաղում են մեր հոգեբանությունը:
Կուզեի Քամին սա տեսներ, հետաքրքիր է, ի՞նչ ռեակցիա կտար:
Փողային նվագախումբն ինչպե՞ս էր:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Վերջին մի քանի շաբաթը միակ երաժշտությունն է, որ ականջներս նորմ են տնդունում ու հանգստանում եմ լսելուց...
Հեքիաթային
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Երեկ Sigur Rós-ն ինձ հերթական անակնկալը մատուցեց
Առաջին անգամ լսեցի "Ba Ba Ti Ki Di Do " մինի ալբոմը(EP) Ալբոմի վերնագիրն ուղղակի բաղկացած է ալբոմի ընթացքում լսվող բառերից(լսվում են միայն երրորդ երգի ժամանակ) : Ալբոմն էլ իր հերթին բաղկացած է ընդամենը երեք երգից`
Ba Ba
Ti Ki
Di Do
Առաջին հայացքից բավականին յուրահատուկ երաժշտություն, ընդհանուր մոտ 20 րոպե տևողությամբ... Ես կասեի ավելին` հրաշք Բայց իրականում ռուսների ասած "здесь была и другая фишка"
Իրականում բոլոր այդ երեք երգերը կարելի է միացնել միաժամանակ ու կստացվի մեկ այլ երգ, ավելի կարճ ասած այդ մինի-ալբոմն ընդամենը մեկ երգ էր` բաժանած երեք մասի Սա էլ այդ սուպերպոզիցիայի արդյունքում առաջացած երգը`
Կախարդական է, չէ՞: Նման բան մեկ էլ The Flaming Lips-ն ա արել, Zaireeka ալբոմով, որը չորս առանձին cd է բաղկացած, որոնք կարելի է լսել առանձին, կամ 2, 3 ու 4 cd-ն իրար հետ
Իսկ Ba Ba Ti Ki Di Do-ն գրվել է ամերիկացի պարող Merce Cunningham-ի Split Dances պարի համար, նույնիսկ Radiohead-ն ա այդ պարի համար երաժշտություն գրել, սակայն Radiohead-ի երաժշտությունը երբևէ չի թողարկվել
I may be paranoid but no android!
Yellow Raven (24.02.2011)
Yellow Raven (25.02.2011)
Ժող, մի հատ նայեք ճիշտ ֆիլմ ե՞մ գտել http://rutracker.org/forum/viewtopic.php?t=507194
The cake is a lie.
Ճիշտն ու սխալը չգիտեմ, բայց խորհուրդ կտայի էս մեկը՝ Sigur Ros - Heima, ավելի որակյալը:
Freeman (14.08.2011), Yellow Raven (14.08.2011)
Ba Ba Ti Ki Di Do միասնականը հավանեցի: Մի տեսակ ինքն իր մեջ տրամադրություն է ներառում ամբողջությամբ, մթնոլորտ, հետաքրքիր էֆեկտներ:
Կինոն էլ քաշում եմ, կնայեմ անպայման:
Freeman (16.08.2011)
Այսօր նախորդ գրառման հեղինակն առաջարկեց լսել Սիգուր Ռոսի «Triple concerto»-ն. հետաքրքիր բան էր, դուրս եկավ: Հիշեցի, որ ժամանակին թեմայի հեղինակն ինձ պատմել էր այս խմբի մասին, և կատարումներից մեկը տվել լսելու: Հիմա լսում եմ խմբի նաև այլ կատարումներ. դուրս գալիս է: Ընդհանրապես, հետաքրքիր երաժշտություն ունեն այս հյուսիսային ազգերը: Հետաքրքիր զւգադիպություն էր. ներկայումս ֆինն Յան Սիբելիուսի մասին գիրք եմ կարդում և նրա ստեղծագործություններից լսում: Վերոհիշյալ ֆիլմն էլ կաշխատեմ բեռնել, դիտել:
Շնորհակալություն տեղեկությունների ու թեմյի համար:
Վերջին խմբագրող՝ ars83: 16.08.2011, 21:04:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Claudia Mori (02.06.2012), Freeman (16.08.2011), Rhayader (18.10.2012), Ռուֆուս (02.06.2012), Ֆոտոն (18.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ